Սամվել Ալեքսանյանն իր սուպերմարկետներում բարձր գներ է սահմանում, որ աղջկա հարսանիքին վճարի իր հայ լինելը ժխտող Կիրկորովին. Լուսանկար
Դիտել նաև
«Չոքել եք ցեղասպան Ալիևի առաջ՝ խաղաղություն եք աղերսում»․ Ոսկան Սարգսյան
«Դիտավորյալ արարքի հետևանք է»․ Արփինե Սարգսյան
«Քելեխչու նման ոչ մի առիթ բաց չի թողնում»․ Ոսկան Սարգսյան
Հ. Հովսեփյան փողոցը՝ վարորդների համար իրական փորձություն (տեսանյութ)
Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել
Հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանն իր սուպերմարկետների ցանցում ալյուրի, շաքարավազի,ձեթի, այլ ապրանքների բարձր գներ է սահմանում, սոցիալապես անապահովների, աղքատների, թոշակառուների հաշվին աղքատ երկրում մեծ փողեր կուտակում, որ այդ կուտակածից մեծ գումար վճարի Ադրբեջանի հայատյաց բռնապետ Իլհամ Ալիեւին քծնող, Բաքվում պարբերաբար համերգներով հանդես եկող, իր հայ լինելը ժխտող Ֆիլիպ Կիրկորովին իր աղջկա հարսանիքին հրավիրելու, երգել տալու համար; Այն Կիրկորովին, որի երեւանյան համերգը նախկինում նշված պատճառներով չեղարկվել է։ Արժանապատիվ ու սկզբունքային լինեինք, Կիրկորովի հետ կբոյկոտեինք նաեւ Սամվել Ալեքսանյանին եւ նրա սուպերմարկետների ցանցի խանութները։
Լուսանկարում՝ Ֆ․ Կիրկորովը Ս․ Ալեքսանյանի աղջկա հարսանիքում։
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

