Հիմա էլ գնացել Պուտինի «գրպանն» ա ուզում գցի, որ ինքն Արցախն Ադրբեջանի մաս ա ճանաչել Զավեշտ է Փաշինյան Նիկոլի արդարացումը «Երեխաներս թող Ձեզ հետ նկարվեն, որ իմանան՝ ով է հանձնել Ղարաբաղը». ինչպես են դիմավորել Փաշինյանին Մոսկվայում (տեսանյութ)
2
Նիկոլ Փաշինյանի դիմանկարն այրել են Մոսկովայի կենտրոնում ՀՀ դեսպանատան մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Պրահայում ՀՀ արած հայտարարություններից հետո ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում ստեղծված իրավիճակին. Պուտին Մենք Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչեցինք Ռուսաստանի ղեկավարության հայտարարություններից հետո. Փաշինյան «Էջմիածին» ԲԿ-ի փոխտնօրենը, որտեղ հապշտապ հետազոտվեց և կրկին ՔԿՀ ուղարկվեց 18-ամյա Դավիթը, Վաղարշապատի ավագանու ՔՊ-ական անդամ է (տեսանյութ) Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց. փաստաբան Ըստ Bloomberg-ի՝ այսօր Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը Միլիարդներ են ծախսվում, բայց Երևանը մնում է կեղտոտ․ Սոնա Աղեկյան Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ ինքն Ադրբեջանի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչո՞ւ ընտրություններում Փաշինյանը շանս չունի վերընտրվելու․ թվերով ասեմ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ըստ The New York Times-ի, The Telegraph-ի և The Wall Street Journal-ի՝ Թրամփը փորձելու է ուժով լուծել Իրանի խնդիրը. ինքն այլ ելք չունի Պատերազմ Արցախում
Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. կա զոհ Հերթը հասել է ՔԿՀ-ի հոգևորականներին 600 հազար դրամանոց խորհրդատվություն Ստեփանավանի քաղաքապետի համար. փաստաթուղթ 18–ամյա Դավիթի համար փաստաբանները հրատապ դիմում կներկայացնեն գլխավոր դատախազին. նաեւ Վերաքննիչ են դիմելու Նիկոլ Փաշինյանի դիմանկարն այրել են Մոսկովայի կենտրոնում ՀՀ դեսպանատան մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Պրահայում ՀՀ արած հայտարարություններից հետո ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում ստեղծված իրավիճակին. Պուտին Ռուսաստանն առաջարկներ ունի Հայաստանի համար ատոմային էներգիայի վերաբերյալ. Լիխաչև Հիմա էլ գնացել Պուտինի «գրպանն» ա ուզում գցի, որ ինքն Արցախն Ադրբեջանի մաս ա ճանաչել «նիկոլ փաշինյան, քո պետությունն և քո անկախությունն քո աթոռն է, առանց որի քո կյանքը գրոշի արժեք անգամ չունի». Լևոն Ջավախյան ՔՊ-ի ու ՔՊ-ի պարագլխի հոգեվարքն աղմուկով է ուղեկցվում Զավեշտ է Փաշինյան Նիկոլի արդարացումը Իրանը շարունակելու է սիոնիստ-ամերիկյան հակառակորդի դեմ դիմադրությունը․ Մոջթաբա Խամենեի Մենք Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչեցինք Ռուսաստանի ղեկավարության հայտարարություններից հետո. Փաշինյան «Երեխաներս թող Ձեզ հետ նկարվեն, որ իմանան՝ ով է հանձնել Ղարաբաղը». ինչպես են դիմավորել Փաշինյանին Մոսկվայում (տեսանյութ) ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին անմիջական չի մասնակցի Քննչական կոմիտեի նախագահի հրամանով 30 քննիչ են նշանակվել Շենքի նկուղը վերածվել է աղբանոցի և պահեստի (տեսանյութ) «Էջմիածին» ԲԿ-ի փոխտնօրենը, որտեղ հապշտապ հետազոտվեց և կրկին ՔԿՀ ուղարկվեց 18-ամյա Դավիթը, Վաղարշապատի ավագանու ՔՊ-ական անդամ է (տեսանյութ) «Ես լրջորեն դիտարկում եմ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը»․ Թրամփ «Նիկոլի Հայաստանում արդեն ունենք դպրոցական քաղբանտարկյալ»․ Սուրեն Ներսիսյան Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց. փաստաբան Դավիթ Մինասյանի մայրը, լսելով որդու կալանավորման լուրը, վատացավ Լեգենդար հետախույզն ի՞նչ գիտե, թե 44-օրյա պատերազմից առաջ Աննա Հակոբյանն ինչու՞ որոշեց կամուֆլյաժով ֆոտոսեսիաներ անել Արցախում. Հակոբ Բադալյան Ձեր գնացքը վաղուց գնացել է, դուք այլևս ատելի եք բոլորի կողմից՝ մեծից փոքր, դպրոցականից մինչև թոշակառու. Տիգրան Քոչարյան Կա կառավարման որոշակի ճգնաժամ. ավագանու անդամը՝ թիվ 94 մանկապարտեզում է Արմեն Աշոտյանը Դավիթ Մինասյանի կալանքի մասին իրազեկել է Եվրոպական Ժողովրդական կուսակցության իր գործընկերներին «Չոքել եք ցեղասպան Ալիևի առաջ՝ խաղաղություն եք աղերսում»․ Ոսկան Սարգսյան Ըստ Bloomberg-ի՝ այսօր Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը Դատարանը հրապարակում է Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը

Ինչո՞ւ է իշխանությունն ազատվում Իշխան Սաղաթելյանից

Yerkir.am-ը գրում է. «ՀՀ կապիտուլյացիոն իշխանությունները շարունակում են «բռնաբարել» ՀՀ սահմանադրությունը և տապալել «ժողովրդավարության բաստիոն» հայտարարված Հայաստանի սահմանադրական կարգը:

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ-ի և Արցախի թշնամիների հետ քիրվայություն անող փաշինյանական խունտան նախաձեռնել է ԱԺ-ում  զբաղեցրած պաշտոններից հեռացնել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին (ԱԺ փոխնախագահ) և Վահե Հակոբյանին (ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ):

2022 թ. ապրիլին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հայտարարեցին, որ իրենց պայքարն այսուհետ շարունակելու են փողոցում, այլ ոչ թե ԱԺ-ի շենքում` որպես վերջնանպատակ նշելով մեծ ողբերգությունների պատճառ դարձած այս իշխանությունների հեռացումը:

Իրենց 5 էջանոց «հիմնավորման» մեջ ՔՊ-ականները բազմաթիվ ծիծաղելի «փաստարկներ» են ներկայացնում, օրինակ՝ բացակայություններ, «բախումներ հրահրել ցուցարարների և ոստիկանների միջև», «ԱԺ փոխնախագահի պարտականությունների չկատարում» և այլն:

ՀՀ Սահմանադրության 104-րդ հոդվածի առաջին կետում նշված է, որ տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից, որպես կանոն՝ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունից:

Այսպես՝ Իշխան Սաղաթելյանի կողմից ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնելը ՔՊ-ի «նվերը» չէ, ինչպես նրանք են ցանկանում ցույց տալ, այլ, ըստ օրենքի, ընդդիմությանը նախատեսված պաշտոն է, իսկ այդ պաշտոնին ընդդիմությանը և, մասնավորապես, Սաղաթելյանին, նշանակել է 269,441 քաղաքացի:

Ընդդիմադիրների դեմ շարքային ոստիկանի էժանագին ցուցմունքի նմանվող այս «հիմնավորումը» սեփական ընտրազանգվածին մոլորեցնելու, նրանց հանրության այլ հատվածի հետ թշնամացնելու հերթական փորձերից է:

ՔՊ-ականների կողմից Իշխան Սաղաթելյանին` իր պարտականությունները չկատարելու մեջ մեղադրելը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ սեփական անմեղսունակությունն ու ապազգային գործելաոճը  կոծկել, իսկ այս օրերին նաև Բերձորի, Աղավնոյի դավաճանական հանձնման գործընթացից հանրության ուշադրությունը շեղել:

Իրականում, Իշխան Սաղաթելյանն անցած ամիսների ընթացքում ակտիվորեն մասնակցել է խորհրդարանական կյանքին, հանդես եկել բազմաթիվ ելույթներով,  գործընկերներ Արամ Վարդևանյանի և Աղվան Վարդանյանի հետ 2022 թ. մարտին հեղինակել է նաև հույժ կարևոր օրինագիծ, որով առաջարկվում էր քրեականացել ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված որևէ արտահայտություն. ինչպես և սպասելի էր, ՀՀ իշխանությունները դեմ քվեարկեցին և մերժեցին հիշյալ օրինագիծը` ցույց տալով, որ շարունակելու են հայրենիքը մաս-մաս թշնամուն հանձնելու՝ իրենց դավադիր քաղաքականությունը: 

Իշխան Սաղաթելյանի խորհրդարանական գործունեության մաս են կազմել նաև 2021 թ. նոյեմբերին նախաձեռնված խորհրդարանական լսումները: Նշված նախաձեռնության միջոցով բազմաթիվ արտախորհրդարանական ուժեր և անհատ գործիչներ, գիտնականներ ու մասնագիտական հանրույթի ներկայացուցիչներ մեկ ամբողջ օր խորհրդարանի ամբիոնից հնչեցրել են լրջագույն մտահոգություններ և առաջարկներ սահմանազատման ու սահմանագծման տխրահռչակ գործընթացի վերաբերյալ: 

Իրականում, փաշինյանական ռեժիմը Իշխան Սաղաթելյանից փորձում է ազատվել նաև մեկ այլ պատճառով. ԱԺ-ում իր իննամսյա գործունեության ընթացքում (2021 թ. օգոստոսից 2022 թ. ապրիլ) նա հանդիպել է բազմաթիվ օտարերկրյա պատվիրակությունների հետ` ներկայացնելով ՀՀ-ում տիրող իրական վիճակը, իշխանությունների հակաժողովրդավարական գործելակերպը, Հայաստանի գլխին կախված անվտանգային խնդիրները և այլն: Ահա հենց սույն հանգամանքն է նաև լրջագույնս ցավեցրել Փաշինյանին և նրա խմբակին, քանզի Իշխան Սաղաթելյանի միջոցով միջազգային կազմակերպությունները և օտար պետությունները աղերսվել են ՀՀ-ում տիրող իրականության հետ, այն իրականության, որը խեղաթյուրելով` փաշինյանական բռնատիրական ռեժիմը ՀՀ-ն ներկայացնում է որպես ժողովրդավարության լոկոմոտիվ: 

Ի հավելումն այս ամենին` Սաղաթելյանը՝ որպես ԱԺ փոխնախագահ, հանդիպումներ է ունեցել նաև Սփյուռքի կառույցների, ՀՅԴ Հայ դատի աշխարհասփյուռ  հանձնախմբերի և Սփյուռքում հայանպաստ գործունեություն ծավալող օտարազգի գործիչների հետ: ԱԺ փոխնախագահը, ի տարբերություն ԱԺ նախագահի, իշխանական փոխնախագահների և Փաշինյանի իշխանության վերնախավի, հանդիպումներ է ունեցել նաև Արցախի պատվիրակությունների հետ, բազմիցս այցելել Արցախ և ձեռնամուխ եղել արցախահայության առջև ծառացած մարտահրավերների լուծման գործին: 

Ստորև հավելվածի տեսքով ներկայացնում ենք Իշխան Սաղաթելյանի խորհրդարանական արդյունավետ գործունեության մասին փաստող տեսանյութերի հղումներ». 

https://www.youtube.com/watch?v=W32WyjcKj9E
 
https://www.youtube.com/watch?v=BYGd99XvQBU
 
https://www.youtube.com/watch?v=sC9EYx5_mUA
 
https://www.youtube.com/watch?v=nNkYYcS-bwE
 
https://www.youtube.com/watch?v=DkSBrZxHpgU
 
https://www.youtube.com/watch?v=TBnWhP5Vnpg
 
https://www.youtube.com/watch?v=Zx0PoOBOq1o
 
https://www.youtube.com/watch?v=bbM6EkQ_3oM
 
https://www.youtube.com/watch?v=FoBYAc7yBZ4
 
https://www.youtube.com/watch?v=iGKLaTzLPgs
 
https://www.youtube.com/watch?v=w1ph-zPDYts
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>