Հայոց բանակը 34 տարեկան է Երևանցիներին տրվեց հերթական անիրագործելի խոստումը, որը մինչ օրս չի իրագործվել (տեսանյութ) Ջեյ Դի Վենսի այցը TRIPP-ում Ադրբեջանի փայատեր լինելու մասին է. Բենիամին Մաթևոսյան
28
ՔՊ-ական տիրադավ Գևորգ Սարոյանը կարգալույծ արվեց Կեղծիք և փարիսեցիություն Գերլարված. ինչո՞վ կավարտվի Թուրքիայի և Ռուսաստանի մրցակցությունը Հայաստանի համար. Բոզոյան Ինչո՞ւ Ֆիդանը հրապարակավ աջակցեց Փաշինյանին, և ո՞ւմ էր ուղղված նրա այդ մեսիջը Միացյալ Նահանգները հրապարակել է ազգային պաշտպանության նոր ռազմավարություն. Ի՞նչ առնչություն կարող է այն ունենալ Հայաստանի հետ Մայք Ռոյալ եպիսկոպոսն անդրադարձել է Հայաստանի «քաղաքական և կրոնական բանտարկյալների» խնդրին Մկրտիչ Սրբազանի և Տեր Գարեգինի վերաբերյալ կայացրած որոշոմներն անհիմն են․ Արագածոտնի թեմ Պեկինում համոզված են, որ Թրամփի նպատակը ոչ թե Իրանն է այլ՝ Չինաստանը Փախուստ դոլարից. ինչ պետք է անի Հայաստանը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչո՞ւ ամերիկացիները զոհաբերեցին քրդերին Պատերազմ Արցախում
Հունվարի 27-ը ընտրելով իրենք իրենց են ապահովագրել Հայոց բանակը 34 տարեկան է Իրանի ուղղությամբ հսկայական նավատորմ է շարժվում․ հուսով եմ՝ դրա կարիքը չի լինի․ Թրամփ ՔՊ-ական տիրադավ Գևորգ Սարոյանը կարգալույծ արվեց ԵԽԽՎ բանաձևում կա առնվազն երեք կետ, որից իշխանությունը չի խոսի. Մամիջանյանը՝ Ստրասբուրգից Մոլդովական եվրոսփյուռքի ղեկավար Մ.Սանդուն, ըստ էության, սպառնում է հայ ժողովրդին և ամեն կերպ պաշտպանում փաշինյանական բռնատիրական ռեժիմը Էս ի՞նչ արեցինք մենք տղերք, էս ի՞նչ արեցինք․ Աշոտ Մինասյան Դիվանագիտական լեզվով պարզ ակնկալիք է, որ վերջ տրվի Հայ Եկեղեցու նկատմամբ արշավին. Գևորգ Դանիելյանը՝ ԵԽԽՎ բանաձևի մասին Հայերի էթնիկ զտումներով միջազգային արդարադատությունը դարձավ ուժով ստեղծված իրականությունն ընդունելու ձև. Արմեն Գևորգյան Կոպիրկինը «Լենինգրադի պաշարման երեխաները» հուշարձանի մոտ ծաղկեպսակ է դրել և երախտագիտություն հայտնել եղբայրական հայ ժողովրդին Սամվել Ալեքսանյանը որոշել է Ադրբեջանից շաքարավազ ներկրել․ «Հրապարակ» Բացահայտ բնապահպանական վանդալիզմ՝ Նոր Նորքում Միլիարդավոր պարգևավճարներ և անմխիթար վիճակում գտնվող մանկապարտեզներ (տեսանյութ) Հ.Մորգենթաուի անվան N 126 հիմնական դպրոցը անհապաղ հիմնանորոգման կարիք ունի (տեսանյութ) Երևանցիներին տրվեց հերթական անիրագործելի խոստումը, որը մինչ օրս չի իրագործվել (տեսանյութ) Կառավարությունը նախատեսում է մայիսի 4-ը հայտարարել ոչ աշխատանքային օր Հայ ժողովրդի հետ․ Ֆրանսիայի դեսպանությունը՝ հիշատակի օրվա առիթով Մայր Աթոռում կատարվել է հոգեհանգստյան կարգ Կեղծիք և փարիսեցիություն Մանրամասներ՝ Երևան-Գյումրի ճանապարհի վթարից. Բախվել են 15 մեքենաներ. Վիրավորներին դուրս են բերել հատուկ տեխնիկայով Ես չեմ ուզում, որ ինքը հարամի իմ տղայի շիրիմը․ Զոհվածի հայր Գերլարված. ինչո՞վ կավարտվի Թուրքիայի և Ռուսաստանի մրցակցությունը Հայաստանի համար. Բոզոյան Ջեյ Դի Վենսի այցը TRIPP-ում Ադրբեջանի փայատեր լինելու մասին է. Բենիամին Մաթևոսյան Ազգային շահը՝ նկարի դիմաց․ «Կարճ ասած» Երբեք չեն մոռացվելու Եռաբլուրում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման ենթարկելու կադրերը ԹՐԻՓՓ-ը զուտ ռազմական պլանավորման նշանակություն ունի Հոսանքազրկումները խայտառակ չափերի են հասել, մարդիկ մոմ են «պահեստավորում». «Փաստ» Իշխանությունների «օրենսդրական» սվինամարտն իրական դիտորդների դեմ. «Փաստ» Հունվարի 27-ին և 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը փակ կլինի Ինչո՞ւ Ֆիդանը հրապարակավ աջակցեց Փաշինյանին, և ո՞ւմ էր ուղղված նրա այդ մեսիջը

«Խաղաղության օրակարգը, հանուն որի՝ Փաշինյանը հազարավոր զոհերի հեղինակ դարձավ, Արցախը հանձնեց, չաշխատեց»․ Մետաքսե Հակոբյան

Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ հրավիրած առցանց «մամուլի ասուլիսի» ժամանակ անդրադարձել էր նաև Լաչինի միջանցքին։ Պատասխանելով հարցին, թե Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շահագործման դեպքում Բերձոր, Աղավնո և Սուս գյուղերն անցնելու են Ադրբեջանի՞ն, Փաշինյանը մասնավորապես ասել էր․

«Երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի նախկին այդ սահմանի մեջ, անցնելու են Ադրբեջանի վերահսկողությանը։ Լաչինի բնակիչների խնդիրները մենք կառավարության որոշումներով լուծում ենք, բնակիչները, բնականաբար, պիտի ապահովվեն բնակարաններով։ Այդտեղ գյուղեր են թվարկվում․ ես, անկեղծ ասած, վստահ չեմ, որ խոսքը բոլոր բնակավայրերի մասին է։

Ըստ էության, Լաչինում այսօր, նաև Արցախի իշխանության հետ այդ հարցերը քննարկում ենք, և Լաչինում այսօր մարդիկ, ըստ էության, ընտանիքներ չեն ապրում, և կառավարության որոշումներով նրանց խնդիրները լուծել ենք։

Աղավնո գյուղի բնակչների խնդիրները Արցախի կառավարության միջոցներով, կարծում եմ, կլուծվեն։ Սուսի վերաբերյալ չեմ կարող ասել, որովհետև այս պահին այդպիսի տեղեկություններ չունեմ։ Սկզբունքը հետևյալն է՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի վարչական շրջանից նե՞րս է գտնվում, թե՞ դուրս է գտնվում․․․»։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ 4 տարի է՝ լսում են Փաշինյանի հակաարցախյան, հակահայկական հայտարարությունները, և, որ այս հայտարարության մեջ որևէ անսպասելի բան չկար։

«Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ փաթեթով, իր ստորագրությամբ վավերացնելով, իր սև գործը կատարել է, հիմա մաս-մաս շարունակում է կատարել։ Չնայած նոյեմբերի 9-ի այդ փաստաթուղթը մեր պատմության մեջ ամենաաղետալին է, բայց մենք հիմա այն իրավիճակում ենք, որ այդ փաստաթուղթը փրփուրներից կախվելու մի տարբերակ է, որ այդ հայտարարության կետերը կատարվեն, որոնք առ այսօր չեն կատարվել, մասնավորապես՝ 6-րդ կետը, որտեղ խեղաթյուրած է հայերեն տարբերակը՝ թարգմանությունը, և տպավորություն է, որ դա հատուկ թարգմանվել է ի օգուտ ադրբեջանական կողմի։ Ռուսական տարբերակում նշված է․ «По Лачинскому коридору», հայկական տարբերակում՝ «Լաչինի միջանցքի երկայնքով»։ Ռուսական տարբերակով պահվում է 5 կիլոմետրի պայմանավորվածությունը, որ չի կարող անցնել 5 կիլոմետրը, բայց ինչպես տեսնում ենք՝ ճանապարհը որոշ հատվածներում անցնում է 5 կիլոմետրը։ Այսինքն՝ այդ պայմանավորվածությանը չի՛ համապատասխանում, ըստ նոյեմբերի 9-ի պայմանավորվածության՝ այն չի կարող լինել կամ համարվել նոր միջանցքը, որը Արցախը պետք է կապի Հայաստանի հետ։

Երկրորդ։ Այդ կետի վերաբերյալ հստակ նշված է, որ այդ ճանապարհի նախագիծը պետք է քննարկման դրվի 3 տարի անց՝ 2023 թվականին։ Դրան հաջորդել են Ալիևի բազմաթիվ հայտարարությունները, որ իրենք շատ արագ են կառուցելու ճանապարհը, բայց ոչ մի խոսք չի եղել քննարկելու մասին։ Այսինքն՝ կարող ենք ենթադրել, որ Հայաստանի իշխանությունների հետ եղել է բանավոր պայմանավորվածություն, թե որտեղով է անցնելու ճանապարհը, ով ինչն է կառուցելու, և արդյունքում ստացվում է, որ այդ ճանապարհը կառուցեց Ադրբեջանը»,-ասաց Մետաքսե Հակոբյանը, ապա ընդգծեց, որ մինչ օրս որևէ փաստաթուղթ չի հրապարակվել, որտեղ ստորագրություն լինի այդ նախագիծը հաստատելու վերաբերյալ։

Փաշինյանի «առցանց ասուլիսի» հաջորդ կարևոր դրվագը, արցախցի պատգամավորի խոսքով՝ հետևյալ հայտարարությունն է․

«Շատ տարօրինակ հայտարարություն, որից հետո ուղղակի հասկանում ես, որ այս անձը ստորագրել է փաստաթղթի տակ, բայց ընդհանրապես չի անդրադարձել։ Վստահ ես լինում, որ այն բանակցությունների քողի տակ, որ մեկնում է այստեղ-այնտեղ, ուղղակի գնում՝ հանձնարարականն է ստանում, ապա գալիս՝ կատարում, որովհետև ինքը պարտված վարչապետ է և ինքը կատարող է, այլ ոչ թե բանակցային սեղանի շուրջ նստող կամ քննարկող։ Շատ կարևոր մի հանգամանք կար իր խոսքում, երբ ասաց, թե «աղետներից հետո պետք է փոխենք մեր մտածողությունը, շատ ծանր թեմաների մասին ենք խոսում», և սկսում է թվարկել՝ սահմանների դեմարկացիա, Լաչինի միջանցքի փոփոխություն, ներկայացնում է իր տեսակետը, որն իր հետ սպառնալիք է բերում։ Այսինքն՝ այս մարդը փաստում է դա, հետո շարունակում է․ «Այո՛, շատ տհաճ թեմաներ են՝ խաղաղության պայմանագիր, Ղարաբաղի հարց»․․․ Ինքը խաղաղության պայմանագիրն արդեն տհաճ թեմա է համարում, նորություն չի, որ Ղարաբաղն իր համար տհաճ թեմա է։ Ինքն այս ամենը մի շնչով ասաց, բայց մի քանի վայրկյանում իրար հակասող 2 միտք ասաց, որ մի կողմից սպառնալիքներ են, մյուս կողմից՝ անվտանգային հարց է լուծում․․․

Թվարկելով իր համար տհաճ թեմաները, անցավ այն հանգամանքին, որ որևէ կերպ ինքն այլևս չի կարող խաղաղության երաշխավոր լինել, և ըստ էության փաստեց, որ խաղաղության այն օրակարգը, հանուն որի ինքը փաստորեն հազարավոր զոհերի հեղինակ դարձավ, ինչը ինքն էլ չի հերքում, նաև Արցախը հանձնեց, միևնույն է՝ այդ խաղաղության օրակարգը չաշխատեց։ Ստացվում է, որ այս մարդը շարունակում է մասնատել մեր հայրենիքը՝ թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը, ու բանավոր պայմանավորվածությունների շրջանակում շարունակել հանձնել։ Դրան զուգահեռ՝ ավելացնում է նաև պատերազմի վտանգը, ինչով ինքը «կաշառել» է ժողովրդին՝ խաղաղության օրակարգով․․․»:

Կրկին անդրադառնալով Փաշինյանի կողմից արված հայտարարությանը, թե Բերձորում այս պահին մարդիկ չեն ապրում, Մետաքսե Հակոբյանն ասաց, որ կա՛մ չիմանալով, կա՛մ միտումնավոր նա ստեց․

«Ես փաստում եմ, որ Բերձորում ապրում է մի քանի հարյուր մարդ, գիտեմ, որ ապրում է մի քանի տասնյակ դպրոցահասակ երեխա և ավելի փոքր տարիքի երեխաներ։ Իրականում այնտեղ ապրում են այն մարդիկ, որոնք չկարողացան գտնել այլ հայրենիք, որովհետև իրենց հայրենիքը դա է։

Առաջին նախադասությամբ ասաց, որ Հայաստանի կառավարության միջոցներով կլուծվեն Բերձորի բնակիչների հարցերը, հաջորդ նախադասությամբ ասաց, որ արդեն լուծվել են։ Ինքը կա՛մ տեղյակ չէ, կա՛մ միտումնավոր նման բառախաղ է անում։

Հաջորդը, որ Աղավնոյի բնակիչներով կզբաղվի Արցախի իշխանությունը, եթե նկատեցիք՝ Սուսի մասին ինքը տեղյակ չէր, չգիտեր, որ կա ևս մեկ համայնք՝ Սուս անունով։

Երբ խոսում է ԼՂԻՄ-ի մասին, հարց է առաջանում, ինչո՞ւ Հադրութի, Շուշիի մասին չի խոսում, բա ո՞նց եղավ այս դեպքում․․․

Այս մարդը չի թաքցնում, որ ինքը թուրքական գործակալ է, որ ինքն ամեն բան անելու է, որ վերջնականապես կատարի նրանց երազանքը՝ տալով և՛ Արցախը, և՛ Սյունիքը, այն, ինչ թուրքը մի դար երազում, ձգտում է, ու դրա համար պարարտ հող ստեղծել է Հայաստանի վարչապետը»։

Դիտարկմանը, որ նախքան Փաշինյանի «առցանց ասուլիսը» բազմաթիվ քաղաքական գործիչներ բարձրաձայնում էին Լաչինի միջանցքն ադրբեջանական վերահսկողության տակ թողնելու ՀՀ իշխանությունների պատրաստակամության մասին, այդ համատեքստում շատ կարևոր էին համարում Բերձորը որքան հնարավոր է շատ մարդկանցով բնակեցնելը, ԱՀ ԱԺ պատգամավորն ասաց, որ իրենք ևս բազմաթիվ անգամներ այդ հարցը բարձրացրել են, ավելին՝ քայլեր են ձեռնարկել այդ ուղղությամբ։

«Մեր խմբակցությունում ևս կա բերձորցի պատգամավոր, որը պատերազմից հետո՝ 2 տարի միայն դրանով է զբաղված՝ քարոզելով, որպեսզի բնակիչները վերադառնան այնտեղ ապրելու։ Բազմաթիվ մարդիկ գիտեմ, որ ուզում են վերադառնալ, բայց շատ լավ գիտեք, թե 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ինչ թալանի ենթարկվեց Բերձորը․․․ Պետք է ՀՀ և ԱՀ իշխանությունները համատեղ ուժերով այնտեղ պայմաններ ստեղծեն, որ մարդիկ կարողանան ապրել․․․

Աղավնոյում այդ խնդիրը չկա, այնտեղ եղած մարդիկ այնքան հաստատակամ են, որևէ կերպ չեն պատրաստվում կատարել այդ պահանջները, իմ ունեցած տեղեկություններով՝ կան մարդիկ, որոնք ուզում են վերադառնալ Աղավնո, այնտեղ հնարավորություն կա ապրելու։

Խնդրի ելքը, ցանկացած պարագայում, ինչի մասին խոսենք, որն առնչվում է Արցախին՝ բանակցողի փոխվելն է։ Մենք որտեղ, ինչ ուզենանք անել՝ պատնեշների ենք հանդիպելու, հատկապես Արցախի քաղաքական ուժերը, ինչ-որ տեղ՝ նաև Արցախի իշխանությունները, որովհետև շատ ամուր պատնեշ է մեր առջև դրված, այն աստիճանի, որ մենք նույնիսկ ՀՀ իշխանությունների հետ համագործակցության բոլոր հնարավորություններից զրկված ենք։ Չկա՛ն միջխորհրդարանական հարաբերություններ, չկա՛ն արտաքին գործերի նախարարների միջև բացարձակ որևէ տեսակ հարաբերություններ։ Այսինքն՝ ՀՀ իշխանություններն այդ ամենը փակել են մեր առջև և որպես քաղաքական դաշտի ներկայացուցիչներ՝ մեր գործողությունները կարողանում ենք սկսել և ավարտել Արցախում։ Ամբողջ հարցը նրանում է, որ բանակցողը պետք է փոխվի, և բոլոր բանավոր պամանավորվածությունները, որոնք ինքն ունի և շարունակում է ունենալ՝ ի չիք դարձան։ Դրանով նաև հնարավորություն կստեղծվի խոսել նաև գրավոր պայմանավորվածությունների մասին, սա ամենակարևորն է, որ պետք է անել, մնացածը, կարծում եմ՝ փրփուրներից կախվելն է, բայց նույնիսկ, եթե դա փրփուրից կախված է, պետք է Բերձորը բնակեցվի, պետք է մարդիկ գան ու ապրեն։ Շատերը անվտանգության երաշխիքների իրենց պատկերացումներն ունեն, չունենալով այդ երաշխիքները՝ չեն գալիս, բայց այս ընթացքում ռուս խաղաղապահների գործունեությունն այդ առումով շատ բարձր մակարդակի վրա է, Բերձորում որևէ խնդիր չկա, չի կարող լինել, քանի դեռ իրենք այնտեղ են։ Եթե մարդիկ շատանան, կարծում եմ՝ պետք է արդեն հաշվի նստեն, չնայած դա չի նշանակում, որ այնտեղ արդեն իսկ բնակվող մի քանի հարյուր մարդու հետ հաշվի նստել պարտավոր չեն․․․»։

Հարցին՝ ինչպե՞ս է իրականացվելու Բերձորում բնակեցման գործընթացը։ Օրինակ՝ եթե մարդը ցանկություն ունի հենց այսօր գնալ և Բերձորում ապրել, ի՞նչ պետք է անի, ո՞ւմ դիմի, Մետաքսե Հակոբյանը պատասխանեց, որ Բերձորի ամբողջ վարչակազմն աշխատում է․

«Թե՛ Քաշաթաղի վարչական շրջանի ղեկավարը, թե՛ քաղաքապետն այնտեղ են, ցանկացած ոք, ով ուզում է, կարող է մոտենալ։ Եթե ինչ-որ խոչընդոտ կառաջանա, մենք բաց ենք բոլորի համար և պատրաստ ենք խնդրի դեպքում աջակցել, խնդիրները բարձրաձայնել»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan