Հիմա էլ գնացել Պուտինի «գրպանն» ա ուզում գցի, որ ինքն Արցախն Ադրբեջանի մաս ա ճանաչել Զավեշտ է Փաշինյան Նիկոլի արդարացումը «Երեխաներս թող Ձեզ հետ նկարվեն, որ իմանան՝ ով է հանձնել Ղարաբաղը». ինչպես են դիմավորել Փաշինյանին Մոսկվայում (տեսանյութ)
2
Նիկոլ Փաշինյանի դիմանկարն այրել են Մոսկովայի կենտրոնում ՀՀ դեսպանատան մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Պրահայում ՀՀ արած հայտարարություններից հետո ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում ստեղծված իրավիճակին. Պուտին Մենք Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչեցինք Ռուսաստանի ղեկավարության հայտարարություններից հետո. Փաշինյան «Էջմիածին» ԲԿ-ի փոխտնօրենը, որտեղ հապշտապ հետազոտվեց և կրկին ՔԿՀ ուղարկվեց 18-ամյա Դավիթը, Վաղարշապատի ավագանու ՔՊ-ական անդամ է (տեսանյութ) Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց. փաստաբան Ըստ Bloomberg-ի՝ այսօր Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը Միլիարդներ են ծախսվում, բայց Երևանը մնում է կեղտոտ․ Սոնա Աղեկյան Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ ինքն Ադրբեջանի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչո՞ւ ընտրություններում Փաշինյանը շանս չունի վերընտրվելու․ թվերով ասեմ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ըստ The New York Times-ի, The Telegraph-ի և The Wall Street Journal-ի՝ Թրամփը փորձելու է ուժով լուծել Իրանի խնդիրը. ինքն այլ ելք չունի Պատերազմ Արցախում
Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. կա զոհ Հերթը հասել է ՔԿՀ-ի հոգևորականներին 600 հազար դրամանոց խորհրդատվություն Ստեփանավանի քաղաքապետի համար. փաստաթուղթ 18–ամյա Դավիթի համար փաստաբանները հրատապ դիմում կներկայացնեն գլխավոր դատախազին. նաեւ Վերաքննիչ են դիմելու Նիկոլ Փաշինյանի դիմանկարն այրել են Մոսկովայի կենտրոնում ՀՀ դեսպանատան մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Պրահայում ՀՀ արած հայտարարություններից հետո ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում ստեղծված իրավիճակին. Պուտին Ռուսաստանն առաջարկներ ունի Հայաստանի համար ատոմային էներգիայի վերաբերյալ. Լիխաչև Հիմա էլ գնացել Պուտինի «գրպանն» ա ուզում գցի, որ ինքն Արցախն Ադրբեջանի մաս ա ճանաչել «նիկոլ փաշինյան, քո պետությունն և քո անկախությունն քո աթոռն է, առանց որի քո կյանքը գրոշի արժեք անգամ չունի». Լևոն Ջավախյան ՔՊ-ի ու ՔՊ-ի պարագլխի հոգեվարքն աղմուկով է ուղեկցվում Զավեշտ է Փաշինյան Նիկոլի արդարացումը Իրանը շարունակելու է սիոնիստ-ամերիկյան հակառակորդի դեմ դիմադրությունը․ Մոջթաբա Խամենեի Մենք Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչեցինք Ռուսաստանի ղեկավարության հայտարարություններից հետո. Փաշինյան «Երեխաներս թող Ձեզ հետ նկարվեն, որ իմանան՝ ով է հանձնել Ղարաբաղը». ինչպես են դիմավորել Փաշինյանին Մոսկվայում (տեսանյութ) ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին անմիջական չի մասնակցի Քննչական կոմիտեի նախագահի հրամանով 30 քննիչ են նշանակվել Շենքի նկուղը վերածվել է աղբանոցի և պահեստի (տեսանյութ) «Էջմիածին» ԲԿ-ի փոխտնօրենը, որտեղ հապշտապ հետազոտվեց և կրկին ՔԿՀ ուղարկվեց 18-ամյա Դավիթը, Վաղարշապատի ավագանու ՔՊ-ական անդամ է (տեսանյութ) «Ես լրջորեն դիտարկում եմ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը»․ Թրամփ «Նիկոլի Հայաստանում արդեն ունենք դպրոցական քաղբանտարկյալ»․ Սուրեն Ներսիսյան Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց. փաստաբան Դավիթ Մինասյանի մայրը, լսելով որդու կալանավորման լուրը, վատացավ Լեգենդար հետախույզն ի՞նչ գիտե, թե 44-օրյա պատերազմից առաջ Աննա Հակոբյանն ինչու՞ որոշեց կամուֆլյաժով ֆոտոսեսիաներ անել Արցախում. Հակոբ Բադալյան Ձեր գնացքը վաղուց գնացել է, դուք այլևս ատելի եք բոլորի կողմից՝ մեծից փոքր, դպրոցականից մինչև թոշակառու. Տիգրան Քոչարյան Կա կառավարման որոշակի ճգնաժամ. ավագանու անդամը՝ թիվ 94 մանկապարտեզում է Արմեն Աշոտյանը Դավիթ Մինասյանի կալանքի մասին իրազեկել է Եվրոպական Ժողովրդական կուսակցության իր գործընկերներին «Չոքել եք ցեղասպան Ալիևի առաջ՝ խաղաղություն եք աղերսում»․ Ոսկան Սարգսյան Ըստ Bloomberg-ի՝ այսօր Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը Դատարանը հրապարակում է Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը «Սպասիր, Մոսկվա թռնեմ, գամ, նոր կխոսամ». Փաշինյանը «բողոքի նոտա է» է հղել ՔԿ ղեկավարին

Ասել, որ ժամկետայիններին հրաձգային ստորաբաժանումների կազմում մարտական հերթապահության չընդգրկելը անվտանգային խնդիր է լուծում, մեղմ ասած, շատ հեռու է իրականությունից

Քանի գլխավոր շտաբից խոսեցին առաջնագծում աստիճանաբար պարտադիր ժամկետային զինծառայողներին պայմանագրայիններով փոխարինելու հարցից, ապա մի քանի դիտարկում։
 
Առաջին, զինված ուժերում պայմանագրային անձնակազմի աստիճանաբար մեծացումը վերջին 2 տասնամյակում դրված օրակարգային հարց է եղել և ամեն տարի պայմանագրայինների թիվն աճել է։
 
Երկրորդ, տպավորություն կարող է ստեղծվել, որ այս քայլին գնում են, որովհետև պարտադիր ժամկետային զինծառայողները մարտական հերթապահություն արդյունավետ չեն իրականացնում։
 
Ես իմ աշխատանքային փորձից ասեմ, որ Պաշտպանության բանակում իմ իրականացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պարտադիր ժամկետային զինծառայողները ոչ միայն արդյունավետ են մարտական հերթապահություն կրելիս, այլ մարտական այլ առաջադրանքներ կատարելիս։
 
Ինչպես դիվերսիաններ հետ մղելիս, այնպես էլ 2016 և 2020 թվականների մարտական գործողությունների օրերին, մեծ թվով ժամկետայիններ, պատերազմական տարբեր դրվագներում աչքի ընկան սխրանքներով։
 
Այսինքն՝ այստեղ հարցը պետք է լինի ոչ թե ժամկետայիններին պայմանագրայիններով մեխանիկորեն փոխելու և արդյունավետություն բարձրացնելու մոտեցումը, այլ այնպիսի մոդելների կիրառումը, որի դեպքում ժամկետայինը՝ իր տեղում, պայմանագրայինը՝ իր դիրքում, կլինեն առավելագույնը արդյունավետ։
 
Այստեղ խնդիրը ոչ թե այն է, որ ես դեմ եմ պայմանագրայինների թվի՝ առաջնագծում էական մեծացմանը, այլ կարծում եմ, որ մարտական հերթապահության կրման, զորքերի մարտունակության բարձրացման համար անհրաժեշտ են համալիր միջոցառումներ, հակառակ դեպքում համակարգը կամ չի գործի կամ կգործի նվազ արդյունավետությամբ։
Երրորդ, երբ նշվում է, որ պարտադիր ժամկետային անձնակազմն աստիճանաբար առաջնագծից դուրս է բերվելու՝ ակնարկ կա նրանց անվտանգության ապահովման վերաբերյալ։
 
Այս տեսանկյունից՝
ա) Մարտական դիրքում պետք է առավելագույն անվտանգություն ապահովել ոչ միայն ժամկետայինների, այլ պայմանագրայինների, այդ թվում՝ սպայակազմի համար։
բ) Մեր օրերում զուտ անհատական անվտանգության տեսանկյունից շատ հարաբերական է գնահատել առաջին խրամատը կամ նրանից 5, 10, 15 կմ հետ տարբեր զորատեսակների մշտական տեղակայման վայրերը, դիրքերը, հրամանատարական կետերը, կրակակետերը և այլն։
 
Տարբեր իրադրություններում պայմանական թիկունքում իրավիճակը կարող է շատ ավելի խոցելի լինի, քան առաջին խրամատում։
 
2016, 2020 թվականների պատերազմը ևս սա ապացուցել է։ Հատկապես 44-օրյա պատերազմի օրերին, օրինակ՝ շատ ժամանակ թիկունքում, խորը թիկունքում Ադրբեջանը շատ ավելի վտանգավոր խոցումներ է իրականացրել, քան տարբեր զորամասերի պաշտպանության հատվածում։
 
Եվ այս տեսանկյունից, ասել, որ ժամկետայիններին հրաձգային ստորաբաժանումների կազմում մարտական հերթապահության չընդգրկելը անվտանգային խնդիր է լուծում, մեղմ ասած, շատ հեռու է իրականությունից։
Զինված ուժերում ցանկացած փոփոխություն պետք է դիտարկել համակարգային փոփոխությունների համատեքստում, որովհետև ցանկացած չհաշվարկված ծրագիր, փոփոխություն կարող է իր օղակում աշխատել, սակայն վնասել այլ օղակների բնականոն ծառայությունը։
 
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>