Չնայած ինքս չեմ հավատում այս «իշխանության» ոչ մի խոսքի, այս հաղորդումներին հակված եմ հավատալու
Դիտել նաև
Տեր Արամի անհիմն հրապարակումները օգտագործվում են կեղծ օրակարգեր ձևավորելու համար․ պարզաբանում
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»․ Արմեն Այվազյան
Իրավապահներին խորհուրդ կտամ զննել այս տեսանյութը ու պատասխանել՝ իրենք հանցագո՞րծ են, թե՞ չէ
Թուրքական կողմը Փաշինյանի համար առաջին բարոյահոգեբանական անհարմարությունը «կազմակերպել» էր հենց օդանավակայանում. Քաղաքական վերլուծաբան
«Թե բա` ասա извини»․ Արմենակ Դանիելյան
ՎԵՐԵՎՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԻՆ ՀԵՏԵՎԵԼՈՎ
Խայտառակ, դավադիր պարտությունից հետո, մինչև այսօր, ՀՀ զինված ուժերում հաճախ բացահայտվում են դավաճաններ, որոնք որոշակի գումարի դիմաց թշնամուն են հաղորդում տարբեր գաղտնի տեղեկություններ։ Որքանո՞վ են ճիշտ այս հաղորդումները և եթե իսկապես ճիշտ են, արժե՞ արդյոք, ի լուր աշխարհի այդ մասին հայտարարել։ Կարծում եմ՝ ոչ։ Չնայած ինքս չեմ հավատում այս «իշխանության» ոչ մի խոսքի, այս հաղորդումներին հակված եմ հավատալու։
Բացատրեմ, թե ինչու։ Իմ համոզմամբ, ցանկացած պետության մեջ, տվյալ երկրի իշխանական վերնախավն իր վարվելակերպով օրինակ է ծառայում այդ երկրի ժողովրդի համար։ Եթե երկրի իշխանությունը կոռումպացված է, ստախոս, հայհոյախոս, նյութապաշտ, վայելքների սիրահար, անհայրենիք, ապա տվյալ երկրի ժողովրդի մեծամասնության համար այդ ամենը օրինակ են ծառայում, ժամանակի ընթացքում այդ բոլորը դարձնելով «արժեքներ»։ Նույնը վերաբերում է հայրենիքի դավաճանությանը՝ քաղաքական, հասարակական գործիչներ, լրագրողներ․․․ և վերջապես՝ զինվորականներ։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

