«Մայր Հայաստան» VS «Քաղաքացիական պայմանագիր» (տեսանյութ) Իրեն գժի տեղ էլ կդնի, միայն թե պահի իշխանությունը. Աննա Գրիգորյան Սա թերևս լավագույն ցուցիչն է, թե ով է պայքարում հանուն սոցիալական արդարության, ով` հանուն իրավական պետության և ով է ապապետական
25
Բենթլի Սամոն պալատ է կառուցել, Միրզախանյանին Վրաստանում ծեծել են․ Թոխմախի Մհերը նորից հին գործին (տեսանյութ) Վաղարշապատի նախկին համայնքապետի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է Փաշինյանի ու ՔՊ-ի սիրելի գործընկեր, հակահայ Ալիևը Ալիևն իր ծննդյան օրը, օկուպացված ու հայաթափված Ստեփանակերտում մասնակցել է «Հաղթանակի զբոսայգու» բացմանը Հայաստանը` արտաքին ազդեցությունների թատերաբեմ. քննարկում Մենք լուրջ դաշնակիցներ կարող ենք ունենալ, ի դեմս Ռուսաստանի, նաև ԱՄՆ այսօրվա վարչակազմի. Բոզոյան Թրամփի թիմը բացահայտում է եվրոպական գլոբալիստների խաբեությունը և մեղադրում նրանց մեծ պատերազմ հրահրելու մեջ «Մայր Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկել Վաղարշապատ համայնքի 2026թ․ բյուջեի նախագծին (տեսանյութ) Քաղաքական բանտարկյալ Աշոտ Մինասյանը ոստիկանության բաժնից տեղափոխվեց Վարդաշեն ՔԿՀ Կապսի ջրամբարի շինարարությունը ևս ձախողեցին Ձեր կուսակցության ղեկավարն էր Էրդողանի գիրքը հրճվանքով գրկել, Ալիևն էլ անվանում էր՝ հարբած ծաղրածու․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Բենթլի Սամոն պալատ է կառուցել, Միրզախանյանին Վրաստանում ծեծել են․ Թոխմախի Մհերը նորից հին գործին (տեսանյութ) «Մայր Հայաստան» VS «Քաղաքացիական պայմանագիր» (տեսանյութ) Վաղարշապատի նախկին համայնքապետի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է Ռուբեն Հակոբյանի վճիռը կբողոքարկվի․ նա կմնա ազատության մեջ Զոհված զինծառայողների ծնողներին «Եռաբլուր»-ից ուժի կիրառմամբ բերման ենթարկելու գործը Փաշինյանի իշխանությունը կրկին կարճել է, բնականաբար Կառավարությունը պատրաստվում է ևս մեկ թշնամական ակտ իրականացնել Մայր Աթոռի դեմ. այլևս չտալ անհատույց սեփականությամբ հողեր Հանրային հեռուստաընկերությունը ամանորյա զարդարանքներ ու տոնածառեր է գնել 1.42 մլն դրամի գումարով Փաշինյանի ու ՔՊ-ի սիրելի գործընկեր, հակահայ Ալիևը Ալիևն իր ծննդյան օրը, օկուպացված ու հայաթափված Ստեփանակերտում մասնակցել է «Հաղթանակի զբոսայգու» բացմանը Արդյո՞ք 2018թ. աղետը հիբրիդային պատերազմի արար չէր. Փաշինյանի թիմն ապատեղեկատվություն է լցնում դաշտ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը դուրս գրվեց հիվանդանոցից ՀՀ օրակարգը թելադրված է Բաքվից, Անկարայից. Եվրոպան փորձում է պրոքսի դերակատարներ գտնել. Գասպարյան 2026 թ.-ը վճռորոշ է. Իշխող ուժը փորձում է արտաքին ուժերին բերել ՀՀ` ներազդելու քաղաքացու որոշման վրա Վալոդյա Գրիգորյանի հայրիկին Ներքին գործերի նախարարություն են հրավիրել Մկրտիչ Եպիսկոպոսի հայտարարությունը՝ կալանավայրից Իշխանության ռեյտինգը գահավիժում է. ընդդիմադիր դաշտը պետք է կենտրոնանա նոր օրակարգերի գեներացման վրա Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել՝ Վերաքննիչ դատարանի դեկտեմեբերի 11-ի որոշման դեմ «Հայաստան» խմբակցության պատգամավորները պարգևավճարները կուղղեն սոցիալական աջակցությանը Հայաստանը` արտաքին ազդեցությունների թատերաբեմ. քննարկում Մենք լուրջ դաշնակիցներ կարող ենք ունենալ, ի դեմս Ռուսաստանի, նաև ԱՄՆ այսօրվա վարչակազմի. Բոզոյան Իրեն գժի տեղ էլ կդնի, միայն թե պահի իշխանությունը. Աննա Գրիգորյան Արագածոտնի թեմի այս տարվա վերջին միասնական ժամերգությունը կկատարվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Վարդան և Ս.Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանում ՔՊ-ն տարեվերջյան նիստում որոշել է բարձրացնել պաշտոնյաների աշխատավարձերն ու մանկապարտեզների վարձավճարները (տեսանյութ) Հայտնաբերվել է շուրջ 3 կիլոգրամ թմրամիջոց Դեկտեմբերի 27-ի երեկոյան ժամերից, դեկտեմբերի 28-ին հզոր ցիկլոնը բերելու է տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով. Սուրենյան Սա թերևս լավագույն ցուցիչն է, թե ով է պայքարում հանուն սոցիալական արդարության, ով` հանուն իրավական պետության և ով է ապապետական Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր թաղամասում հասարակական տրանսպորտի սպասարկումը գտնվում է խայտառակ և կյանքի համար վտանգավոր վիճակում (տեսանյութ) Արհեստական բանականությունը Եկեղեցի-Մոլագար պայքարի մասին Թրամփի թիմը բացահայտում է եվրոպական գլոբալիստների խաբեությունը և մեղադրում նրանց մեծ պատերազմ հրահրելու մեջ Հռոմի պապը կոչ է արել Սուրբ Ծննդյան օրը համաշխարհային հրադադար հաստատել «Մայր Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկել Վաղարշապատ համայնքի 2026թ․ բյուջեի նախագծին (տեսանյութ)

«Զանգեզուրի միջանցքին» հասնելու թուրք-ադրբեջանական նոր սցենարը․ Արմեն Պետրոսյան

Արևելագետ Արմեն Պետրոսյանն իր էջում գրել է

«Զանգեզուրի միջանցքին» հասնելու թուրք-ադրբեջանական նոր սցենարը

Հունիսի 27-ին Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Ղազախստանի արտաքին գործերի և տրանսպորտի նախարարների առաջին հանդիպումը, որի ավարտին ԱԳ նախարարների կողմից ստորագրվել է Բաքվի հռչակագիրը՝ տրանսպորտային, էներգետիկ, լոգիստիկ ոլորտներում տարածաշրջանային համագործակցությունը խթանելու վերաբերյալ:

Ըստ էության ստեղծվող նոր ձևաչափը, որը կարող է նաև ընդլայնման միտումներ դրսևորել, բազմավեկտոր նշանակություն ունի։ Առաջին հերթին ընդունված հռչակագիրը հերթական անգամ ամրագրում է տարածաշրջանային բազմաբնույթ հանգույցի վերածվելու Ադրբեջանի և հատկապես Թուրքիայի հայտնի նպատակները։ Մյուս կողմից, հատկապես Արևելք-Արևմուտք Միջին միջանցքի ներուժի ավելացման նպատակի շեշտադրմամբ թուրք-ադրբեջանական կողմերը նշված և նմանաբովանդակ այլ ձևաչափերը փորձելու են օգտագործել այս պահին իրենց օրակարգում եղած ամենակարևոր ռազմավարական խնդրի՝ Հայաստանի տարածքով ճանապարհի կամ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացման ուղղությամբ։ Ընդ որում, նման գործելաոճը կիրառվելու է նշված ճանապարհը բացառապես «միջանցքային տրամաբանությամբ» ստանալու նպատակով, իսկ այլ դերակատարների ներգրավման եղանակը երկրորդական հարթությունում կիրառվելու է որպես Երևանին խրախուսելու/ճնշելու հավելյալ միջոց։

Հարկ է նշել, որ և՛Ադրբեջանի, և՛ Թուրքիայի ԱԳ նախարարները հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսին արդենիսկ ակնարկել են «Զանգեզուրի միջանցքի» համակողմանի կարևորության մասին։

Վերոնշյալի համատեքստում պարզ է դառնում, որ Բաքուն Անկարայի հետ սերտ համագործակցությամբ մանևրի նոր միջոցներ է ստեղծում՝ հիմնական շահագրգիռ դերակատարների՝ Ռուսաստանի, Իրանի, արևմտյան որոշ երկրների դիրքորոշումների վրա ազդելու հեռանկարով։ Ընդ որում, նման մարտավարությունը երկակի նպատակ ունի։ Եթե չհաջողի դիվանագիտական-քաղաքական եղանակով «միջանցքի» ծրագրի իրականացմանը, ապա ադրբեջանական կողմը, գործիքակազմում պահելով խնդրի լուծման ռազմական տարբերակը ևս, խնդիրը մշտապես օրակարգում պահելով, թեմատիկ անընդհատ հայտարարություններով ձգտում է որոշակի լեգիտիմության ֆոն ստեղծել ցանկացած եղանակով դրա իրականացման համար։ Իսկ նման սցենարը չի կարելի բացառել հատկապես ուկրաինական ճգնաժամի առավել խորացման դեպքում։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan