«Մայր Հայաստան» VS «Քաղաքացիական պայմանագիր» (տեսանյութ) Իրեն գժի տեղ էլ կդնի, միայն թե պահի իշխանությունը. Աննա Գրիգորյան Սա թերևս լավագույն ցուցիչն է, թե ով է պայքարում հանուն սոցիալական արդարության, ով` հանուն իրավական պետության և ով է ապապետական
25
Արդեն բացեիբաց են խոստովանում, որ նպատակը Եկեղեցին քանդելն է. «Փաստ» Բենթլի Սամոն պալատ է կառուցել, Միրզախանյանին Վրաստանում ծեծել են․ Թոխմախի Մհերը նորից հին գործին (տեսանյութ) Վաղարշապատի նախկին համայնքապետի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է Փաշինյանի ու ՔՊ-ի սիրելի գործընկեր, հակահայ Ալիևը Ալիևն իր ծննդյան օրը, օկուպացված ու հայաթափված Ստեփանակերտում մասնակցել է «Հաղթանակի զբոսայգու» բացմանը Հայաստանը` արտաքին ազդեցությունների թատերաբեմ. քննարկում Մենք լուրջ դաշնակիցներ կարող ենք ունենալ, ի դեմս Ռուսաստանի, նաև ԱՄՆ այսօրվա վարչակազմի. Բոզոյան Թրամփի թիմը բացահայտում է եվրոպական գլոբալիստների խաբեությունը և մեղադրում նրանց մեծ պատերազմ հրահրելու մեջ «Մայր Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկել Վաղարշապատ համայնքի 2026թ․ բյուջեի նախագծին (տեսանյութ) Քաղաքական բանտարկյալ Աշոտ Մինասյանը ոստիկանության բաժնից տեղափոխվեց Վարդաշեն ՔԿՀ Կապսի ջրամբարի շինարարությունը ևս ձախողեցին Պատերազմ Արցախում
Աշոտ Մինասյանի ազատությունն անհանգստացնում էր այս իշխանություններին․ Գերասիմ Վարդանյան Անկում՝ առանց անկարգելի. մինչև ո՞ր կետը. «Փաստ» Արդեն բացեիբաց են խոստովանում, որ նպատակը Եկեղեցին քանդելն է. «Փաստ» Բենթլի Սամոն պալատ է կառուցել, Միրզախանյանին Վրաստանում ծեծել են․ Թոխմախի Մհերը նորից հին գործին (տեսանյութ) «Մայր Հայաստան» VS «Քաղաքացիական պայմանագիր» (տեսանյութ) Վաղարշապատի նախկին համայնքապետի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է Ռուբեն Հակոբյանի վճիռը կբողոքարկվի․ նա կմնա ազատության մեջ Զոհված զինծառայողների ծնողներին «Եռաբլուր»-ից ուժի կիրառմամբ բերման ենթարկելու գործը Փաշինյանի իշխանությունը կրկին կարճել է, բնականաբար Կառավարությունը պատրաստվում է ևս մեկ թշնամական ակտ իրականացնել Մայր Աթոռի դեմ. այլևս չտալ անհատույց սեփականությամբ հողեր Հանրային հեռուստաընկերությունը ամանորյա զարդարանքներ ու տոնածառեր է գնել 1.42 մլն դրամի գումարով Փաշինյանի ու ՔՊ-ի սիրելի գործընկեր, հակահայ Ալիևը Ալիևն իր ծննդյան օրը, օկուպացված ու հայաթափված Ստեփանակերտում մասնակցել է «Հաղթանակի զբոսայգու» բացմանը Արդյո՞ք 2018թ. աղետը հիբրիդային պատերազմի արար չէր. Փաշինյանի թիմն ապատեղեկատվություն է լցնում դաշտ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը դուրս գրվեց հիվանդանոցից ՀՀ օրակարգը թելադրված է Բաքվից, Անկարայից. Եվրոպան փորձում է պրոքսի դերակատարներ գտնել. Գասպարյան 2026 թ.-ը վճռորոշ է. Իշխող ուժը փորձում է արտաքին ուժերին բերել ՀՀ` ներազդելու քաղաքացու որոշման վրա Վալոդյա Գրիգորյանի հայրիկին Ներքին գործերի նախարարություն են հրավիրել Մկրտիչ Եպիսկոպոսի հայտարարությունը՝ կալանավայրից Իշխանության ռեյտինգը գահավիժում է. ընդդիմադիր դաշտը պետք է կենտրոնանա նոր օրակարգերի գեներացման վրա Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել՝ Վերաքննիչ դատարանի դեկտեմեբերի 11-ի որոշման դեմ «Հայաստան» խմբակցության պատգամավորները պարգևավճարները կուղղեն սոցիալական աջակցությանը Հայաստանը` արտաքին ազդեցությունների թատերաբեմ. քննարկում Մենք լուրջ դաշնակիցներ կարող ենք ունենալ, ի դեմս Ռուսաստանի, նաև ԱՄՆ այսօրվա վարչակազմի. Բոզոյան Իրեն գժի տեղ էլ կդնի, միայն թե պահի իշխանությունը. Աննա Գրիգորյան Արագածոտնի թեմի այս տարվա վերջին միասնական ժամերգությունը կկատարվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Վարդան և Ս.Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանում ՔՊ-ն տարեվերջյան նիստում որոշել է բարձրացնել պաշտոնյաների աշխատավարձերն ու մանկապարտեզների վարձավճարները (տեսանյութ) Հայտնաբերվել է շուրջ 3 կիլոգրամ թմրամիջոց Դեկտեմբերի 27-ի երեկոյան ժամերից, դեկտեմբերի 28-ին հզոր ցիկլոնը բերելու է տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով. Սուրենյան Սա թերևս լավագույն ցուցիչն է, թե ով է պայքարում հանուն սոցիալական արդարության, ով` հանուն իրավական պետության և ով է ապապետական Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր թաղամասում հասարակական տրանսպորտի սպասարկումը գտնվում է խայտառակ և կյանքի համար վտանգավոր վիճակում (տեսանյութ) Արհեստական բանականությունը Եկեղեցի-Մոլագար պայքարի մասին

Անկառավարելի վտագավոր քաոս. Հայաստանը ներսից չի կառավարվում, և բռնել է ինքնաոչնչացման ճանապարհը

Անկառավարելի վտագավոր քաոս:

Հայաստանը ներսից չի կառավարվում, և բռնել է ինքնաոչնչացման ճանապարհը: Իշխանական թիմը դարձել է անկառավարելի: Ակամայից թվում է, թե նիկոլից «վախենում են» և պատրաստ են կատարել նրա բոլոր պահանջները: Բայց իրականում նիկոլը վաղուց չի կառավարում երկիրը: Նա խաբում է հասարակությանը: Նրան խաբում են իր թիմի գրեթե բոլոր ներկայացուցիչները: Հրապարակային դաշտում նրանք հանդես են գալիս գոյություն չունեցող ձեռքբերումներով, սակայն իրական կյանքում ժողովուրդը ոչինչ չի շահում, ոչ մեկի կյանքում տեղի չեն ունենում փոփոխություններ, բացի համընդհանուր բարդակից: 

Չկա պայքար սպառնացող թշնամու դեմ, չկա պայքար քաղաքական հովանավորչության ու կոռուպցիայի դեմ, չկա պայքար աճող աղքատության դեմ, չկա պայքար ընդլայնվող հանցագործությունների դեմ, չկա պայքար ահագնացող արտագաղթի դեմ, չկա պայքար սողացող գնաճի դեմ, չկա պայքար ճչացող անգրագիտության դեմ և այլն:

Միակ «սրբազան» պայքարը, որը մղվում է երկրում, դա ընդդիմության դեմ տարվող պայքարն է` կապիտուլյանտների դավաճանական իշխանությունն ու պաշտոնները պահելու նպատակով: 

Այդ պայքարի միասնական ճակատում են կառավարությունը, ԱԺ մեծամասնությունը, ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն, ՔԿ-ն, դատախազությունը, ԲԴԽ-ն, ՊՊԾ-ն, ՊՎԾ-ն, ԱԽՔ-ը, պետեկամուտների կոմիտեն, Հանրային հեռուստաընկերությունը, մեր և օտարերկրյա որոշ դիվանագիտական առաքելությունները, ՀՌՀ-ն, սորոսի գրասենյակն ու իր ԶԼՄ-երը, օտարերկրյա փողերով սնվող ՀԿ-ները, նիկոլի գրպանային «ընդդիմադիր» կուսակցությունները, սոցցանցերի ՊՈԱԿ-ի կեղծարար «վարպետներն» ու իշխանական կայքերը, մարզպետարանները, ՏԻՄ-երը, խոշոր բիզնեսի որոշ ներկայացուցիչներ և այլն: Այս ամենը միասին վերցրած` ոչ ավելի են, քան 1400-1500 մարդ (ՀՀ չափահաս բնակչության մոտ 0,07%): Ընդհամենը 1500 մարդով, օգտագործելով իշխանական ողջ ռեսուրսները, հրամայելու «իրավունքը», հանրային ու բիզնես ֆինանսները, պետական կառավարման համակարգը, տեղեկատվական բազմազան մանիպուլյացիաներն ու կեղծիքը, բիրտ ուժ կիրառելու միջոցով տպավորություն են ստեղծում, իբրև թե Նիկոլն ունի իշխանություն: Այնինչ` նիկոլը նոյեմբերի 9-ից հետո` Հայաստանում չունի իշխանություն: 

Հայաստանում իշխանություն ունեն թուրքերը, ամերիկացիները, ազերիները, եվրոպացիները, ԼԳԲՏ-ները և այլն: Ռուսներին և հայ ժողովրդի որոշ մասին թվում է, թե իրենք իշխանություն ունեն Հայաստանում, սակայն դա այդպես չէ և իվերջո նրանք խաբված ու կորցրած են դուրս գալու այս քաոսից:

Ինչ վերաբերում է 2021թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների անոմալ սինդրոմին, ապա այն դեռ պետք է պարզվի: Որովհետև այդպես չի լինում, որ վաճառված արյունալի պատերազմից հետո, բունկերներից ու թաքստոցներից դուրս չեկող իշխանությունները, ազգի համար ոչ մի սփոփիչ գործողություն, ոչ մի նշանավոր գործ չանելով` հանկարծ վերընտրվում են: Այստեղ , մութ անկյուններում թաղված շատ մեծ շան գլուխ կա: Չեմ հավատում, որ մեր ժողովրդի մի մասը (23%-ը կամ 680.000 մարդ) ձայն է տվել դավաճանության մեջ հիմնավոր կասկածվող կապիտուլյանտին: Ես լավ կարծիք ունեմ մեր ժողովրդի մասին:

Անկառավարելի վտագավոր քաոս է:

Ահա մեր երկրում այսօր առկա իրավիճակի բնութագիրը: Քաոսն ու ճգնաժամը ընդգրկել են ոչ միայն քաղաքական կառավարման ոլորտը, այլ նաև սոցիալական, տնտեսական, իրավական, մշակութային, կրթական, տեղեկատվական ու ընդհուպ մինչև հոգևոր ոլորտները:

Ընդդիմադիր շարժման նպատակը` Արցախն ու Հայաստանի ինքնիշխանությունը պահելն է: Թույլ չտալ, որպեսզի երկիրը կազմաքանդվի և հայությունը երկրորդ անգամ ենթարկվի սպանդի, տեղահանման ու նսեմացման: Պայքարելով ընդդիմության դեմ, Նիկոլն ու կապիտուլյանտ խունտան ոչ միայն իրենց կաշին են ժամանակավորապես փրկում, այլ արգելափակում են Հայաստանի ու Արցախի վերականգնման շանսերը:

Անհրաժեշտ է իրավիճակի արագ հանգուցալուծում: Նիկոլը պետք է հեռանա, Հայաստանը պետք է վերականգնվի, Արցախը պետք է վերածնվի: Երեքն էլ միմյանցից կախված օրախնդիրներ են, երեքն էլ հնարավոր: Երեքն էլ բացառապես կախված են հայ մարդու կամքից:

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan