Պարզապես իմացեք, որ ցանկացած պահի էդ սառնարանի նկարը 2 քլիքով կարող է փոխվել «կառաբախ ազեռբայջան» գրությամբ նկարի
Դիտել նաև
Տեր Արամի անհիմն հրապարակումները օգտագործվում են կեղծ օրակարգեր ձևավորելու համար․ պարզաբանում
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»․ Արմեն Այվազյան
Իրավապահներին խորհուրդ կտամ զննել այս տեսանյութը ու պատասխանել՝ իրենք հանցագո՞րծ են, թե՞ չէ
Թուրքական կողմը Փաշինյանի համար առաջին բարոյահոգեբանական անհարմարությունը «կազմակերպել» էր հենց օդանավակայանում. Քաղաքական վերլուծաբան
«Թե բա` ասա извини»․ Արմենակ Դանիելյան
Հունիսի 9-ին բացված «Yerevan City Fans» անհասկանալի ու անհայտ ծագման էջը, որտեղ ակնհայտ Google translate-ով հայերեն թարգմանված տեքստով խոստանում են այֆոններ, ռենջ ռովերներ ու վնասված սառնարաններ, մի շաբաթում 13 հազար հետևորդ ա հավաքել, ու տասնյակ հազարավոր տարածումներ ունեն էտ հիմար «նվերների» պոստերը։
Երբ Դավիթենց բնակարանի դրամահավաքի տեսանյութում խնդրել էի, որպեսզի տարածեն այդ հոլովակը, որպեսզի շատ մարդ տեսնի ու մասնակցի, 2 ԱՄՍՈՒՄ տարածել էր 4000 սրտացավ մարդ։ Քերծված ու վնասված սառնարաններ նվեր ստանալու անհայտ ծագման էջի գրառումը տարածելու կոչին ՄԵԿ ՕՐՈՒՄ միացել է 28.000 մարդ...
Պարզապես իմացեք, որ ցանկացած պահի էդ սառնարանի նկարը 2 քլիքով կարող է փոխվել «կառաբախ ազեռբայջան» գրությամբ նկարի, ու դուք, ձեր անգրագիտության պատճառով, կդառնաք դրա տարածողը։
Էս լուսավոր դարում ամոթ ա նման հիմարությունները լուրջ ընդունել, մի բան էլ տարածել ու քոմենթում + դնել, որ տարածել եք։
Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

