Բագրատ Եսայանին ձերբակալելով՝ իշխանությունը բացահայտ կերպով ցույց է տալիս, որ փորձում է ճնշել ազատ խոսքը և քննադատությունը. Նաիրի Հոխիկյան
Դիտել նաև
Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, ի թիվ այլ տհաճ հանձնառությունների, լծվել է նաև Բագրատ Սրբազանի դեմ կեղտոտ քարոզչությանը. փաստաբան
Մինչև այսօր հիշում եմ Վալոդյայի հետ մեր խոսակցությունը իր հաղթական ընտրությունից հետո. Բագրատ սրբազան
Շարունակվում են Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստերը. Տեսանյութ
Այսօր կքննարկվի Բագրատ Սրբազանի խափանման միջոցի հարցը
Հասկանալի չէ՝ այդ ե՞րբ 46 կմ-ը դարձավ 32․ Հրանտ Բագրատյան
ՀՀ իշխանությունը բացահայտ ռեպրեսիաներ է իրականացնում նաև ԶԼՄ-ների նկատմամբ։ Հունիսի 10-ի առավոտյան ձերբակալվել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին։ Վերջին օրերին, ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանի իշխանության սպասարկուները ուղղորդված ճնշումներ են գործադրում այս լրատվամիջոցի վրա՝ փորձելով ընդհուպ լիցենզիայից զրկել։
Բագրատ Եսայանին ձերբակալելով՝ իշխանությունը բացահայտ կերպով ցույց է տալիս, որ փորձում է ճնշել ազատ խոսքը և քննադատությունը, Նիկոլ Փաշինյանի համար ապահովել միայն քծնող մեդիայի գործունեությունը։
Լռեցնելով առողջ քննադատությունը և ընդդիմադիր խոսքը՝ ՀՀ իշխանությունները ավերելու են ևս մեկ համակարգ, որը տարիների ընթացքում ոտքի է կանգնեցվել մեծ զոհողությունների ու պայքարի գնով։
Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից

