Վերջին օրերին Արցախի երկնքում հաճախ են նկատվում ռազմական ուղղաթիռներ և ինքնաթիռներ
Վերջին օրերին Արցախի երկնքում հաճախ են նկատվում ռազմական ուղղաթիռներ և ինքնաթիռներ։ Դա անհանգստություն է առաջացրել Արցախի մեր հայրենակիցների որոշ հատվածի մոտ։ Ինձ հաճախ են գրում՝ հարցնելով, թե ովքեր և ինչու են թռիչքներ իրականացնում Արցախում։
Սիրելի Արցախցիներ, մի անհանգստացեք, հիմա Արցախի երկնքում թռիչքներ կարող է իրականացնել բացառապես հայկական և ռուսական ռազմական ավիացիան։ Ավելին ասեմ, որքան շատ լինեն այդ թռիչքները, այնքան ավելի ապահով է լինելու Արցախի օդային պաշտպանվածությունը։
Այն, ինչ դուք տեսնում եք երկնքում, բացառապես պրոֆիլակտիկ թռիչք է։
Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից

