ՊՆ «Կամազ»-ը գլխիվայր շրջվել է․ 11 զինվորներ տեղափոխվել են հիվանդանոց
Դիտել նաև
Պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Վանաձորում
Ամառային զորակոչը Հայաստանում կմեկնարկի հունիսի 29-ին և կավարտվի օգոստոսի 15-ին
Բռնազավթված Քարվաճառում ականի պայթյունից վիրավորվել են ադրբեջանցի զինծառայողներ
Ե՞րբ կմեկնարկեն ամառային զորակոչը և զորացրումը
2024-ին բուժաշխատողի կողմից զինծառայողին անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 127 կմ հատվածոմ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով Կամազ մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 11 հոգի, որոնք զինվորներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։
Այս պահին տեղում աշխատում են ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Վայոց Ձորի մարզի ռազմական ոստիկանության ծառայողները։

