Սովորական սադիզմ
ՍՈՎՈՐԱԿԱՆ ՍԱԴԻԶՄ
Այն ինչ այսօր կատարվեց Երևանում, շատերը համեմատում են 2008թ․ մարտի 1-ի հետ։ Իհարկե, նմանություն կա, բայց կա նաև տարբերություն։ Մարտի 1-ին, այն ժամանակվա միջակ, սկանդալային, ստախոս խմբագիր, այսօր վարչապետ կոչեցյալ, ղժղժան- բռնապետիկը հրահրեց բախումներ ոստիկանության հետ և նրա «հոգին փառավորվեց» ոստիկաններին դանակահարելուց, զինաթափելուց։ Եվ այդ ամենը հանուն իշխանության զավթման և Արցախը թշնամուն հանձնելու համար։ Այսօր, ղժղժան-բռնապետիկի հրամանով, արդեն ոստիկաններն են հարձակվում խաղաղ ցուցարարների վրա, ծեծում, ջարդում և․․․ Այսօր, արդեն ղժղժան-բռնապետիկի «հոգին փառավորվում» է տղամարդկանց, կանանց, անչափահասներին, տարեցներին ծեծված տեսնելիս։Եվ այս անգամ արդեն, հանուն իշխանության պահպանման և, ինչպես 2008թ․ Արցախը թշնամուն հանձնելու համար։ Այդ երևույթն իր հոգեբանությամբ ոչ միայն սադիստ է, այլև հայրենիք հանձնող։
Սադիզմի և դավաճանության կողմնակիցներ են բոլոր նրանք, որոնք շարունակում են պաշտպանել, նույնիսկ արդարացնել ղժղժան-բռնապետիկի վայրենությունները։
Չհուսահատվել և շարունակել պայքարը, զոհասեղանին դրված է ՀԱՅՐԵՆԻՔԸ։
Ավետիք Իշխանյանի Ֆեյսբուքյան էջից

