Միլիարդավոր գումարների հատկացումներին զուգահեռ ֆուտբոլի դաշտում արհեստական խոտածածկը բացակայում է (տեսանյութ) Օտարացումը՝ այսօրվա Հայաստանի նոր «Սահմանադրություն». Վահե Հովհաննիսյան Ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցն է. քաղաքական գործիչներն այցելում են Եռաբլուր
2
Դպրոցական քաղբանտարկյալի հարազատների և դասընկերների ակցիան Երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ընդդիմությունը խորհրդարանական լսումներ է նախաձեռնել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ (ուղիղ) Նիկոլ Փաշինյանի դիմանկարն այրել են Մոսկովայի կենտրոնում ՀՀ դեսպանատան մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Պրահայում ՀՀ արած հայտարարություններից հետո ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում ստեղծված իրավիճակին. Պուտին Մենք Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչեցինք Ռուսաստանի ղեկավարության հայտարարություններից հետո. Փաշինյան «Էջմիածին» ԲԿ-ի փոխտնօրենը, որտեղ հապշտապ հետազոտվեց և կրկին ՔԿՀ ուղարկվեց 18-ամյա Դավիթը, Վաղարշապատի ավագանու ՔՊ-ական անդամ է (տեսանյութ) Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց. փաստաբան Ըստ Bloomberg-ի՝ այսօր Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը Միլիարդներ են ծախսվում, բայց Երևանը մնում է կեղտոտ․ Սոնա Աղեկյան Պատերազմ Արցախում
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Դատարանում ՀԾԿՀ ներկայացուցիչները շատ ծիծաղելի իրավիճակում էին հայտնվում. Ղազինյան Դպրոցական քաղբանտարկյալի հարազատների և դասընկերների ակցիան Շարունակվում է Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստը Իբր ասֆալտապատում, իրականում՝ օդի աղտոտվածություն (տեսանյութ) Բազմաթիվ շենքերի նկուղներ չեն համապատասխանում անվտանգության նվազագույն պահանջներին (տեսանյութ) Երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Միլիարդավոր գումարների հատկացումներին զուգահեռ ֆուտբոլի դաշտում արհեստական խոտածածկը բացակայում է (տեսանյութ) Մեծամորի ատոմակայանը ապրիլի 1-ից հինգ ամիս ժամկետով հանվել է շահագործումից Փաշինյանը Մոսկվայում սրում է հայ-ռուսական հարաբերությունները «Թրամփի երթուղու» վերաբերյալ համաձայնագիրը խախտել է հավասարակշռությունը Հարավային Կովկասում. Օվերչուկ Ընտրություններին մասնակցելու համար պարտադիր է օգտահաշիվ ստանալու դիմում․ ԿԸՀ Իրենց պատճառով ենք կորցրել Արցախը. Սամվել Շահրամանյանը՝ Փաշինյանի հայտարարությունը «զառանցանք» կոչեց Օտարացումը՝ այսօրվա Հայաստանի նոր «Սահմանադրություն». Վահե Հովհաննիսյան Բյուջեով ոչ թե կամուրջ են նորոգել, այլ նկար են կախել՝ «կամուրջ» գրությամբ (տեսանյութ) Եվրոպացիները հին երգ կերգեն՝ Ռուսաստանի կողմից Հայաստանի ընտրություններին միջամտելու մասին․ Կրեմլ Ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցն է. քաղաքական գործիչներն այցելում են Եռաբլուր Ընդդիմությունը խորհրդարանական լսումներ է նախաձեռնել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ (ուղիղ) Որտեղից այսքան մաղձ, այսքան թույն, այսքան չարություն. «Փաստ» Եթե հարցականի տակ հայտնվի ռուսական ընկերությունների ներկայությունը Հայաստանում, նույնը կլինի ՌԴ-ում. Օվերչուկ Ներման հանձնաժողովի անդամ է նշանակվել տիրադավ Գեւորգ Սարոյանը Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. կա զոհ Հերթը հասել է ՔԿՀ-ի հոգևորականներին 600 հազար դրամանոց խորհրդատվություն Ստեփանավանի քաղաքապետի համար. փաստաթուղթ 18–ամյա Դավիթի համար փաստաբանները հրատապ դիմում կներկայացնեն գլխավոր դատախազին. նաեւ Վերաքննիչ են դիմելու Նիկոլ Փաշինյանի դիմանկարն այրել են Մոսկովայի կենտրոնում ՀՀ դեսպանատան մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Պրահայում ՀՀ արած հայտարարություններից հետո ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում ստեղծված իրավիճակին. Պուտին Ռուսաստանն առաջարկներ ունի Հայաստանի համար ատոմային էներգիայի վերաբերյալ. Լիխաչև Հիմա էլ գնացել Պուտինի «գրպանն» ա ուզում գցի, որ ինքն Արցախն Ադրբեջանի մաս ա ճանաչել

ՔԿ հայտարարության նպատակը՝ շինծու քաղաքական հետապնդումների նոր շրջանի սկիզբ դնելն է

Մայիսի 31-ին Քննչական կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց տեղի ունեցածի վերաբերյալ: Նախ պետք է արձանագրել, որ նշվածը ուղիղ ու բացահայտ կերպով քաղաքական գործընթացներին միջամտություն է, հավաքների ազատությունը ձևախեղելու, զրոյացնելու փորձ է, որի նպատակը, ենթադրվում է, շինծու քաղաքական հետապնդումների նոր շրջանի սկիզբ դնելն է: Օրվա իշխանությունները երբեք չեն սահմանափակվել ապօրինի քրեական գործերի հարուցմամբ, կալանավորումներով, ահաբեկման մթնոլորտ ստեղծելով:

Դրա հաստատումն է տասնյակ մեր Հայրենակիցների ամեն գնով, ապօրինի կալանավորումները: Միաժամանակ խնդրո առարկա հայտարարությունը իրավական աբսուրդի, իրադարձություններ հորինելու նոր նշաձող է: Հայտարարության մեջ թիրախավորելով Դիմադրության շարժման կազմակերպիչներին և արժանապատիվ քաղաքացիներին վերագրվում են իբր գործողություններ որոնք մեծ երևակայության դեպքում էլ իրականության հետ նվազագույն աղերս չունեն: Օրինակ հայտարարության մեջ նշվում է «Հավաքի կազմակերպիչները կոչ են արել ճեղքել ոստիկանական պատը և ներխուժել մասնաշենք»։

Նման կարևոր կառույցի կողմից նման նախադասությունը ոչ միայն իրականությանը չի համապատասխանում, քանի որ նման կոչ, հայտարարություն կամ որևէ նման գործողություն տեղի չի ունեցել, այսինքն սուտ է, այլ նաև հակասում է հենց նույն կառույցի հայտարարության մեկ այլ պարբերությանը ու առհասարակ խաղաղ հավաքի նպատակին։ Մեկ այլ պարբերությամբ նշվում է «հավաքի կազմակերպիչների ուղղորդմամբ, զանգվածային անկարգությունների մասնակիցները» այսինքն արդեն Հավաքի կազմակերպիչները վերածվել են «ուղղորդողի» և պարզ չէ ինչպես վերջնական որակում է օգտագործվում՝ զանգավածային անկարգությունների մասնակիցներ։

Կրկին պետք է նշել, որ այս պարբերությունը ևս չի համապատասխանում իրականությանը, կեղծ է, սուտ է։ Այս ամենից կարելի է հետևություն անել, որ կամ սպասվում են արդեն լայնորեն տարածված ոստիկանական ցուցմունքների հիման վրա քրեական հարկադրանքի միջոցներ կամ այլ միջոցներով պատմվածքներ կարելու օրվա իշխանությունների ձեռագիրը: Չնայած դրանք ապացուցողական որևէ նշանակություն իրավական պետությունում չեն կարող ունենալ, այս պնդումը հիմնավորվում է թե ներպետական և թե ՄԻԵԴ նախադեպային իրավունքով, բայց նորություն չէ, որ այդ սկզբունքներն այլևս ոչնչացվում են: Հատկանշական է ու ցավոք ոչ զարմանալի, որ նույնիսկ չնչին հիշատակում ոստիկանական ապօրինությունների, սադրանքների, բռնությունների, քաղաքացիների մարմնական վնասվածքների վերաբերյալ առկա չէ:

Ցավալիորեն վերջին տարիներին սովորական է դարձել, որ պետական կարևոր մարմիններն ակնհայտ կեղծ ու իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ են տարածում և այդ ամենը կատարվում է Հայաստանի Հանրապետության անունից։ Դրա հիմնական պատճառը իրավապահ մարմինների քաղաքականացումն է, որի արդյունքում գործադիրի ցանկությունների սպասարկումը դարձել է հստակ կանոն: Չնայած այս ամենին, որքան էլ դժվար է հիմա դա պատկերացնել յուրաքանչյուր իրավապահ, առավելևս կառույցի ղեկավար պետք է գիտակցի իր պատասխանատվությունը, գիտակցի իր կոչումը՝ չուրանա այդ ամենին։

Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>