Միլիարդավոր գումարների հատկացումներին զուգահեռ ֆուտբոլի դաշտում արհեստական խոտածածկը բացակայում է (տեսանյութ) Օտարացումը՝ այսօրվա Հայաստանի նոր «Սահմանադրություն». Վահե Հովհաննիսյան Ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցն է. քաղաքական գործիչներն այցելում են Եռաբլուր
2
Դպրոցական քաղբանտարկյալի հարազատների և դասընկերների ակցիան Երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ընդդիմությունը խորհրդարանական լսումներ է նախաձեռնել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ (ուղիղ) Նիկոլ Փաշինյանի դիմանկարն այրել են Մոսկովայի կենտրոնում ՀՀ դեսպանատան մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Պրահայում ՀՀ արած հայտարարություններից հետո ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում ստեղծված իրավիճակին. Պուտին Մենք Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչեցինք Ռուսաստանի ղեկավարության հայտարարություններից հետո. Փաշինյան «Էջմիածին» ԲԿ-ի փոխտնօրենը, որտեղ հապշտապ հետազոտվեց և կրկին ՔԿՀ ուղարկվեց 18-ամյա Դավիթը, Վաղարշապատի ավագանու ՔՊ-ական անդամ է (տեսանյութ) Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց. փաստաբան Ըստ Bloomberg-ի՝ այսօր Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը Միլիարդներ են ծախսվում, բայց Երևանը մնում է կեղտոտ․ Սոնա Աղեկյան Պատերազմ Արցախում
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Դատարանում ՀԾԿՀ ներկայացուցիչները շատ ծիծաղելի իրավիճակում էին հայտնվում. Ղազինյան Դպրոցական քաղբանտարկյալի հարազատների և դասընկերների ակցիան Շարունակվում է Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստը Իբր ասֆալտապատում, իրականում՝ օդի աղտոտվածություն (տեսանյութ) Բազմաթիվ շենքերի նկուղներ չեն համապատասխանում անվտանգության նվազագույն պահանջներին (տեսանյութ) Երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Միլիարդավոր գումարների հատկացումներին զուգահեռ ֆուտբոլի դաշտում արհեստական խոտածածկը բացակայում է (տեսանյութ) Մեծամորի ատոմակայանը ապրիլի 1-ից հինգ ամիս ժամկետով հանվել է շահագործումից Փաշինյանը Մոսկվայում սրում է հայ-ռուսական հարաբերությունները «Թրամփի երթուղու» վերաբերյալ համաձայնագիրը խախտել է հավասարակշռությունը Հարավային Կովկասում. Օվերչուկ Ընտրություններին մասնակցելու համար պարտադիր է օգտահաշիվ ստանալու դիմում․ ԿԸՀ Իրենց պատճառով ենք կորցրել Արցախը. Սամվել Շահրամանյանը՝ Փաշինյանի հայտարարությունը «զառանցանք» կոչեց Օտարացումը՝ այսօրվա Հայաստանի նոր «Սահմանադրություն». Վահե Հովհաննիսյան Բյուջեով ոչ թե կամուրջ են նորոգել, այլ նկար են կախել՝ «կամուրջ» գրությամբ (տեսանյութ) Եվրոպացիները հին երգ կերգեն՝ Ռուսաստանի կողմից Հայաստանի ընտրություններին միջամտելու մասին․ Կրեմլ Ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցն է. քաղաքական գործիչներն այցելում են Եռաբլուր Ընդդիմությունը խորհրդարանական լսումներ է նախաձեռնել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ (ուղիղ) Որտեղից այսքան մաղձ, այսքան թույն, այսքան չարություն. «Փաստ» Եթե հարցականի տակ հայտնվի ռուսական ընկերությունների ներկայությունը Հայաստանում, նույնը կլինի ՌԴ-ում. Օվերչուկ Ներման հանձնաժողովի անդամ է նշանակվել տիրադավ Գեւորգ Սարոյանը Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. կա զոհ Հերթը հասել է ՔԿՀ-ի հոգևորականներին 600 հազար դրամանոց խորհրդատվություն Ստեփանավանի քաղաքապետի համար. փաստաթուղթ 18–ամյա Դավիթի համար փաստաբանները հրատապ դիմում կներկայացնեն գլխավոր դատախազին. նաեւ Վերաքննիչ են դիմելու Նիկոլ Փաշինյանի դիմանկարն այրել են Մոսկովայի կենտրոնում ՀՀ դեսպանատան մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Պրահայում ՀՀ արած հայտարարություններից հետո ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում ստեղծված իրավիճակին. Պուտին Ռուսաստանն առաջարկներ ունի Հայաստանի համար ատոմային էներգիայի վերաբերյալ. Լիխաչև Հիմա էլ գնացել Պուտինի «գրպանն» ա ուզում գցի, որ ինքն Արցախն Ադրբեջանի մաս ա ճանաչել

Ի՞նչ է նշանակում Թուրքմենստան-Իրան-Հայաստան գազային սվոփը

ՀՀ պսևդո-իշխանությունները մոտ մեկ շաբաթ առաջ հայտարարեցին, որ բանակցություններ են սկսվել սվոփային ձևաչափով թուրքմենական գազը Հայաստան ներկրելու վերաբերյալ՝ Իրանի ուղիղ մասնակցությամբ: Այսինքն՝ Իրանը ներկրելու է թուրքմենական գազը, այնուհետև սեփական գազն արտահանելու Հայաստան:
 
Այս հայտարարությունն շատ ուշագրավ է՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ.
 
1. Իրան-Հայաստան «էլեկտրաէներգիա գազի դիմաց» բարտերային պայմանագրի ժամկետն ավարտվում է 2026 թ.-ին, ու արդեն այսօր կողմերը սկսել են քննարկել հետագա գործարքի պայմանները: Հատկանշական է, որ այդ պայմանների քննարկման համար Թեհրանում անցկացված երկկողմ հանդիպումներից հետո հայտարարվում է ոչ թե իրանական գազի ներկրման ծավալների ավելացման, այլ «թուրքմենական սվոփի» մասին:
 
2. Իրան-Հայաստան գազմուղի թողունակությունը տարեկան կազմում է 2,3 մլրդ խմ, մինչդեռ ներկրումը դրանով լավագույն դեպքում հասնում է 350-400 մլն խմ-ի: «Թուրքմենական սվոփի» իրագործումը նշանակում է, որ գոնե այս պահին չկա Հայաստան իրանական գազի ներկրման էական ավելացման հարց: Դա, իր հերթին, մեծ հարցականի տակ է դնում բարտերային համագործակցության ընլայնման հեռանկարը ու, մասնավորապես, վկայում է Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի կառուցման հետ կապված շատ լուրջ խնդիրների մասին:
 
3. Հայ-իրանական բարտերային գործարքի խնդիրների մասին է վկայում նաև վիճակագրությունը: Այսպես, 2020 թ.-ի համեմատ 2021 թ. Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի արտահանումը նվազել է մոտ 25%-ով: Միաժամանակ, 26%-ով աճել է Ադրբեջանից էլեկտրաէներգիայի արտահանումը Իրան:
 
3. ՀՀ պսևդո-իշխանությունները, պատրաստվելով կեղծ «խաղաղության դարաշրջանի», փորձում են մասնակցել տարածաշրջանային էներգետիկ շուկայի վերաձևավորմանը: Ս.թ. մարտին Բաքուն և Աշխաբադը ողջունեցին Trans Caspian Resources Inc. խորրդատվական ընկերության կողմից ներկայացված նոր գազամուղի նախագիծը, որը պետք է թուրքմենական գազը հասցնի Ադրբեջան, այնուհետև՝ Հարավային Կովկաս և Թուրքիա: Մեծ հաշվով, խոսքը նույն Անդրկասպյան գազամուղի մասին է, բայց ավելի փոքր թողունակությամբ՝ 10-12 մլրդ խմ: Այսպիսով, ակտիվացնելով «էներգետիկ երկխոսությունը» Թուրքմենստանի հետ՝ Երևանը հող է պարարտացնում հետագայում՝ խաղաղության պայմանագրի կնքման ու հաղորդակցությունների հաստատման դեպքում, Ադրբեջանին կարևոր գործոնի կարգավիճակ տալ հայաստանյան էներգետիկ շուկայում՝ անցնելով Թուրքմենստան-Ադրբեջան-Հայաստան լոգիստիկային (Թեհրանի հետ ազերիները մեծ հավանականությամբ կպայմանավորվեն՝ հաշվի առնելով համատեղ էներգետիկ ծրագրերը՝ էլեկտրաէներգետիկ համակարգերի սինխրոնիզացիա, Իրան-Ադրբեջան-Ռուսաստան էլեկտրաէներգետիկ միջանցք, հիդրոօբյեկտներ, երկրաբանական-հետախուզական աշխատանքներ և այլն): Նման դասավորվածությունն առավել քան բխում է Բաքվի շահերից, որն այսօր ունի ռեսուրսային բազայի խնդիր ու ամեն կերպ ձգտում է սեփական ենթակառուցվածքներով ապահովել թուրքմենական ու ղազախական ածխաջրածինների արտահանումը:
 
Հ.Գ. Դեռևս 2019 թ. սեպտեմբերին Իրանում ՀՀ դեսպանը հայտատարեց սվոփի անհարժեշտության մասին՝ բացատրելով դա ոչ թե տնտեսական կամ ռազմավարական նպատակահարմարությամբ, այլ «գազային շուկայում խանդի տեսարանների բացառման ու բոլոր շահագրգիռ կողմերի հետ լավ հարաբերությունների պահպանման» անհրաժեշտությամբ:
 
Քաղաքագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>