Պետության պատասխանատուներին համեմատում եմ ընտանիքի հոր (պատասխանատուի) հետ
Օրինակի համար, էլի․
Ցանկացած նորմալ տղամարդու, որը ընտանիքի հայր է, ունի երեխեք, ընդ որում՝ աղջիկ երեխա, բնականաբար՝ պատասխանատու իրենց ճակատագրի, ապագայի համար, եթե հարցնեն՝ արդյո՞ք թույլ կտա, որ իր դուստրը հետագայում ամուսնանա անչափահասի բռնաբարելու համար դատապարտվածի հետ, պարզ է, չէ՞, ինչ կասի։ Կասի՝ գլուխը կջարդեմ հանկարծ էրեխուս մոտիկ գա։
Չեմ կարծում թե, նորմալ մեկը կգտնվի որ ասի՝ «Դե, եսիմ, տենանք, ի՞նչ իմանամ, կարող ա իրար սիրեն․․․ Ես տենց բան ասելու իրավունքը չունեմ» և այլն։ Կամ էլ ասի՝ «տենց մարդը իմ թշնամին ա, բայց ես կկառավարեմ նրան»։
Ես միշտ եմ երկիրը, պետությունը համեմատում փոքր մոդելի՝ ընտանիքի հետ, ընտանիքը պետության միկրոմակետն է։ Պետության պատասխանատուներին համեմատում եմ ընտանիքի հոր (պատասխանատուի) հետ:
Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

