Փաշինյանն Ազգային ժողովում ատելություն է սերմանում արցախցիների նկատմամբ
Հենց հիմա Ն․ Փաշինյանը խոսում է ՀՀ կողմից Արցախին տրվող օգնության և բյուջեյի համաֆինանսավորման մասին։
Առաջին հայացքից թվում է, թե ամեն ինչ կարգին է, հաշվետվություն է ներկայացվում, բայց սա միայն առաջին հայացքից․․․
Քաջ գիտենալով Հայաստանի բնակչության որոշակի սեգմենտի մտավոր և այլ պակերացումները, ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը խոսքի մեջ շեշտում է՝ «Հայաստանի ժողովրդի հաշվին» ենք այդ գումարները տալիս․․․ Սա բերելու է հերթական ատելության դոզավորմանը, արցախահայերի նկատմամբ հերթական ստորագույն քարոզչական արշավը անդեմ ու անկերպ կենտրոնների ու անձանց կողմից․․․
Արցախի Հանրապետությանը տրվող ֆինանսական միջոցների հրապարակումը կարող է ունենալ լրջագույն վնասարար ազդեցություն Արցախի (և ոչ միայն) անվտանգային միջավայրի վրա և դարձնում է կանխատեսելի թշնամու համար, եթե հրապարակված թվերն իրական են․․․
Սեփական վարկանիշի աննախընթաց գահավիժումը փրկելու համար հարվածել անվտանգային միջավայրին, մեծագույն ստորություն է․․․
Արա Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

