«Մայր Հայաստան» VS «Քաղաքացիական պայմանագիր» (տեսանյութ) Իրեն գժի տեղ էլ կդնի, միայն թե պահի իշխանությունը. Աննա Գրիգորյան Սա թերևս լավագույն ցուցիչն է, թե ով է պայքարում հանուն սոցիալական արդարության, ով` հանուն իրավական պետության և ով է ապապետական
25
Երևանցին տուգանքի մատերիալ չէ. Մանուկ Սուքիասյան Արդեն բացեիբաց են խոստովանում, որ նպատակը Եկեղեցին քանդելն է. «Փաստ» Բենթլի Սամոն պալատ է կառուցել, Միրզախանյանին Վրաստանում ծեծել են․ Թոխմախի Մհերը նորից հին գործին (տեսանյութ) Վաղարշապատի նախկին համայնքապետի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է Փաշինյանի ու ՔՊ-ի սիրելի գործընկեր, հակահայ Ալիևը Ալիևն իր ծննդյան օրը, օկուպացված ու հայաթափված Ստեփանակերտում մասնակցել է «Հաղթանակի զբոսայգու» բացմանը Հայաստանը` արտաքին ազդեցությունների թատերաբեմ. քննարկում Մենք լուրջ դաշնակիցներ կարող ենք ունենալ, ի դեմս Ռուսաստանի, նաև ԱՄՆ այսօրվա վարչակազմի. Բոզոյան Թրամփի թիմը բացահայտում է եվրոպական գլոբալիստների խաբեությունը և մեղադրում նրանց մեծ պատերազմ հրահրելու մեջ «Մայր Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկել Վաղարշապատ համայնքի 2026թ․ բյուջեի նախագծին (տեսանյութ) Քաղաքական բանտարկյալ Աշոտ Մինասյանը ոստիկանության բաժնից տեղափոխվեց Վարդաշեն ՔԿՀ Պատերազմ Արցախում
ՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց Մայր աթոռը զրկվեց պետության և համայնքների սեփականության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքից Երևանցին տուգանքի մատերիալ չէ. Մանուկ Սուքիասյան Անդրանիկ Քոչարյանը 1.5 մլն կվճարի ՔՊ ցուցակով առաջադրվելու համար Ժողովուրդն ու Եկեղեցին միասնական են՝ ընդդեմ իշխանության հակաեկեղեցական արշավի. «Փաստ» Փաշինյանը փորձում է ավարտին հասցնել Ալիև-Փաշազադեից եկող հրահանգը․ Անի Կարապետյան Եկեղեցական «Շողակաթ» TV-ն հեռարձակող ՓԲԸ-ն կլուծարվի. որոշում. «Ժողովուրդ» Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել Դատախազը, դատավորը, քննիչը, պլոմբողը, պահակն ու հավաքարարը․ «Կարճ ասած» Աշոտ Մինասյանի ազատությունն անհանգստացնում էր այս իշխանություններին․ Գերասիմ Վարդանյան Անկում՝ առանց անկարգելի. մինչև ո՞ր կետը. «Փաստ» Արդեն բացեիբաց են խոստովանում, որ նպատակը Եկեղեցին քանդելն է. «Փաստ» Բենթլի Սամոն պալատ է կառուցել, Միրզախանյանին Վրաստանում ծեծել են․ Թոխմախի Մհերը նորից հին գործին (տեսանյութ) «Մայր Հայաստան» VS «Քաղաքացիական պայմանագիր» (տեսանյութ) Վաղարշապատի նախկին համայնքապետի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է Ռուբեն Հակոբյանի վճիռը կբողոքարկվի․ նա կմնա ազատության մեջ Զոհված զինծառայողների ծնողներին «Եռաբլուր»-ից ուժի կիրառմամբ բերման ենթարկելու գործը Փաշինյանի իշխանությունը կրկին կարճել է, բնականաբար Կառավարությունը պատրաստվում է ևս մեկ թշնամական ակտ իրականացնել Մայր Աթոռի դեմ. այլևս չտալ անհատույց սեփականությամբ հողեր Հանրային հեռուստաընկերությունը ամանորյա զարդարանքներ ու տոնածառեր է գնել 1.42 մլն դրամի գումարով Փաշինյանի ու ՔՊ-ի սիրելի գործընկեր, հակահայ Ալիևը Ալիևն իր ծննդյան օրը, օկուպացված ու հայաթափված Ստեփանակերտում մասնակցել է «Հաղթանակի զբոսայգու» բացմանը Արդյո՞ք 2018թ. աղետը հիբրիդային պատերազմի արար չէր. Փաշինյանի թիմն ապատեղեկատվություն է լցնում դաշտ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը դուրս գրվեց հիվանդանոցից ՀՀ օրակարգը թելադրված է Բաքվից, Անկարայից. Եվրոպան փորձում է պրոքսի դերակատարներ գտնել. Գասպարյան 2026 թ.-ը վճռորոշ է. Իշխող ուժը փորձում է արտաքին ուժերին բերել ՀՀ` ներազդելու քաղաքացու որոշման վրա Վալոդյա Գրիգորյանի հայրիկին Ներքին գործերի նախարարություն են հրավիրել Մկրտիչ Եպիսկոպոսի հայտարարությունը՝ կալանավայրից Իշխանության ռեյտինգը գահավիժում է. ընդդիմադիր դաշտը պետք է կենտրոնանա նոր օրակարգերի գեներացման վրա Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել՝ Վերաքննիչ դատարանի դեկտեմեբերի 11-ի որոշման դեմ «Հայաստան» խմբակցության պատգամավորները պարգևավճարները կուղղեն սոցիալական աջակցությանը Հայաստանը` արտաքին ազդեցությունների թատերաբեմ. քննարկում

Հայաստանի Առաջին Հանրապետության պետական շինարարության առանցքային արդյունքների շուրջ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Հայաստանի Առաջին Հանրապետությունը՝ ձևավորվելով ծանրագույն պայմաններում՝ ընդամենը 12 հազ. քմ տարածքի վրա, շրջապատված թուրք-թաթարական զանգվածով, այնուամենայնիվ, ընդամենը 2 տարվա ընթացքում կարողացավ հաղթահարել սովն ու աղքատությունը՝ միաժամանակ ցուցաբերելով պետական շինարարության բարձր մշակույթ:

1. ՊԱՌԼԱՄԵՆՏԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ: Անկախության հռչակումից հետո կարևորվեց կենսունակ և գործունյա խորհրդարանի ստեղծումը, որը կներկայացներ երկրի բոլոր քաղաքական ուժերը, ինչպես նաև ազգությունները: Ստեղծվում է Հայաստանի Խորհուրդը, որն ըստ էության նախախորհրդարան էր: Վերջինիս կողմից 1919 թ. կազմակերպվում են խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում ձևավորվում է 80 պատգամավորից բաղկացած (այդ թվում՝ 3 անկուսակցական թուրք) օրենսդիրը: Ապագայում նախատեսվում էր նաև ՀՀ Նախագահի ինստիտուտի ձևավորումը:

2. ԲԱՆԱԿԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ: Եթե 1918 թ. հայկական դիվիզիայի շարքերում առկա էին 16 հազ. մարդ, ապա 1920 թ. Հայոց բանակի թվաքանակը հասնում էր 40 հազարի (ներառյալ թիկունքը): Ընդունվեց պարտադիր 2-ամյա ծառայության մասին որոշումը: Սկսվեց բանակի հայացումը, ինչի վառ դրսևվորումներից էր հայերենի որպես պետական լեզվի գործածության մեջ դնելու մասին որոշումը, այդ թվում՝ բանակում, որտեղ ծառայում էին մոտ 400 այլազգի (հիմնականում ռուսախոս) սպաներ: Սկսվեց թուրքական բանակից հայ սպաների ժամանումը և ծառայության անցնելը հայրենիքում: Բանակաշինության առանցքային նվաճումներից էր հայկական օդուժի ստեղծումը:

3. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ: Միայն 1919 թ. Հայաստանում բացվեցին մի շարք գործարաններ ու արհեստանոցներ՝ կոնյակի, սխախոտի, օճառի, կաշվի, հախճապակու և այլն: Բավական է նշել, որ արդեն 1920 թ. երկրում գործում էին 70 գործարաններ, 280 կոոպերատիվներ: Պետականացվեց Շուստովի լեգենդար գործարանը: Գործարկվեցին Կողբի ու Կաղզվանքի աղահանքերը, իսկ երկրի ընդերքը ուսումնասիրելու համար հատկացվեց 1 մլն ռուբլի:

4. ՍՈՑԻԱԼԱԿԵՆՏՐՈՆ ՏՆՏԵՍՎԱՐՄԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ: Սահմանվեց 8-ժամյա աշխատանքային օր, ստեղծվեցին արհեստակացական միություններ:

5. ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻՈՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ: Երկաթուղու երկարությունը 7 վերստից հասավ 418-ի: Բարելավվեց հանրապետության խճուղիների վիճակը:

6. ՆԱՎԱՏՈՐՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՓՈՐՁ: Ստեղծվեց Սևանա լճի նավատորմիկը, որն ուղևորների և բեռների փոխադրում էր իրականացնում: Նավատորմը համալրելու նպատակով Հայաստանում շոգենավի շինարարություն նախաձեռնվեց: Այս ամենը նպատակ էր հետապնդում կապել Սևանի բոլոր եզերքները և զարգացնել նավանգացությունը, այդ թվում՝ ռազմական նպատակներով:

7. ՊԵՏԱԿԱՆ ՖԻՍԿԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ: Բյուջետային դեֆիցիտի պայմաններում շրջանառության մեջ դրվեց հայկական դրամանիշը, որը տպագրությունն իրականացվեց Լոնդոնում:

8. ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾ: Ֆինանսների նախարարությունը բրիգադներ ձևավորեց, որոնց գործառույթն էր ապրանքաշրջանառության վերահսկողություն իրականացնելը:

9. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ: 1919 թ. հիմնվեցին Երևանի ռադիոկայանն ու Հայաստանի հեռագրական գործակալությունը:


10. ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔ: 1920 թ. Երևանում համալսարան հիմնադրվեց: Նախատեսվում էր նաև բացել կոնսերվատորիա, բժշկական ու գյուղատնտեսական բուհեր, Ալեքսանդրապոլում՝ գեղարվեստի ուսումնարան, Կարսում՝ ռազմական գիմնազիա: Երկրում գործում էր 456 դպրոց: Մոկսվայից, Թիֆլիսից, Բաքվից, Պոլսից ու այլ քաղաքներից Հայաստան հրավիրվեցին մշակույթի հայ գործիչներ: Հրատարակվող պարբերականների թիվը հասավ մի քանի տասնյակի, տպարաններինը՝ 7-ի:

Հ.Գ. Ճիշտ է, հաճախ է խոսվում այն մասին, որ 1920 թ. Հայաստանի խորհրդայնացումն ապարդյուն կառավարման ու դիվանագիտական ճկունության բացակայության հետևանք էր: Ակնհայտ է, սակայն, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի խորհրդայնացումն այլընտրանք չուներ: Այդպիսինն էր աշխարհաքաղաքական կոնյունկտուրան ու ուժերի դասավորվածությունը: Ու այս առումով, ի հեճուկս որոշ թերուս մասնագետների նեղշահային մոտեցումների, խորհրդային ժամանակաշրջանը ևս պետք է դիտարկել որպես Հայոց պետականության կարևոր ու անբաժան մաս:

Ինչպես գրում էր Ս. Վրացյանը, ՛՛որևէ ուրացումով կամ փաստերի խեղաթյուրումով կարելի չէ հերքել այն փաստը, որ 1920 թ. դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ ոչ թե Հայաստանի նոր պետության ստեղծումը, այլ գոյություն ունեցող հանրապետության վարչաձևի փոփոխություն. ժողովրդավարական անկախ հանրապետության տեղը հաստատվեց խորհրդային անկախ հանրապետություն… Ներկա Խորհրդային Հայաստանը շարունակությունն է Հայաստանի Հանրապետության:

Քաղաքագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan