Դիրքի խորությունը՝ կես մարդաբոյ. ավելին՝ էդ կես մարդաբոյի կեսն էլ՝ դատարկ անվադողեր են
Դիտել նաև
Կարեն Սարուխանյանի զարմիկն ինքնավնասման փորձ է արել
Կարեն եւ Նարեկ Կարապետյանները դուրս եկան ոստիկանության բաժնից
Այն ամենը, ինչ կատարվում է Սամվել Կարապետյանի ու նրա ընտանիքի նկատմամբ, ամոթալի է, անթույլատրելի և անպատվաբեր․ Կարեն Կարապետյան
«Սև լճի օկուպացիայի 4-րդ տարին է, էն որ անտեր թողել էին, որ ադրբեջանցիները մտնեին». Կարեն Վրթանեսյան
Թրքաֆաշիստները, օգտագործելով բոլոր հնարավոր ռեսուրսները 1/3-ից ավելի ձայն չեն կարողանում վերցնել. Կարեն Քոչարյան
Հո նախարար չի, հո նախարար չի... Արծվի պես ճախրում է հայոց սահմաններու վրա, առյուծի պես պաշտպանում է Հայաստանի հողը... Մի խոսքով, անվախ հերոս մարկիզ դե Պապիկյան, որ մին զարկի, ջարդի հազար, օդում ճանկի «Բայրաքթար»...
Բայց խնդրում եմ մի հատ ուշադիր նայեք նկարին։
Դիրքի խորությունը՝ կես մարդաբոյ։ Ավելին՝ էդ կես մարդաբոյի կեսն էլ՝ դատարկ (!!!) անվադողեր են։
Անվադողի իմաստն այն է, որ մեջը հող ու քարեր են լցնում, որ կրակոցներից պահի։
Եթե սա ճամփեզրի վուլկանիզացիայի կետում արված կապիկություն չի, այլ մարտական դիրքում է նկարված, ապա այս դիրքի վիճակն ուղղակի լացելու է։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

