Տղե՛րք, գոնե միմյանց նկատմամբ տարրական հարգանք ունեցեք. Րաֆֆի Ասլանյանը՝ ԱԱԾ-ին
Դիտել նաև
Տեր Արամի անհիմն հրապարակումները օգտագործվում են կեղծ օրակարգեր ձևավորելու համար․ պարզաբանում
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»․ Արմեն Այվազյան
Իրավապահներին խորհուրդ կտամ զննել այս տեսանյութը ու պատասխանել՝ իրենք հանցագո՞րծ են, թե՞ չէ
Թուրքական կողմը Փաշինյանի համար առաջին բարոյահոգեբանական անհարմարությունը «կազմակերպել» էր հենց օդանավակայանում. Քաղաքական վերլուծաբան
«Թե բա` ասա извини»․ Արմենակ Դանիելյան
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն այսօր մի աղմկոտ վերտառությամբ հաղորդագրություն է հրապարակել. «Կորուպցիոն չարաշահումներ իրավապահ համակարգում», որում նկարագրում է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության մի նախկին քննիչի կողմից սպանության գործով 40.000 ԱՄՆ դոլլար ենթադրյալ կաշառք վերցնելու մասին։ Ինչպես հաղորդագրությունից է երևում, քննիչը այդպես էլ ոչինչ չի արել իր «վստահորդի» համար, այնուհետև աշխատանքից ազատվել է։ Ավելի շատ խարդախության նմանվող այս դեպքը տեսեք, թե ինչ հնչեղ վերնագրով են ներկայացնում, տղերքը համակարգի կոռուպցիա են բացահայտել։ Տղե’րք, գոնե միմյանց նկատմամբ տարրական հարգանք ունեցեք, իրական աշխատանքը միշտ էլ տեսանելի է դառնում, անտեղի գոռալու կարիք չկա….։
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան էջից

