Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Երեկ ժամը 13։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն կամրջի տակ՝ ժայռաբեկորների վրա, տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրական հետախուզության բաժանմունքի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Պուշկինի փողոցի բնակիչ՝ 23-ամյա Մաքսիմ Ներսիսյանն էր։
Մանրամասները` Shamshyan.com -ում

