Դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը և չի կալանավորել դաշնակցական Վելիխան Խլղաթյանին. փաստաբան
Դիտել նաև
Տեր Արամի անհիմն հրապարակումները օգտագործվում են կեղծ օրակարգեր ձևավորելու համար․ պարզաբանում
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»․ Արմեն Այվազյան
Իրավապահներին խորհուրդ կտամ զննել այս տեսանյութը ու պատասխանել՝ իրենք հանցագո՞րծ են, թե՞ չէ
Թուրքական կողմը Փաշինյանի համար առաջին բարոյահոգեբանական անհարմարությունը «կազմակերպել» էր հենց օդանավակայանում. Քաղաքական վերլուծաբան
«Թե բա` ասա извини»․ Արմենակ Դանիելյան
Դատարանը մերժել է դաշնակցական Վելիխան Խլղաթյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Գայանե Պապոյանը:
«Դատավոր Ոսկանյանը րոպեներ առաջ Գյումրու հայտնի դեպքով մերժեց դաշնակցական Վելիխան Խլղաթյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը:
Ինձ համար նիստը չափազանց դժվար էր հուզական առումով, քանի որ Վելիխանն իմ ուսանողն է, ով նաև պատերազմի մասնակից է։
Կեցցե՛ ԴԱՏԱՎՈՐԸ!!!
Հիշեցնեմ, որ մինչ այս պահը այդ դեպքով բոլորը, բացառությամբ մեկ անչափահասի, կալանավորվել են, սակայն այդ հանգամանքը չխանգարեց դատավորին, որպեսզի կայացնի օբյեկտիվ դատական ակտ»,- գրել է նա։

