Մայիսի 3֊ին նույն անձի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցրած քննիչն այսօր մեղադրանք է ներկայացրել ՀՅԴ֊ական երիտասարդին. փաստաբան
Դիտել նաև
Տեր Արամի անհիմն հրապարակումները օգտագործվում են կեղծ օրակարգեր ձևավորելու համար․ պարզաբանում
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»․ Արմեն Այվազյան
Իրավապահներին խորհուրդ կտամ զննել այս տեսանյութը ու պատասխանել՝ իրենք հանցագո՞րծ են, թե՞ չէ
Թուրքական կողմը Փաշինյանի համար առաջին բարոյահոգեբանական անհարմարությունը «կազմակերպել» էր հենց օդանավակայանում. Քաղաքական վերլուծաբան
«Թե բա` ասա извини»․ Արմենակ Դանիելյան
Այսօր՝ ժամը 12:00-ին հանդես եմ եկել այս ելույթով, որի շրջանակներում անդրադարձել եմ նաև Արաբկիրի քննչական բաժնի կոնկրետ աշխատակիցների կողմից երեք դաշնակցական երիտասարդների վերաբերյալ գործով կատարված ապօրինություններին։
ԻՍԿ ՀԻՄԱ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝
Այսօր՝ ժամը 20:25-ին հիշյալ երիտասարդներից մեկին առաջադրվեց մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով՝ ըստ էության այն բանի համար, որ նա փողոց էր փակել։
ԻՍԿ ՀԻՄԱ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ՝
Նույն արարքի համար նույն քննիչը 2022թ. մայիսի 3-ին որոշում էր կայացրել նույն անձի նկատմամբ քրեական հետապնդումը հանցակազմի բացակայության հիմքով դադարեցնելու մասին։
Սա ուղղակի իրավական «բեսպրեդել» է… և իհարկե՝ հանցագործություն։
Բենիկ Գալստյան
Փաստաբան
14 մայիսի, 2022 թ.

