Հայ-իրանական հարաբերությունների խորացմանն ուղղված տասնամյակների աշխատանքը նպատակայնորեն սնանկացվեց 2018 թ.-ի թավշյա վակխանալիայից հետո
Դիտել նաև
«Պաշտոնական իրազեկում. այդ տխմարը Սասունը հայտարարել է «մըր Էրգիր»»․ Վահե Սարգսյան
«Սովետի օրոք սովետի ՊԱԿ-ի հետ ո՞ր մի հասարակական ակտիվ անձը շփում չուներ»․ Վահե Սարգսյան
«Հայաստանի 4-րդ Գյոյչայական Հանրապետությունը»
«Նարեկ Օհանյանը մեղադրվում է հանցանքին օժանդակելու համար, սակայն կալանքի մեջ է որպես կատարող»․ Վահե Հովհաննիսյան
Էներգետիկ անվտանգությունը ինքնիշխանության հենասյուներից է․ Վահե Դավթյան
Օրերս Թեհրանի կողմից Հայաստանի հետ 2004 թ. կնքված համաձայնագրի չեղյալ հայտարարելը ու Իրանի տարածք մուտք գործող հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաներից 120 դոլար գանձելու մասին որոշումը հերթական վկայոոթյունն է առ այն, որ հայ-իրանական հարաբերությունների խորացմանն ուղղված տասնամյակների աշխատանքը նպատակայնորեն սնանկացվեց 2018 թ.-ի թավշյա վակխանալիայից հետո:
Ահա այդ աշխատանքի որոշ առանցքային արդյունքներ.
2005 թ. Իրանի ֆինանսական աջակցությամբ Հայաստանում շահագործման հանձնվեց Հարավային Կովկասի առաջին հողմային էլեկտրակայանը (Պուշկինի լեռնանցք, Լոռի),
2005 թ. կառուցվեց ու շահագործման հանձնվեց Մեղրի-Շվանիձոր-Ծավ-Դարավան մայրուղին,
2007 թ. շահագործման հանձնվեց Իրան-Հայաստան գազատարի առաջին հատվածը,
2008 թ. ավարտին հասցվեց գազատարի երկրորդ հատվածի շինարարությունը՝ «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» փոխանակման գործարքի կնքմամբ,
2007 թ. Երևանի ու Թեհրանի միջև Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ պայմանագիր ստորագրվեց՝ Հայաստանի համար առավել քան հարմար պայմաններով,
2015 թ. նախաձեռնվեց Հյուսիս-Հարավ մրջազգային էլեկտրաէներգետիկ միջանցքի նախագիծը, որի առանցքային հատվածի՝ Իրան-Հայաստան 3-րդ գծի կառուցման աշխատանքներն առ այսօր պարալիզացված վիճակում են,
2017 թ. նախաձեռնվեց Մեղրիի ազատ տնտեսական գոտին, որը ևս 2018-ից հետո դուրս բերվեց միջպետական օրակարգից:
Վերոնշյալ արդյունքներից յուրաքանչյուրը վկայում է այն մասին, որ մինչև 2018-ը Հայաստանը հանդիսանում էր տարածաշրջանային կարևոր գործոն՝ սեփական հստակ շահերով ու ռազմավարական մեծ ներուժով:
Հաշվի առնելով հայ-իրանական դարավոր քաղաքակրթական կապերը՝ վստահ եմ, որ նոր ձևավորվող աշխարհակարգում Թեհրանի ու Երևանի ռազմավարական երկխոսությունից շատ բան է կախված լինելու Կովկաս-Կասպյան տարածաշրջանում: Եթե, իհարկե, մեզ որպես ազգ դրսևորենք: Իսկ թե ինչ է պետք դրա համար, բոլորդ գիտեք:
Քաղաքագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան էջից

