0-ՅԱԿԱՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Դիտել նաև
Տեր Արամի անհիմն հրապարակումները օգտագործվում են կեղծ օրակարգեր ձևավորելու համար․ պարզաբանում
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»․ Արմեն Այվազյան
Իրավապահներին խորհուրդ կտամ զննել այս տեսանյութը ու պատասխանել՝ իրենք հանցագո՞րծ են, թե՞ չէ
Թուրքական կողմը Փաշինյանի համար առաջին բարոյահոգեբանական անհարմարությունը «կազմակերպել» էր հենց օդանավակայանում. Քաղաքական վերլուծաբան
«Թե բա` ասա извини»․ Արմենակ Դանիելյան
Ադրբեջանում տարիներ մոլեգնում է հայատյացությունը։ Մանկապարտեզից սկսած ադրբեջանցի երեխաների մեջ ներարկվում է հայի, որպես թշնամու կերպարը, ում պետք է սպանել, ոչնչացնել։ Այդ քարոզչության արդյունքները տեսել ենք՝ մարդասպան Ռամիլ Սաֆարովը, որին Ադրբեջանում հերոսացրին, 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանցիների վայրագությունները մեր գերիների, խաղաղ բնակիչների նկատմամբ։ Այդ նույն քարոզչությունը շարունակվում է նաև այսօր,պատերազմի ավարտից հետո։ Ադրբեջանի բանտերում տառապում են մեր գերիները։Ադրբեջան մուտքն արգելված է ոչ միայն հայաստանցիների, այլև հայկական ծագում ունեցող այլ երկրների քաղաքացիների համար։
Իսկ մե՞նք․․․ Պարզվում է Հայաստանում ադրբեջանցիները անշարժ գույք են ձեռք բերել։ Նրանք ազատորեն, որպես զբոսաշրջիկ այցելում են Հայաստան, ֆիլմեր նկարահանում, «ապացուցելով», որ Երևանը ադրբեջանական քաղաք է։ Ինչպե՞ս բացատրել այս ամենը։ Հաաա, մոռացել էի, չէ՞ որ մենք ժողովրդավար երկիր ենք, չէ՞ որ մենք խաղաղություն ենք ուզում;
Իրականում, այս ամենը ողորմելիության, արժանապատվության բացակայության, միայն ու միայն շահի ետևից ընկնողի հոգեբանություն է, որիշ ոչինչ։ Այս երկիրը չունի ոչ ազգային անվտանգության մարմիններ, ոչ պետական մտածողություն և արժանապատվություն ունեցող կառավարություն։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

