Այս 35 տարում երևի հարյուր անգամ ստացել եմ առաջարկներ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից, ամեն անգամ ասել եմ՝ ոչ. Ծառուկյան ՀՀ Անկախության օրը՝ Եռաբլուրում Հույս եմ հայտնում, որ մենք, որպես ժողովուրդ ու որպես հասարակություն, կսթափվենք ու կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա
22
Կփոխվի՞ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը Ինչպես Ռուսաստանը 1992-93 թվականներին կանխեց թուրքական զորքերի ներխուժումը Հայաստան Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ. Ամենայն Հայոց կաթողիկոս Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Պատերազմ Արցախում
Ես չգիտեմ՝ ինչ իմաստ կարող է ունենալ անկախության ընկալումը մի երկրում, որտեղ լղոզվել է անգամ դավաճանության և պետությանը հավատարմության միջև սահմանը Ո՞վ է թանկ գազի «հեղինակը». ինչու է քաղաքացին 177 դոլարանոց գազի դիմաց վճարում 400 դոլար Էջմիածնի ՔՊ-ականների կառավարման պատկերը Կփոխվի՞ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը ԱՄՆ-ն անհամբերությամբ սպասում է TRIPP-ի առաջմղմանը․ Ռուբիոն շնորհավորել է ՀՀ անկախության օրը Անկախությունը Աստծո պարգև է, այն պետք է պահել հավատարմությամբ. Արամ Ա Մեր պայքարը շարունակվում է. ՀՅԴ ԳՄ Այս 35 տարում երևի հարյուր անգամ ստացել եմ առաջարկներ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից, ամեն անգամ ասել եմ՝ ոչ. Ծառուկյան Մերցն ընտրություններում ՔԴՄ-ի արդյունքը աղետ է անվանել Սա էլ հետընտրական «նվեր» է ապագա հանգուցյալներին Ինչպես Ռուսաստանը 1992-93 թվականներին կանխեց թուրքական զորքերի ներխուժումը Հայաստան ՌԴ Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքները. «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,85 տոկոսը ՀՀ Անկախության օրը՝ Եռաբլուրում $ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. Factor.am Թույլ չտա՛նք, որ զանազան մանիպnւլյաgիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները, խեղաթյnւրեն մեր ազգային նկարագիրն ու մտածելակերպը. Սերժ Սարգսյան Հույս եմ հայտնում, որ մենք, որպես ժողովուրդ ու որպես հասարակություն, կսթափվենք ու կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ. Ամենայն Հայոց կաթողիկոս Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Թուրքը Գերմաննիայում Հայաստանի ներկայացուցչին «խաղաղության մրցանակ» է հանձնում՝ Արցախն ուրանալու, հայաթափելու և հազարավոր զինվորների մահվան մատնելու համար Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով Փաշինյանի այդ հայտարարությունից հետո կարող ենք ասել՝ ՀՀ իշխանությունը բավարարված է այն իրադարձություններով, որոնք կատարվել են Արցախում 2023-ին. Աբրահամյան Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ» 2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան

Օգտագործում էին մեր վիշտը, մեր դարդը, մեր ցավը, որ մեզնով Բաղրամյան ցրեին

«Հրապարակ»-ը գրում է․ Այս պահին, պաշտոնական տվյալներով, շուրջ 200 անհետ կորած ունենք, որից 80-ի վերաբերյալ տեղեկություն կա, որ ողջ են` գերության մեջ են: Պաշտոնապես հաստատված թիվը 38-ն է: Այս թվերը մեզ հայտնեց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը: «Հաստատված» գերիների հետ կանոնավոր կապն ապահովում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն:

Վերջին անգամ գերիներին վերադարձրել են փետրվարի 4-ին: Դրանից հետո չնայած հայկական կողմն ակտիվորեն ընթանում է «խաղաղության» օրակարգով, բայց գործընթացը կանգնած է: Սահակյանը սա բացատրում է քաղաքական գործընթացներով.

«Գիտեք, որ ակտիվ քննարկվում է խաղաղության պայմանագիրը, նաեւ հրապարակային հստակեցում եղավ, թե ադրբեջանական կողմն ինչ ակնկալիքներ ունի հայկական կողմից: Տարբեր, հաճախ իրարամերժ հայտարարություններ եղան քաղաքական բարձրաստիճան գործիչների կողմից: Ակտիվացել է թուրքական գործոնի դերը: Միաժամանակ շարունակվում են հանդիպումներ թե՛ ռուսական կողմի, թե՛ եվրոպական կառույցների հետ: Կարծում եմ, տարբեր միջնորդների ներգրավվածությամբ հստակ պահանջներ եւ օրակարգեր են մշակվում: Այս ակտիվ քաղաքական բանակցությունների փուլում Ադրբեջանը չի շտապում հայրենադարձնել գերիներին, սպասում է դրական տեղաշարժի, որպեսզի, որպես ժեստ, տեղի ունենա որոշ խմբի հայրենադարձում»:

- Բայց որքան մենք խաղաղարար ջանքեր ենք գործադրում, պատրաստակամ ենք առաջարկվող փաստաթուղթը ստորագրել, դելիմիտացիա եւ այլն, նրանք այնքան ավելի են ձգձգում գերիների վերադարձը:

- Բնականաբար, բայց սա եւս նշան է, որ Ադրբեջանն առեւտրի մեջ է եւ միայն սեփական շահերից ելնելով կարող է անգամ մարդասիրական խնդիրները լուծել հայկական կողմի համար: Սա եւս մի ցուցադրություն է, որ երբեք չի կարելի վստահել Ադրբեջանի իշխանությանը եւ ժողովրդին: Եթե նրանց իրական մտադրությունը հարաբերությունները բարելավելը լիներ եւ խաղաղության դարաշրջան թեւակոխելը, առանց բանակցելու, առանց առեւտրի կլուծեին մարդասիրական խնդիրներ, եւ դա կծառայեր որպես նախադրյալ իրական բարեկամական հարաբերություններ ձեւավորելու համար: Իսկ այս քայլերով նրանք ի ցույց են դնում, որ հակված չեն ընդունել հայերին, հարգել նրանց մարդասիրական խնդիրները, իրավունքը, եւ որոշ խնդիրներ գործընթացի շրջանակներում կարող են լուծվել միայն ի շահ Ադրբեջանի: Օրինակ, եթե նպատակ կա ադրբեջանա-հունգարական հարաբերությունների սերտացման ֆոնին դրական իմիջ ձեւավորել Հունգարիայի համար, ապա հունգարական կողմի միջնորդությամբ նրանք հայրենադարձնում են փոքր թվով ռազմագերիներ: Նույնկերպ, եթե եվրոպական կառավարության հետ հարաբերություններ սերտացնելու, գազային պայմանագրերի կնքման գործընթացներն ակտիվացնելու համար պետք է ժեստ ցույց տան, ի պատիվ նրանց՝ կարող են հայրենադարձնել մի քանի գերու:

- Հրապարակային հարթակում կարծիքներ են հնչում, որ եթե Փաշինյանը չլիներ, բոլոր գերիներին հետ տված կլինեին:

- Երկու ծայրահեղական մոտեցումները չեմ կիսում: Իհարկե, բանակցողի պրոֆեսիոնալ որակները կարող են ազդել բանակցությունների գործընթացի վրա, սակայն այդ ազդեցությունն ունի որոշակի շեմ, ու երկու պարագայում էլ՝ կլիներ ընդդիմությունը, թե իշխանությունը, հանդիպելու էին նույն հոգեբանությունն ունեցող ադրբեջանական ժողովրդին եւ նրա իշխանավորներին: Դրա համար այդպիսի բացարձակ դրական լուծումներ չեմ պատկերացնում, որ անմիջապես կվերադարձնեին, կամ հակառակը՝ ոչ մեկին չէին տա: Ուղղակի արդյունավետության աստիճանը, գուցե, այլ կլիներ, կախված ղեկավարի անձից, նրա հեղինակությունից եւ բանակցային հմտություններից:

Լռել է, որովհետեվ տվող ունենք միայն, ուզող չունենք

Այնուամենայնիվ, հայ ժողովուրդը հրաշքի է սպասում՝ փրկչի, որն անմիջապես կլուծի մեր ամենացավոտ հարցը՝ գերիների վերադարձը: Հրաշքի սպասումը հատկապես ուժգին է անհայտ կորածների ու գերիների հարազատների մոտ: Դեռ մեկ տարի առաջ նրանք կարծում էին, թե այս երկրում չպետք է ավելի կարեւոր հարց լինի, քան իրենց երեխաներին գտնելն ու վերադարձնելը: Նրանց թվում էր՝ ցույցերը, ներքաղաքական ալեկոծումները գրգռում են թշնամուն, թույլ չեն տալիս, որ մեր ազնիվ կառավարիչներն իրականացնեն որոնողական կամ բանակցային աշխատանքներ:

Անհետ կորածի հորեղբայր, զոհվածի եղբայր Արսեն Ղուկասյանը նույնիսկ դիմում էր ընդդիմադիրներին՝ կոչ անելով տուն գնալ: «Եթե այս երկրում ցույցեր չանեն եւ ողջ ուժերը կենտրոնացնեն մեր երեխաներին գտնելու ուղղությամբ, որոնողական աշխատանքներն արդյունք կտան: Թող գտնեն մեր երեխաներին, հետո ինչ ուզում է՝ անեն, ուտեն իրար: Թողե՛ք մեր երեխեքին գտնենք, պարոնայք աթոռակռիվ անողներ»,- ասում էր նա 2021 թ․ մարտին:

Այսօր արդեն նա միանում է Փաշինյանի հրաժարականը պահանջող զոհված տղաների ծնողներին, բայց ասում է՝ ոչ թե հրաժարականն եմ պահանջում, այլ որ նրան դատեն: Ժամանակին Դուք դեմ էիք ցույցերին, հիմա ի՞նչն է փոխվել․ «Հրապարակի» հարցին Արսեն Ղուկասյանը պատասխանում է. «Դա այն շրջանն էր, երբ մենք դեռ Արցախում էինք եւ մասնակցում էինք երեխաների որոնողական աշխատանքներին: Երկու տարբեր ուղղություններով որոնում էր ընթանում՝ ողջ տղաների, ինչպես նաեւ զոհվածների աճյունների: Եկավ մի պահ, որ բոլոր գործողությունները դադարեցին Ադրբեջանի կողմից: Մենք ուզում էինք հասկանալ, թե ինչն է խնդիրը, քանի որ էն ժամանակ դեռ կարող էին ողջ երեխաներ լինել: Հույս ունեինք, որ նրանց հնարավոր է դեռ գտնել: Ու ոչ միայն ողջ երեխեք: Տղաների աճյունները թափված էին անտառներում, դաշտերում, կենդանիները հոշոտում էին: Այն ժամանակ ուզում էինք օր առաջ էդ երեխեքի աճյունները հանեինք, բերեինք, հանձնեինք հողին: Որ էդ պրոցեսը կանգ առավ, մենք հարցնում էինք՝ ինչո՞ւմ է խնդիրը, ինչո՞ւ թույլ չեն տալիս ադրբեջանցիք, որ էլի մտնենք տարածք: Մեզ պատասխանում էին՝ քանի որ երկրում քաղաքական իրավիճակը լարված է, դրա համար ադրբեջանցիք թույլ չեն տալիս: Իհարկե, մենք հասկանում էինք, որ ինչ-որ անհեթեթ բան է, բայց օր առաջ ուզում էինք երեխաների աճյունները հետ բերել եւ ամեն մի անհեթեթությանը հավատում էինք»:

Իշխանության ներկայացուցիչները, ըստ Արսեն Ղուկասյանի, այն ժամանակ պահանջել են, որ իրենք գնան ու պահանջեն՝ միտինգներ չանել, որ գործընթացը վերականգնվի: «Օգտագործում էին մեր վիշտը, մեր դարդը, մեր ցավը, որ մեզնով Բաղրամյան ցրեին: Այդ ժամանակ էր, որ ես ելույթ ունեցա, ասեցի՝ գնացեք տուն, թողեք գործը վերջացնենք, բայց հետո հասկացանք՝ իրենք մեզ հետ վարվեցին ամենաստոր ձեւով: Թե իրենք էին պայմանավորվել ադրբեջանցու հետ, չգիտեմ, ես դա չեմ բացառում»:

Գերիների, անհետ կորածների հարազատներն այսօր էլ ոչ մի քաղաքական ուժի հետ չեն համագործակցում: Ընդդիմությանը եւս զգուշացրել են, որ իրենց վիշտն ու ցավը չօգտագործեն քաղաքական նպատակներով: Շատ վաղուց արդեն ոչ մի գերի չեն բերում: Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ է պրոցեսը լռել: «Լռել է, որովհետեւ տվող ունենք միայն, ուզող չունենք: Մենք էլ ուզում ենք, բայց մեզ շան տեղ դնող չկա»,- ասաց Արսեն Ղուկասյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>