Կեցցե Շուշին
ԿԵՑՑԵ ՇՈՒՇԻՆ
Դարերով անկախ պետություն չունենալու պարագայում, Արցախն ունեցել է որոշակի ինքնավարություն։ Եվ հենց դրա շնորհիվ, Արցախի բերդաքաղաք Շուշին եղել է բուն պատմական Հայաստանի տարածքում միակ կրթա-մշակութային կենտրոնը։ Շուշիում եղել են կրթական հաստատություններ, թատրոն, տպարան։ Հայկական այլ կրթա-մշակութային կենտրոնները՝ Թիֆլիս, Բաքու, Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Նոր Նախիջևան, Թեոդոսիա, Կոնստանտինապոլիս եղել են ոչ պատմական Հայաստանի տարածքում։ 1920թ․ թուրք-ադրբեջանական հրոսակախմբերը կոտորեցին Շուշիի հայությանը։ Արցախյան շարժումը, 1992թ․ ազատագրեց Շուշին, վերադարձնելով մեզ մեր ազգային արժանապատվությունը։
Եվ ի՞նչ․․․ Ո՞վ կսպասեր, որ Հայաստանում իշխանության կգար մի դավաճանական իշխանություն, որը դավադրաբար կհրահրեր պատերազմ և կհանձներ հայոց հպարտության խորհրդանիշ, բերդաքաղաք Շուշին, այն անվանելով «դժբախտ, դժգույն, ադրբեջանական քաղաք»։
Մեր արժանապատվությունը վերականգնելու միակ ձևը Շուշին վերադարձնելն է, որի առաջին քայլը Շուշին հանձնող ազգադավ իշխանությանը օր առաջ հեռացնելը։
Ավետիք Իշխանյանի Ֆեյսբուքյան էջից

