Անհնազանդության ակցիաների ժամանակ բերման է ենթարկվել 59 անձ
Երեւանի տարբեր փողոցներում անցկացված անհնազանդության ակցիաների ժամանակ՝ այսօր մայիսի 6–ին, բերման է ենթարկվել 59 անձ։ Այս մասին հայտնեցին Ոստիկանության լրատվության վարչությունից։
Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը):
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մայիսի 2–ից քաղաքացիները անհնազանդության ակցիաներ են անում Երեւանում եւ Հայաստանի այլ մարզերում։

