Հեչ մտքներովդ չի անցել, մտածեք, էդ ում պատճառով է Արցախցին տունը կորցրել, որ Սոսն էլ հաղորդում է վարում, որ փող հավաքվի տուն կառուցեն
Բռնությունը պետք է բացառել ու վերջ…
Թե բա Սոս Ջանիբեկյանը Արցախցիների համար տուն է կառուցում, բլա-բլա… սուտ։ Նա ընդամենը հաղորդում է վարում, որի համար աշխատավարձ է ստանում։ Հ1, իսկ չե՞ք ուզում դատապարտեք 44 օրյա պատերազմի մասնակիցներին քաշքշող, քաղաքացիներին գետին տապալող ոստիկանների պահվածքը, կամ լրագրող գործընկերների նկատմամբ կիրառվող բռնությունները։
Թե չէ, գիշերը մի սրտաճմլիկ ստատուս եք գրել, իբր թե Սոսը քուն ու դադար չունի, Արցախում քարը՝ քարին է դնում։ Հա, ու մի բան էլ հեչ մտքներովդ չի անցել, մտածեք, էդ ում պատճառով է Արցախցին տունը կորցրել, որ Սոսն էլ հաղորդում է վարում, որ փող հավաքվի տուն կառուցեն։
Բռնությունը չեմ արդարացնում, որեւէ մեկի նկատմամբ, այդ թվում Սոսի։
Փայլակ Ֆահրադյանի ֆեյսբուքյան էջից

