Շարժումը առաջարկում ա ազգային համերաշխության կառավարություն
Իշխանը երեկ պատասխանեց շատերին անհանգստացնող հարցին՝ «իսկ ինչ ա լինելու նիկոլի գնալուց հետո՞»։ Շարժումը առաջարկում ա ազգային համերաշխության կառավարություն, որտեղ կլինի երեք պայման՝
1. Չի լինելու մեկ կուսակցության, ուժի, դաշինքի մոնոպոլիա
2. Հավաքվելու են ոլորտի մասնագետներ ու պրոֆեսիոնալներ
3. Այդ կառավարությունը լինելու ա անցումային ու ժամանակավոր։
Ստեղծված իրավիճակում սա ամենաօպտիմալ լուծումը կլինի, մինչև ստաբիլիզացվի իրավիճակը ու գնանք ընտրությունների։ Բայց դրան հասնելու համար դեռ պետք ա հեռացնել ներկա իշխանությունը։
Իսկ դրա համար այսօր 15.30 հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում և ներկայացնում նիկոլի հրաժարականի պահանջը, որը արդեն հանրային կոնսենսուսի առարկա է։
Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից

