Մի շարք բուհերի դասախոսներ խստորեն դատապարտում են ոստիկանության աշխատակիցների կողմից ուսանողների նկատմամբ դրսևորվող բռնությունները
Դիտել նաև
«Սովետի օրոք սովետի ՊԱԿ-ի հետ ո՞ր մի հասարակական ակտիվ անձը շփում չուներ»․ Վահե Սարգսյան
«Հայաստանի 4-րդ Գյոյչայական Հանրապետությունը»
«Նարեկ Օհանյանը մեղադրվում է հանցանքին օժանդակելու համար, սակայն կալանքի մեջ է որպես կատարող»․ Վահե Հովհաննիսյան
Էներգետիկ անվտանգությունը ինքնիշխանության հենասյուներից է․ Վահե Դավթյան
ՀԱԱՀ ագրոնոմիական ֆակուլտետի 5 մասնագիտություններում ընդունվել է 4 դիմորդ․ Վահե Սարգսյան
ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ
Մենք՝ Հայաստանի մի շարք բուհերի դասախոսներս, խստորեն դատապարտում ենք ոստիկանության աշխատակիցների կողմից ուսանողների նկատմամբ դրսևորվող բռնությունները։
Մասնակցելով խաղաղ ցույցերին՝ ուսանողությունը պայքարում է հանուն բոլորիս արժանապատիվ ապագայի, հանուն կայուն ու անվտանգ Հայաստանի՝ էական նորդրում անելով Հայաստանում ազգակենտրոն քաղաքացիական մշակույթի զարգացմանը։
Պահանջում ենք զերծ մնալ ուսանողների նկատմամբ ուժի կիրառումից ու առհասարակ չսահմանափակել նրանց ազատ կամարտահայտման իրավունքը։
Հայտարարությունը բաց է միանալու համար (անհրաժեշտ է մեկնաբանություններում նշել դասախոսի անուն֊ազգանունը, գիտական աստիճանը, կոչումը)։
Քաղաքագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան էջից

