Այսօր Երևանում իրականացվող ակցիաների 24 մասնակից է բերման ենթարկվել
Դիտել նաև
ՀՀ ոստիկանությունում խոշտանգման դեպքի քննությունը ավարտվել է՝ երկու ոստիկանի դեմ մեղադրանք է առաջադրվել
Ոստիկանական համակարգից նոր ձերբակալություններ կլինեն
Քաղաքացուն ծեծի ենթարկած ոստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
Դեպի Էջմիածին տանող ճանապարհը լի է ոստիկաններով (տեսանյութ)
Ոստիկանությունը քաղաքացիներին նախազգուշացնում է
Երևանի մի շարք փողոցներում իրականացվող տարբեր իրազեկման ակցիաների 24 մասնակից բերման է ենթարկվել։ ՀՀ ոստիկանությունից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ Աբովյան փողոցից 10 քաղաքացի է բերման ենթարկվել, Մարիոթ հյուրանոցի մոտից՝ 14 քաղաքացի։ Վերջիններս բերման են ենթարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182֊րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար։
Ապրիլի 25-ից Երեւանում միաժամանակ տեղի են ունենում տարբեր անհնազանդության ու իրազեկման ակցիաներ՝ քաղաքական ու հասարակական տարբեր ուժերի, նախաձեռնությունների, ուսանողության կողմից, որոնք ոստիկանությունը փորձում է խոչընդոտել՝ բերման ենթարկելով ակտիվիստներին։ Այս օրերի բերման է ենթարկվել արդեն շուրջ 100 քաղաքացի։

