Սա է միակ ճշմարիտ մոտեցումը ցեղասպանական կառավարություններին. քաղաքագետը մանրամասնում է
Դիտել նաև
«Ստացվում է, որ ձեզ «գցում են»»․ Էդգար Էլբակյան
«Ադրբեջանը հիմնավորումներ է կառուցում Սյունիքի մարզի վրա հարձակվելու համար». Էդգար Էլբակյան
Նրանց հաջորդ թիրախը մեր ու ձեր տներն են․ Եթե չկարողանանք Հայաստանում ձևավորել հայկական պետական իշխանություն, բոլորիս սպառնում է Արցախի հայերի ճակատագիրը
Քանի Քաշաթաղը վերաազատագրված չէ, Սյունիքն ու մնացյալ Հայաստանը հանգիստ լինել չեն կարող
Սա այն է, ինչ միշտ ՀԻՄՆԱՎՈՐՎՈՒՄ ԷՐ 1994 թ․-ից սկսած, որ եթե Արցախը նույնիսկ մասամբ կորցնենք, պատերազմը շարունակվելու է ՀՀ տարածքում
Նացիզմի դեմ Նյուրնբերգում պայքարում էին ՄԵՂՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ կանխավարկածով։ Պարզ ասած՝ ՍՍ-ական ես, ուրեմն ի բնե մեղսավորություն կա վրադ, եթե ինքդ չես ապացուցում անմեղությունդ։ Սա է միակ ճշմարիտ մոտեցումը ցեղասպանական կառավարություններին։
Բայց հայկական իրականության մեջ, որ 2018 թ․-ին իռացիոնալ պսիխոզի հորձանուտ էր հիշեցնում, այսօր «ռացիոնալ» մարդիկ կան, որ մի ամբողջ պետություն ու մի ամբողջ սերունդ սպանածի ենթադրյալ այլ հանցագործությունների համար ապացույց են ուզում։
Նման մտածողությամբ դուք ոչ մի Նյուրնբերգի էլ չեք հասնելու։ Դուք շարունակե՛ք «ռացիոնալիզմի» անվան տակ խուրդել ձեր ինքնությունն ու շահերը, մինչ թշնամին «իռացիոնալ» կերպով հասնում է իր բոլոր նպատակներին։
Քաղաքագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից

