Այս մարդու ամեն մի շունչը սուտ է։ Միլիարդավոր գումարների հատկացումներին զուգահեռ ֆուտբոլի դաշտում արհեստական խոտածածկը բացակայում է (տեսանյութ) Օտարացումը՝ այսօրվա Հայաստանի նոր «Սահմանադրություն». Վահե Հովհաննիսյան
3
Դպրոցական քաղբանտարկյալի հարազատների և դասընկերների ակցիան Երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ընդդիմությունը խորհրդարանական լսումներ է նախաձեռնել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ (ուղիղ) Նիկոլ Փաշինյանի դիմանկարն այրել են Մոսկովայի կենտրոնում ՀՀ դեսպանատան մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Պրահայում ՀՀ արած հայտարարություններից հետո ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում ստեղծված իրավիճակին. Պուտին Մենք Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչեցինք Ռուսաստանի ղեկավարության հայտարարություններից հետո. Փաշինյան «Էջմիածին» ԲԿ-ի փոխտնօրենը, որտեղ հապշտապ հետազոտվեց և կրկին ՔԿՀ ուղարկվեց 18-ամյա Դավիթը, Վաղարշապատի ավագանու ՔՊ-ական անդամ է (տեսանյութ) Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց. փաստաբան Ըստ Bloomberg-ի՝ այսօր Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը Միլիարդներ են ծախսվում, բայց Երևանը մնում է կեղտոտ․ Սոնա Աղեկյան Պատերազմ Արցախում
Այս մարդու ամեն մի շունչը սուտ է։ Հնչեց ամենակարևոր, բայց դիվանագիտական փաթեթավորմամբ ուղերձը. Քաղաքագետ Ողբերգական դեպք Բաղրամյանի «պալիգոններում»․ կա 1 զոհ, 1 վիրավոր Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Դատարանում ՀԾԿՀ ներկայացուցիչները շատ ծիծաղելի իրավիճակում էին հայտնվում. Ղազինյան Դպրոցական քաղբանտարկյալի հարազատների և դասընկերների ակցիան Շարունակվում է Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստը Իբր ասֆալտապատում, իրականում՝ օդի աղտոտվածություն (տեսանյութ) Բազմաթիվ շենքերի նկուղներ չեն համապատասխանում անվտանգության նվազագույն պահանջներին (տեսանյութ) Երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Միլիարդավոր գումարների հատկացումներին զուգահեռ ֆուտբոլի դաշտում արհեստական խոտածածկը բացակայում է (տեսանյութ) Մեծամորի ատոմակայանը ապրիլի 1-ից հինգ ամիս ժամկետով հանվել է շահագործումից Փաշինյանը Մոսկվայում սրում է հայ-ռուսական հարաբերությունները «Թրամփի երթուղու» վերաբերյալ համաձայնագիրը խախտել է հավասարակշռությունը Հարավային Կովկասում. Օվերչուկ Ընտրություններին մասնակցելու համար պարտադիր է օգտահաշիվ ստանալու դիմում․ ԿԸՀ Իրենց պատճառով ենք կորցրել Արցախը. Սամվել Շահրամանյանը՝ Փաշինյանի հայտարարությունը «զառանցանք» կոչեց Օտարացումը՝ այսօրվա Հայաստանի նոր «Սահմանադրություն». Վահե Հովհաննիսյան Բյուջեով ոչ թե կամուրջ են նորոգել, այլ նկար են կախել՝ «կամուրջ» գրությամբ (տեսանյութ) Եվրոպացիները հին երգ կերգեն՝ Ռուսաստանի կողմից Հայաստանի ընտրություններին միջամտելու մասին․ Կրեմլ Ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցն է. քաղաքական գործիչներն այցելում են Եռաբլուր Ընդդիմությունը խորհրդարանական լսումներ է նախաձեռնել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ (ուղիղ) Որտեղից այսքան մաղձ, այսքան թույն, այսքան չարություն. «Փաստ» Եթե հարցականի տակ հայտնվի ռուսական ընկերությունների ներկայությունը Հայաստանում, նույնը կլինի ՌԴ-ում. Օվերչուկ Ներման հանձնաժողովի անդամ է նշանակվել տիրադավ Գեւորգ Սարոյանը Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. կա զոհ Հերթը հասել է ՔԿՀ-ի հոգևորականներին 600 հազար դրամանոց խորհրդատվություն Ստեփանավանի քաղաքապետի համար. փաստաթուղթ 18–ամյա Դավիթի համար փաստաբանները հրատապ դիմում կներկայացնեն գլխավոր դատախազին. նաեւ Վերաքննիչ են դիմելու Նիկոլ Փաշինյանի դիմանկարն այրել են Մոսկովայի կենտրոնում ՀՀ դեսպանատան մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ

Նիկոլ Փաշինյանի 2018թ․ որոշմամբ ՊՊԾ կառավարումն իրականացնում է վարչապետը․ իրավաբանը՝ ողբերգական վրաերթի մասին

Համացանցում առկա մեզ հասանելի տեսանյութերից և այլ փաստերից ակնհայտ է դառնում, որ հղիության 7,5-րդ ամսում գտնվող Սոնա Մնացականյանին վրաերթի է ենթարկում Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ոստիկանական մեքենան:

1. ՔՊ-ական Մարիա Կարապետյանը հարցազրույցում նշեց, որ Նիկոլը շտապում էր Ազգային ժողով՝ ՔՊ–ականների հետ հանդիպման՝ այսպիսով փաստելով, որ դեպքի պահին Նիկոլն եղել է իրեն սպասարկող ավտոմեքենայի մեջ:

2.«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն պետական պահպանությունն իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները հարգելու, ․․․ մարդասիրության, ․․․ սկզբունքներով։

3.Նույն օրենքի համաձայն պետական պահպանությունն իրականացնում է Պետական պահպանության ծառայությունը, որը հանդիսանում է վարչապետին ենթակա ԱԱԾ գրասենյակ:

4.ՀՀ վարչապետի 18.10.2018 թվականի 1392 – Լ որոշմամբ հաստատաված 1-ին հավելվածի համաձայն՝ ծառայության կառավարումն իրականացնում է ՀՀ վարչապետը:

5.«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ կառավարչական իրավահարաբերություններում վարչապետը Կառավարությանը ենթակա պետական մարմինների, իրեն ենթակա պետական մարմինների ղեկավարների, մարզպետների վերադասն է:

6. ՀՀ քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածը սահմանում է՝ կյանքի համար վտանգավոր դրության մեջ գտնվող անձին անհրաժեշտ և ակնհայտ անհետաձգելի օգնություն ցույց չտալը կամ օգնություն ցույց տալու անհրաժեշտության մասին համապատասխան մարմիններին չհաղորդելը, եթե հանցավորը պարտավոր չի եղել հոգ տանելու տուժողի մասին և ինքը նրան չի դրել կյանքի համար վտանգավոր դրության մեջ ենթակա է քրեական պատասխանատվության:

7. Նույն հոդվածի 2-րդ մասը պատասխանատվություն է սահմանում կյանքի համար վտանգավոր վիճակում դրած անձի համար:

8. Այս հանցագործության օբյեկտը կյանքի կամ առողջության համար վտանգավոր դրության մեջ գտնվող և ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված մարդու կյանքի և առողջության անվտանգության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերություններն են։ Օբյեկտիվ կողմից հանցագործությունը դրսևորվում է անգործությամբ։ Ընդ որում, հոդվածի 1-ին մասի դեպքում անձի գործելու պարտականությունը բխում է համակեցության կանոններից, և վտանգի մեջ գտնվող անձին օգնություն ցույց չտալու համար քրեական պատասխանատվություն սահմանելը նախ և առաջ պայմանավորված է գթասրտության, մարդասիրության և բարոյականության սկզբունքներով։

9. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վրաերթը հանգեցրել է ողբերգական մահվան, ապա անհրաժեշտ է քրեական գործ հարուցել միանգամից մի քանի հոդվածների համակցությամբ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտել), 244 հոդվածով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնել) և 128 հոդվածի երրորդ մասով։

10. Քննարկման անհրաժեշտություն ունի նաև այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 128 հոդվածի երկրորդ մասը պատասխանատվություն է նախատեսում հատուկ սուբյեկտի կողմից վտանգի մեջ թողնելու համար։

Ընդ որում, որպես հատուկ սուբյեկտ նախատեսված է տուժողին խնամելու պարտականություն ունեցող անձը կամ տուժողին կյանքի համար վտանգավոր դրության մեջ դնող անձը։ Տուժողին խնամելու պարտականություն ունեցող անձի կողմից վտանգի մեջ թողնելը, որն առաջացրել է տուժողի մահ, պետք է տարբերակել անգործությամբ սպանությունից։ Եթե տուժողին խնամելու պարտականություն ունեցող անձն ինքն է տուժողին դնում կյանքի համար վտանգավոր դրության մեջ, որից հետո տուժողը մահանում է, ապա առկա է ոչ թե վտանգի մեջ թողնել, որն առաջացրել է տուժողի մահ, այլ անգործությամբ սպանություն։

Փաստ է, որ առկա է մահ առաջացրած վտանգի մեջ թողնելու հանցակազմ, որի համար պատասխանատու սուբյեկտները տարբեր են: Գլխավոր դատախազությունը պարտավոր է ուսումնասիրել հանգամանքները համակողմանի լրիվ և օբյեկտիվ հանգամանքերով և գուցե ստիպված լինի ևս մեկ՝ որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշում դնել շրջանառության մեջ:

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>