Այս մարդու ամեն մի շունչը սուտ է։ Միլիարդավոր գումարների հատկացումներին զուգահեռ ֆուտբոլի դաշտում արհեստական խոտածածկը բացակայում է (տեսանյութ) Օտարացումը՝ այսօրվա Հայաստանի նոր «Սահմանադրություն». Վահե Հովհաննիսյան
3
Դպրոցական քաղբանտարկյալի հարազատների և դասընկերների ակցիան Երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ընդդիմությունը խորհրդարանական լսումներ է նախաձեռնել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ (ուղիղ) Նիկոլ Փաշինյանի դիմանկարն այրել են Մոսկովայի կենտրոնում ՀՀ դեսպանատան մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Պրահայում ՀՀ արած հայտարարություններից հետո ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում ստեղծված իրավիճակին. Պուտին Մենք Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչեցինք Ռուսաստանի ղեկավարության հայտարարություններից հետո. Փաշինյան «Էջմիածին» ԲԿ-ի փոխտնօրենը, որտեղ հապշտապ հետազոտվեց և կրկին ՔԿՀ ուղարկվեց 18-ամյա Դավիթը, Վաղարշապատի ավագանու ՔՊ-ական անդամ է (տեսանյութ) Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց. փաստաբան Ըստ Bloomberg-ի՝ այսօր Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը Միլիարդներ են ծախսվում, բայց Երևանը մնում է կեղտոտ․ Սոնա Աղեկյան Պատերազմ Արցախում
Այս մարդու ամեն մի շունչը սուտ է։ Հնչեց ամենակարևոր, բայց դիվանագիտական փաթեթավորմամբ ուղերձը. Քաղաքագետ Ողբերգական դեպք Բաղրամյանի «պալիգոններում»․ կա 1 զոհ, 1 վիրավոր Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Դատարանում ՀԾԿՀ ներկայացուցիչները շատ ծիծաղելի իրավիճակում էին հայտնվում. Ղազինյան Դպրոցական քաղբանտարկյալի հարազատների և դասընկերների ակցիան Շարունակվում է Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստը Իբր ասֆալտապատում, իրականում՝ օդի աղտոտվածություն (տեսանյութ) Բազմաթիվ շենքերի նկուղներ չեն համապատասխանում անվտանգության նվազագույն պահանջներին (տեսանյութ) Երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Միլիարդավոր գումարների հատկացումներին զուգահեռ ֆուտբոլի դաշտում արհեստական խոտածածկը բացակայում է (տեսանյութ) Մեծամորի ատոմակայանը ապրիլի 1-ից հինգ ամիս ժամկետով հանվել է շահագործումից Փաշինյանը Մոսկվայում սրում է հայ-ռուսական հարաբերությունները «Թրամփի երթուղու» վերաբերյալ համաձայնագիրը խախտել է հավասարակշռությունը Հարավային Կովկասում. Օվերչուկ Ընտրություններին մասնակցելու համար պարտադիր է օգտահաշիվ ստանալու դիմում․ ԿԸՀ Իրենց պատճառով ենք կորցրել Արցախը. Սամվել Շահրամանյանը՝ Փաշինյանի հայտարարությունը «զառանցանք» կոչեց Օտարացումը՝ այսօրվա Հայաստանի նոր «Սահմանադրություն». Վահե Հովհաննիսյան Բյուջեով ոչ թե կամուրջ են նորոգել, այլ նկար են կախել՝ «կամուրջ» գրությամբ (տեսանյութ) Եվրոպացիները հին երգ կերգեն՝ Ռուսաստանի կողմից Հայաստանի ընտրություններին միջամտելու մասին․ Կրեմլ Ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցն է. քաղաքական գործիչներն այցելում են Եռաբլուր Ընդդիմությունը խորհրդարանական լսումներ է նախաձեռնել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ (ուղիղ) Որտեղից այսքան մաղձ, այսքան թույն, այսքան չարություն. «Փաստ» Եթե հարցականի տակ հայտնվի ռուսական ընկերությունների ներկայությունը Հայաստանում, նույնը կլինի ՌԴ-ում. Օվերչուկ Ներման հանձնաժողովի անդամ է նշանակվել տիրադավ Գեւորգ Սարոյանը Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. կա զոհ Հերթը հասել է ՔԿՀ-ի հոգևորականներին 600 հազար դրամանոց խորհրդատվություն Ստեփանավանի քաղաքապետի համար. փաստաթուղթ 18–ամյա Դավիթի համար փաստաբանները հրատապ դիմում կներկայացնեն գլխավոր դատախազին. նաեւ Վերաքննիչ են դիմելու Նիկոլ Փաշինյանի դիմանկարն այրել են Մոսկովայի կենտրոնում ՀՀ դեսպանատան մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ

Բաքուն հրաժարվել է ռուսական գազի համար վճարել ռուբլիով, ինչը չափազանց կարևոր դետալ է ձևավորվող տարածաշրջանային փազլի մեջ

Բաքուն հրաժարվել է ռուսական գազի համար վճարել ռուբլիով, ինչը չափազանց կարևոր դետալ է ձևավորվող տարածաշրջանային փազլի մեջ: Դրան զուգահեռ Ապշերոնի սուլթանատը շարունակում է նավթամթերք մատակարարել Ուկրաինային, ինչը սկսում է դուրս գալ զուտ մարդասիրական օգնության տրամաբանությունից: Ուկրաինան ավանդաբար եղել է ադրբեջանական նավթի ու նավթամթերքի առանցքային ներկրողներից մեկը, ու ակնհայտ է, որ այսօր Բաքուն փորձում է պահպանել արտահանման տվյալ ուղղությունը՝ միաժամանակ ձգտելով սպասարկել իր Մեծ եղբոր՝ Թուրքիայի հավակնոտ շահերը Ուկրաինայում ու առհասարակ սևծովյան տարածաշրջանում:

Հատկանշական է, որ ընդամենը օրեր առաջ Անկարան որոշում կայացրեց փակել սեփական օդային տարածքը դեպի Սիրիա ուղևորվող ռուսական ռազմական ու քաղաքացիական օդանավերի համար: Արդյունքում Մոսկվան ստիպված է օգտվել երկու անգամ ավելի երկար լոգիստիկայից՝ Իրանի ու Իրաքի օդային տարածքներով:

Այս ամենին զուգահեռ ակտիվացել են Թեհրանից հնչող հայտարարությունները տարածաշրջանում սահմանների փոփոխության անընդունելիության, Հայաստանի հետ համագործակցության խորացման, առևտրաշրջանառությունը կրկնապատկելու մասին, ինչն օրգանապես տեղավորվում է Իրանի ու ԵԱՏՄ միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի մշակման տրամաբանության մեջ: Հայաստանը, լինելով ԵԱՏՄ միակ անդամ-պետությունը, որն ունի ցամաքային սահման Իրանի հետ, կարող է և պետք է հանդիսանա կարևոր լոգիստիկ հանգույց, ինչը նախևառաջ ենթադրում է Հյուսիս-Հարավ տրանսպորտային ու էներգետիկ միջանցքի գործարկումը:

Հիշեցնեմ, որ այս լոգիստիկան՝ Հյուսիսային Եվրոպայից Հնդկական Մումբայ նավագանգիստ, նախաձեռնվել է 2000-ականների սկզբին հենց Մոսկվայի կողմից և Թեհրանի ուղիղ աջակցությամբ ի պատասխան ԵՄ կողմից իրականցվող Արևելք-Արևմուտք՝ TRACECA նախագծի:

Նշված գործընթացները փոխկապակցված են ու վկայում են այն մասին, որ այս օրերին Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումները ռուս-թուրքական մրցակցության ուղիղ արգասիքներից է: Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրն ուղիղ հակասության մեջ է մտնում տարածաշրջանում ռուս-իրանական համընկնող շահի հետ:

Ու այդ հակասությունը պետք է հաղթահարվի՝ նախևառաջ փողոցում ծավալվող շարժման շուրջ անդրկուսակցական կոնսոլիդացիա ապահովելու միջոցով:

Քաղաքագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>