Գինոսյանը զենք ա բաժանո՞ւմ՝ չգիտեի. ֆեյսբուքահայության անդրադարձը Գ. Գինոսյանի հայտարարություններին
Դիտել նաև
«Ստացվում է, որ ձեզ «գցում են»»․ Էդգար Էլբակյան
«Ադրբեջանը հիմնավորումներ է կառուցում Սյունիքի մարզի վրա հարձակվելու համար». Էդգար Էլբակյան
Նրանց հաջորդ թիրախը մեր ու ձեր տներն են․ Եթե չկարողանանք Հայաստանում ձևավորել հայկական պետական իշխանություն, բոլորիս սպառնում է Արցախի հայերի ճակատագիրը
Քանի Քաշաթաղը վերաազատագրված չէ, Սյունիքն ու մնացյալ Հայաստանը հանգիստ լինել չեն կարող
Սա այն է, ինչ միշտ ՀԻՄՆԱՎՈՐՎՈՒՄ ԷՐ 1994 թ․-ից սկսած, որ եթե Արցախը նույնիսկ մասամբ կորցնենք, պատերազմը շարունակվելու է ՀՀ տարածքում
Որպեսզի հասկանալի լինի ասածի ինկոնսիստենտությունը, պատկերացրե՛ք, որ 2018 թ․-ին Հայաստանն ինքնիշխանությունից զրկելու շարժման ժամանակ, որին իմ տեղեկություններով Գ․ Գինոսյանի համայնքը մասնակցել է, ինչ-որ մեկն ասեր՝ «թալանը ժողովրդին հետ տալու կարիք կա, ոչ թե ազգին փողոց հանելու»։
Քաղաքագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից
Անսահման հարգում եմ Գագիկ Գինոսյանի մարդ տեսակն ու նրա անմնացորդ նվիրումը մեր ազգին, մշակույթին և երկրին, բայց...
Գագի՛կ ջան, եղբա՛յր, չեմ կարողանում հասկանալ այս միտքդ. «Ազգին զինելու, ազգին ինքնապաշտպանության մղելու կարիքը կա, ոչ թե փողոց հանելու»:
Այն, որ ազգին զինել ու ինքնապաշտպանության է պետք պատրաստել, մղել, ոգեշնչել, նույնիսկ կասկածի տակ չեմ դնում: Երիցս ճիշտ ես: Բայց ինչպե՞ս զինել, ո՞վ զինի, ինչո՞վ զինի:
Գինոսյանը զենք ա բաժանո՞ւմ՝ չգիտեի: Զենքը պետության ձեռքում ա, որն էլ իր հերթին Նիկոլի ու նրա ուսապարկերի ձեռքում ա: Եթե ավելի իրատես լինենք՝ պետությունը, Նիկոլի ու նրա ուսապարկերի ջանքերով, Էրդողանի ու Ալևի ձեռքում ա: Այ պետությունը նրանցից ետ վերցնելու, պետության զենքը ժողովրդին տալու և զինված ժողովրդին ինքնապաշտպանության մղելու համար հիմա պետք ա ժողովրդին փողոց հանել:
Հարյուրավոր, եթե ոչ հազարավոր երիտասարդներ, այդ թվում նաև իմ որդին, քո օրինակով գնացին պատերազմ, շատերը չվերադարձան:: Հիմա դու նրանց ի՞նչ ես ասում:
Էդուարդ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

