Թրքամետների հերթական սադրանքը. Երևանում տեղադրվում է Եղեռնի «գովազդային» վահանակ, որտեղ «պահանջում եմ» բառը փոխարինվել է «խոնարհվում եմ» բառով
Դիտել նաև
Տեր Արամի անհիմն հրապարակումները օգտագործվում են կեղծ օրակարգեր ձևավորելու համար․ պարզաբանում
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»․ Արմեն Այվազյան
Իրավապահներին խորհուրդ կտամ զննել այս տեսանյութը ու պատասխանել՝ իրենք հանցագո՞րծ են, թե՞ չէ
Թուրքական կողմը Փաշինյանի համար առաջին բարոյահոգեբանական անհարմարությունը «կազմակերպել» էր հենց օդանավակայանում. Քաղաքական վերլուծաբան
«Թե բա` ասա извини»․ Արմենակ Դանիելյան
Թրքամետների հերթական սադրանքը...
Դավաճանական քարոզը պոզով պոչով չի լինում: ՔՊ-ական կարկառուն DJ «դիվանագետ»-ը ատամներով պահում է Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն, և դրան զուգահեռ Երևանում տեղադրվում է Եղեռնի «գովազդային» վահանակ (Իսակովի պողոտա, Դիջիտեյն), որտեղ «պահանջում եմ» բառը փոխարինվել է «խոնարհվում եմ» բառով: Բոլորդ լավ հիշում եք, որ տարիներ առաջ ՔՊ-ական ակտիվիստ Լուլուն էլ էր խոնարհվում թուրքական մշակույթի (սերիալների) առջև, իրանց մոտ դա վարակիչ է:
Հիշեցում
Տարիներ առաջ (2011թ.), այսօրվա գործող նախագահ Վահագն Խաչատուրյանը Թուրքիայում ասել է. «Մենք պատրաստ ենք Թուրքիայից ներողություն խնդրել արյունալի բախումների համար, հատկապես ԱՍԱԼԱ-ի համար։ Հայաստանի անունից մենք ներողություն կխնդրենք Թուրքիայից»։
Հիմա հարց. ո՞ւմ եք ատամներով պահում հայի՞ն, թե՞ թուրքին, և ո՞ւմ արջև եք խոնարհվում, տղաներ և աղջիկներ:



