Կապանում հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. Լուսանկար
Դիտել նաև
Լիբանանի նախագահը կոչ է արել պահպանել պատմական հիշողությունը. հայտարարություն
Անցյալի ողբերգությունը պետք է դառնա ծանր, բայց ուսանելի փորձառություն, որից կարելի է քաղել դասեր. Պոլսո Հայոց պատրիարք
Փորձեցին ջնջել հայ ժողովրդին, չստացվեց, պայքարը չի մարել և չի մարելու․ Արագածոտնի թեմի առաջնորդ
Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան
Ազգային ժողովը մերժել է Հայոց ցեղшuպանnւթյան ժխտումը քրեականացնող նախագիծը
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Հայոց մեծ եղեռնի 107-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ի առավոտյան Կապանի Գարեգին Նժդեհ հրապարակից կազմակերպվել էր երթ՝ դեպի Բաղաբուրջի հուշահամալիր, որտեղ կատարվեց ծաղկադրման արարողություն՝ Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։ Երթին մասնակցում էին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, մարզային և համայնքային իշխանության ներկայացուցիչները, ավագանու անդամները, ուսանողները, աշակերտները և համայնքի այլ բնակիչները։ Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խաչատուր քահանա Հայրապետյանը զոհվածների համար կատարեց սուրբ նահատակների հիշատակության տոն։
Ներկաները ծաղիկներ խոնարհեցին նաև հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների շիրիմներին և սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու առջև։
Նախօրեին Կապանում անցկացվել էր նաև ջահերով երթ՝ դեպի Բաղաբուրջի հուշահամալիր, որին մասնակցեցին հարյուրավոր կապանցիներ։ Ավանդական դարձած երթը նախաձեռնել էր ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը։

