Հայի ազնվազարմ սերուցքն անպարտելի է և փյունիկի պես ամեն անգամ վերածնվում է
Դիտել նաև
Տեր Արամի անհիմն հրապարակումները օգտագործվում են կեղծ օրակարգեր ձևավորելու համար․ պարզաբանում
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»․ Արմեն Այվազյան
Իրավապահներին խորհուրդ կտամ զննել այս տեսանյութը ու պատասխանել՝ իրենք հանցագո՞րծ են, թե՞ չէ
Թուրքական կողմը Փաշինյանի համար առաջին բարոյահոգեբանական անհարմարությունը «կազմակերպել» էր հենց օդանավակայանում. Քաղաքական վերլուծաբան
«Թե բա` ասա извини»․ Արմենակ Դանիելյան
Հայի ազնվազարմ սերուցքն անպարտելի է և փյունիկի պես ամեն անգամ վերածնվում է:
70 հազարից ավելի հայրենատեր հայորդիներ, Հանրապետության հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդ, քայլերթով ոգեկոչում են Ցեղասպանության զոհերի անմար հիշատակը: Բազմակի անգամ ավելի հայորդիներ էլ Արցախից, Սփյուռքից և Հայաստանի տարբեր հատվածներից` հոգով ու մտքով միահամուռ են Երևանի հետ:
Արցախը 10 միլիոն հայերի պաշտպանության ներքո է: Աշխարհն այսօր հարգանքով է խոսելու հայերի մասին:
Կապիտուլյանտներն ու իրենց դավադիր «մանդատը» կապ չունի հայ ժողովրդի հետ: Մոլորյալներ այլևս չկան, խաբվածներն ու հուսալքվածները ոտքի են կանգնում հանուն իրենց Հայրենիքի ապագայի:
Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

