Այս մարդու ամեն մի շունչը սուտ է։ Միլիարդավոր գումարների հատկացումներին զուգահեռ ֆուտբոլի դաշտում արհեստական խոտածածկը բացակայում է (տեսանյութ) Օտարացումը՝ այսօրվա Հայաստանի նոր «Սահմանադրություն». Վահե Հովհաննիսյան
3
Դպրոցական քաղբանտարկյալի հարազատների և դասընկերների ակցիան Երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ընդդիմությունը խորհրդարանական լսումներ է նախաձեռնել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ (ուղիղ) Նիկոլ Փաշինյանի դիմանկարն այրել են Մոսկովայի կենտրոնում ՀՀ դեսպանատան մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Պրահայում ՀՀ արած հայտարարություններից հետո ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում ստեղծված իրավիճակին. Պուտին Մենք Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչեցինք Ռուսաստանի ղեկավարության հայտարարություններից հետո. Փաշինյան «Էջմիածին» ԲԿ-ի փոխտնօրենը, որտեղ հապշտապ հետազոտվեց և կրկին ՔԿՀ ուղարկվեց 18-ամյա Դավիթը, Վաղարշապատի ավագանու ՔՊ-ական անդամ է (տեսանյութ) Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց. փաստաբան Ըստ Bloomberg-ի՝ այսօր Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը Միլիարդներ են ծախսվում, բայց Երևանը մնում է կեղտոտ․ Սոնա Աղեկյան Պատերազմ Արցախում
Այս մարդու ամեն մի շունչը սուտ է։ Հնչեց ամենակարևոր, բայց դիվանագիտական փաթեթավորմամբ ուղերձը. Քաղաքագետ Ողբերգական դեպք Բաղրամյանի «պալիգոններում»․ կա 1 զոհ, 1 վիրավոր Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Դատարանում ՀԾԿՀ ներկայացուցիչները շատ ծիծաղելի իրավիճակում էին հայտնվում. Ղազինյան Դպրոցական քաղբանտարկյալի հարազատների և դասընկերների ակցիան Շարունակվում է Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստը Իբր ասֆալտապատում, իրականում՝ օդի աղտոտվածություն (տեսանյութ) Բազմաթիվ շենքերի նկուղներ չեն համապատասխանում անվտանգության նվազագույն պահանջներին (տեսանյութ) Երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Միլիարդավոր գումարների հատկացումներին զուգահեռ ֆուտբոլի դաշտում արհեստական խոտածածկը բացակայում է (տեսանյութ) Մեծամորի ատոմակայանը ապրիլի 1-ից հինգ ամիս ժամկետով հանվել է շահագործումից Փաշինյանը Մոսկվայում սրում է հայ-ռուսական հարաբերությունները «Թրամփի երթուղու» վերաբերյալ համաձայնագիրը խախտել է հավասարակշռությունը Հարավային Կովկասում. Օվերչուկ Ընտրություններին մասնակցելու համար պարտադիր է օգտահաշիվ ստանալու դիմում․ ԿԸՀ Իրենց պատճառով ենք կորցրել Արցախը. Սամվել Շահրամանյանը՝ Փաշինյանի հայտարարությունը «զառանցանք» կոչեց Օտարացումը՝ այսօրվա Հայաստանի նոր «Սահմանադրություն». Վահե Հովհաննիսյան Բյուջեով ոչ թե կամուրջ են նորոգել, այլ նկար են կախել՝ «կամուրջ» գրությամբ (տեսանյութ) Եվրոպացիները հին երգ կերգեն՝ Ռուսաստանի կողմից Հայաստանի ընտրություններին միջամտելու մասին․ Կրեմլ Ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցն է. քաղաքական գործիչներն այցելում են Եռաբլուր Ընդդիմությունը խորհրդարանական լսումներ է նախաձեռնել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ (ուղիղ) Որտեղից այսքան մաղձ, այսքան թույն, այսքան չարություն. «Փաստ» Եթե հարցականի տակ հայտնվի ռուսական ընկերությունների ներկայությունը Հայաստանում, նույնը կլինի ՌԴ-ում. Օվերչուկ Ներման հանձնաժողովի անդամ է նշանակվել տիրադավ Գեւորգ Սարոյանը Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. կա զոհ Հերթը հասել է ՔԿՀ-ի հոգևորականներին 600 հազար դրամանոց խորհրդատվություն Ստեփանավանի քաղաքապետի համար. փաստաթուղթ 18–ամյա Դավիթի համար փաստաբանները հրատապ դիմում կներկայացնեն գլխավոր դատախազին. նաեւ Վերաքննիչ են դիմելու Նիկոլ Փաշինյանի դիմանկարն այրել են Մոսկովայի կենտրոնում ՀՀ դեսպանատան մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ

Ժողովրդին քեզ հանցակից մի՛ դարձրու

Դեռ ՔՈՎԻԴ 19-ի համավարակի օրերին տարածած մի տեսաուղերձում Փաշինյանը մի միտք արտահայտեց, որի էությունը հետևյալն էր՝ եթե կառավարությունը մեղավոր է, ապա մեղավոր է նաև ժողովուրդը, քանի որ ժողովուրդն է այս կառավարությունը ձևավորել։ Իհարկե, այս տրիվիալ ճշմարտության հետ հնարավոր չէ չհամաձայնել։ Սակայն, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (այն ժամանակ դեռ «Իմ քայլը» դաշինքի) միջին վիճակագրական ընտրողին անընդհատ համոզում ես, որ դու ես իշխանություն ձևավորել, դու մասնակցում ես երկրի կառավարմանը, և դու պատասխանատու ես բոլոր ձախողումների համար, միջին վիճակագրական ընտրողն ավելի փութաջանորեն է հաջողություններ փնտրում (կամ գոնե իրեն համոզում, որ դրանք կան) և շատ ավելի «ներողամիտ» է լինում ձախողումների նկատմամբ։

Փաշինյանն ունիկալ չէ։ Մարդկության պատմության մեջ շատերն են իրենց քայլերը կատարել ժողովրդի անունից, հանուն ժողովրդի կամ ժողովրդի «պահանջով»։ Հին աշխարհի դեմագոգներից մինչև նորօրյա պոպուլիստ մանիպուլյատորներ հղում են կատարում հենց ժողովրդին, որպեսզի հիմնավորեն, արդարացնեն իրենց վարած քաղաքականությունը կամ քննադատեն ու հայհոյեն այլոց։ Նացիստական Գերմանիայի քարոզչության (պրոպագանդայի) նախարար Յոզեֆ Գեբելսը 1943 թվականի փետրվարին արտասանած իր ծավալուն «Ժողովո՛ւրդ, ոտքի կանգնիր և թող մոլեգնի փոթորիկը» (Volk steh auf, und Sturm brich los!) ելույթում «ժողովուրդ» բառը կիրառել է․․․ 98 անգամ։ Տեղին է հիշել, որ թե՛ հիտլերյան Գերմանիայում, թե՛ լենին-ստալինյան ՍՍՀՄ-ում բոլոր հանցագործությունների «շահառուն և պահանջատերը» ժողովուրդն էր։ Ի դեպ, սովորաբար, հենց նման «ժողովրդասեր» երկրներում ժողովրդի կարծիքի հետ ընդհանրապես հաշվի չեն նստում։ Օրինակ՝ ժողովրդավար Հայաստանում ժողովրդասեր, ժողովրդի վարչապետ Փաշինյանը, որը դեռ 2018-ին սրտնեղում էր, որ ժողովուրդն իրեն չի ասել, թե ինչպես լուծի Արցախի հարցը, խոստանում էր, որ հրապարակում հավաքված ժողովուրդը պետք է որոշում կայացնի, 2020-ին ժողովրդից ծածուկ, ժողովրդի թիկունքում ստորագրեց անվերապահ կապիտուլյացիայի մասին հայտարարությունը։

Այնպես որ՝ պատահական չէ, որ Փաշինյանը դեռ երկու տարի առաջ ժողովրդին հիշեցրեց կառավարության ձախողումների համար ժողովրդի պատասխանատվության մասին։ Այսօր էլ է Փաշինյանն իր քայլերն արդարացնում ժողովրդից ստացած մանդատով, ժողովրդի պահանջով։ «Ժողովուրդը մեզ խաղաղության դարաշրջան բացելու մանդատ է տվել»․․․ Այստեղ տեղին է հիշել, թե, վերջիվերջո, ժողովուրդը Փաշինյանին ինչ մանդատ է տվել։

Եթե առաջնորդվենք ռացիոնալ տրամաբանության կանխավարկածով, ապա մեր 688 761 հայրենակիցներ վստահել էին Փաշինյանի նախընտրական խոստումներին և իրենց քվեով նրան մանդատ տվել՝ իրականացնելու հենց այդ նախընտրական խոստումները։ Այս և նախորդ ընտրություններից առաջ ժողովրդին՝ Փաշինյանի տված բոլոր խոստումներին այստեղ չանդրադառնանք, հիշենք միայն նրա արցախյան խոստումները, խոստումներ, որոնց դիմաց նա քվե ստացավ, խոստումներ, որոնք նա պարտավոր է կատարել կամ հրաժարական տալ, եթե չկարողանա դրանք իրականացնել, ինչպես, օրինակ, Ճապոնիայի վարչապետ Յուկիո Հաթոյաման, որը հրաժարական տվեց, քանի որ գիտակցեց, որ չէր կարողանալու իրականացնել ամերիկյան զորքերն Օկինավա կղզուց հանելու՝ իր նախընտրական խոստումը։ Փաշինյանը խոստացել էր, որ մոտակա տարիներին իր գլխավոր խնդիրը պետք է լիներ «Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա, որը բխում է Արցախի ժողովրդի գոյութենական վտանգներին դիմակայելու անհրաժեշտությունից։» Իր նախընտրական այս խոստումը Փաշինյանը հիմնավորել էր այն պարզ տրամաբանությամբ, որ «Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո»։ Փաշինյանը Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում՝ հանուն փրկության» սկզբունքով: Ընտրություններից առաջ նա խոստանում էր, որ «բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը, նախևառաջ նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո...»։ Ավելի պարզ՝ Փաշինյանն ու նրա թիմակիցները խոստացել էին ազատագրել Արցախի՝ առնվազն ԼՂԻՄ հատվածը, խոստացել էին հասնել Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմանը։ Ժողովուրդը (իսկ ավելի ստույգ՝ ժողովրդի այն հատվածը, որը քվեարկել էր Փաշինյանի օգտին) հավանություն էր տվել Փաշինյանի նախընտրական ծրագրին, հավատացել էր նրան և նախընտրական խոստումներն իրականացնելու համար մանդատ տվել։ Փաշինյանին ընտրողները նրան մանդատ չեն տվել, որ խաղաղության անվան տակ երկիրը տանի նոր կապիտուլյացիայի, մանդատ չեն տվել, որ նա «իջեցնի Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը», մանդատ չեն տվել, որ նա և նրա քաղաքական պատասխանատուները հրաժարվեն միանշանակ հայտարարելուց, որ Արցախը, որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, մանդատ չեն տվել, որ խորհրդարանի խոսնակը, որը նաև Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հայաստանյան համանախագահն է, հրաժարվի հանձնաժողովի նիստ գումարելուց, մանդատ չեն տվել, որ ՔՊ-ական որոշ պատգամավորներ բացեիբաց խոսեն Արցախն Ադրբեջանին հանձնելու մասին (ինչ-որ անհասկանալի կարգավիճակով), մանդատ չեն տվել, որ կարկառուն ՔՊ-ական մի պատգամավոր Արցախի դրոշն իջեցնի Հայոց խորհրդարանի ամբիոնից․․․

Փաշինյանը սա գիտի, շատ լավ գիտի։ Եվ նաև գիտեր, որ իր նախընտրական խոստումների կատարման հարցը ծառանալու է իր առջև։ Սա էր պատճառը, որ նախընտրականից կառավարության ծրագրին անցման ժամանակ քաղաքական մեծամասնության խոստումներն էական փոփոխություն կրեցին։ Կառավարության ծրագրում Արցախի դեօկուպացիայի դրույթը փոխարինվեց խորհրդավոր և անհասկանալի «խաղաղության օրակարգով», իսկ ծրագրի կատարման հաշվետվության ներկայացման ժամանակ «Անջատում՝ հանուն փրկության» սկզբունքի փոխարեն առաջարկվեց իջեցնել «Արցախի կարգավիճակի նշաձողը»։ Հաշվարկը պարզ էր․ կառավարությունը հաշվետվություն է ներկայացնելու իր ծրագրի, այլ ոչ թե ընտրությունների նախաշեմին ժողովրդին տված խոստումների կատարման համար։ Իսկ որպեսզի ժողովուրդն իրեն արհամարհված չզգա, կարելի է կիրառել Գեբելսի քարոզչական հնարքը՝ անընդհատ հիշատակել ժողովրդին, «կարևորել» ժողովրդին և սեփական քայլերը հիմնավորել «ժողովրդի կամքով»։ Չէ՞ որ Փաշինյանը նույնիսկ վարչապետության իր «խաչը» կրում է ժողովրդի և Աստծո կամքով․ ավելի պարզ՝ ժողովո՛ւրդ, դու ցանկացար, որ ես դառնամ վարչապետ, և եթե ես ինչ-որ վատ բան անեմ, դու ես մեղավորն ու պատասխանատուն, քանի որ դու ինձ ընտրեցիր։

Իսկ Փաշինյանը գիտի, որ խաղաղության անվան տակ իր շարունակական միակողմանի զիջումներն Ադրբեջանին ու Թուրքիային հանցանք են ազգի առաջ, հանցանք են հազարավոր նահատակ հերոսների առաջ, հանցանք են գալիք սերունդների առաջ։ Այդ «խաչը» ծանր է Փաշինյանի և նրա թիմակիցների համար։ Նրանց այլ մեղավորներ ու հանցակիցներ են պետք։ Հանցակիցներ, որոնց նրանք կարող են մեղադրել սխալ ընտրություն կատարելու համար։ Եվ Փաշինայնը դարձյալ հիշում է ժողովրդին․․․

Արթուր Խաչատրյան

ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր,

ՀՅԴ անդամ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>