Ինքս, իհարկե, չեմ ուզում դրան հավատալ
Դիտել նաև
Տեր Արամի անհիմն հրապարակումները օգտագործվում են կեղծ օրակարգեր ձևավորելու համար․ պարզաբանում
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»․ Արմեն Այվազյան
Իրավապահներին խորհուրդ կտամ զննել այս տեսանյութը ու պատասխանել՝ իրենք հանցագո՞րծ են, թե՞ չէ
Թուրքական կողմը Փաշինյանի համար առաջին բարոյահոգեբանական անհարմարությունը «կազմակերպել» էր հենց օդանավակայանում. Քաղաքական վերլուծաբան
«Թե բա` ասա извини»․ Արմենակ Դանիելյան
2018-ի իրադարձությունների ժամանակ մոտ երկու ամիս չէի կարողանում դաս անցկացնել: Կամ ուսանողները ներկա չէին (Սերժ էին մերժում) կամ էլ փողոցներն էին փակ, ու հնարավոր չէր համալսարան հասնել:
Իմ ղեկավարությամբ դիպլոմային-մագիստրոսական գրող ուսանողները զանգում էին՝ խնդրելով հետաձգել աշխատանքների ներկայացման ժամկետները: Նրանք համոզված էին, որ փողոցում պառկելով՝ իրենց համար պայծառ ապագա էին կերտում:
Սակայն 2018-ին մենք դեռևս չունեինք այն անվտանգային ռիսկերի ու սպառնալիքների փունջը, որն ունենք այսօր: Չունեինք արժանապատվության ճգնաժամ, իսկ մեր պետականության վրա ամեն թափառական չէր կարող ոտքերը սրբել:
Գուցե, իսկապես Հայաստանում հաղթել է վուլգար կոնսյումերիզմը՝ անվերջ ու ինքնամոռաց սպառման պաշտամունքը, ու հաջողության հասնելու համար յուրաքանչյուր քաղաքակական գործիչ պետք է բացառի սեփական բառամթերքից «պետություն», «ազգ», «անվտանգություն», «սահման», «ինքնիշխանություն» եզրույթները:

