Խաղաղության առաջամարտիկի մասին խոսում է մի ուժ, ում օրոք, 2022 թվականին, Ադրբեջանը խախտեց նրա հետ ստորագրած համատեղ հայտարարությունը
Դիտել նաև
«Մկրտիչ Սրբազանն ազատությունից զրկված է նրա համար, որ Հայրապետի հետ ազգակցական կապ ունի»․ Տիգրան Աբրահամյան
«Իշխանությունը վա բանկ է գնում` ստվերից առաջին պլան բերելով տիրադավ պատանդներին»․ Տիգրան Աբրահամյան
3-ամյա Տիգրանի մարմինը բերել են Ծափաթաղի իրենց տուն
Համատեղ աղոթք՝ փոքրիկ Տիգրանի գտնվելու համար
«Տիգրանի հագին վարդագույն տաբատ, մոխրագույն սվիտեր է եղել»․ Տիգրանի հարազատներ
Իշխանությունը փորձում է ամեն գնով հանրությանը համոզել, որ իր հռչակած «խաղաղության դարաշրջանը» կենսունակ է և որ մյուս ուժերը միայն պատերազմ են բերելու։
Սա հայտարարում է մի ուժ, ում պաշտոնավարման օրոք, 2020 թվականին, աղետալի 44-օրյա պատերազմ եղավ։
Սրա մասին խոսում է մի ուժ, ում օրոք, 2021 թվականի մայիսին ու նոյեմբերին Ադրբեջանը ներխուժեց Սյունիքի ու Գեղարքունիքի ուղղությամբ և օկուպացրեց ՀՀ ինքնիշխան տարածքը։
Խաղաղության առաջամարտիկի մասին խոսում է մի ուժ, ում օրոք, 2022 թվականին, Ադրբեջանը խախտեց նրա հետ ստորագրած համատեղ հայտարարությունը և առաջխաղացում ապահովեց Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի և Քարագլուխ լեռնաշղթայի նկատմամբ։
Ու այս ուժի ներկայացուցիչները հանրությանը շանտաժի են ենթարկում, թե բա գիտե՞ք, որ մենք գնանք խաղաղություն չի լինի։

