Այս 35 տարում երևի հարյուր անգամ ստացել եմ առաջարկներ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից, ամեն անգամ ասել եմ՝ ոչ. Ծառուկյան ՀՀ Անկախության օրը՝ Եռաբլուրում Հույս եմ հայտնում, որ մենք, որպես ժողովուրդ ու որպես հասարակություն, կսթափվենք ու կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա
22
Կփոխվի՞ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը Ինչպես Ռուսաստանը 1992-93 թվականներին կանխեց թուրքական զորքերի ներխուժումը Հայաստան Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ. Ամենայն Հայոց կաթողիկոս Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Պատերազմ Արցախում
Ես չգիտեմ՝ ինչ իմաստ կարող է ունենալ անկախության ընկալումը մի երկրում, որտեղ լղոզվել է անգամ դավաճանության և պետությանը հավատարմության միջև սահմանը Ո՞վ է թանկ գազի «հեղինակը». ինչու է քաղաքացին 177 դոլարանոց գազի դիմաց վճարում 400 դոլար Էջմիածնի ՔՊ-ականների կառավարման պատկերը Կփոխվի՞ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը ԱՄՆ-ն անհամբերությամբ սպասում է TRIPP-ի առաջմղմանը․ Ռուբիոն շնորհավորել է ՀՀ անկախության օրը Անկախությունը Աստծո պարգև է, այն պետք է պահել հավատարմությամբ. Արամ Ա Մեր պայքարը շարունակվում է. ՀՅԴ ԳՄ Այս 35 տարում երևի հարյուր անգամ ստացել եմ առաջարկներ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից, ամեն անգամ ասել եմ՝ ոչ. Ծառուկյան Մերցն ընտրություններում ՔԴՄ-ի արդյունքը աղետ է անվանել Սա էլ հետընտրական «նվեր» է ապագա հանգուցյալներին Ինչպես Ռուսաստանը 1992-93 թվականներին կանխեց թուրքական զորքերի ներխուժումը Հայաստան ՌԴ Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքները. «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,85 տոկոսը ՀՀ Անկախության օրը՝ Եռաբլուրում $ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. Factor.am Թույլ չտա՛նք, որ զանազան մանիպnւլյաgիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները, խեղաթյnւրեն մեր ազգային նկարագիրն ու մտածելակերպը. Սերժ Սարգսյան Հույս եմ հայտնում, որ մենք, որպես ժողովուրդ ու որպես հասարակություն, կսթափվենք ու կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ. Ամենայն Հայոց կաթողիկոս Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Թուրքը Գերմաննիայում Հայաստանի ներկայացուցչին «խաղաղության մրցանակ» է հանձնում՝ Արցախն ուրանալու, հայաթափելու և հազարավոր զինվորների մահվան մատնելու համար Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով Փաշինյանի այդ հայտարարությունից հետո կարող ենք ասել՝ ՀՀ իշխանությունը բավարարված է այն իրադարձություններով, որոնք կատարվել են Արցախում 2023-ին. Աբրահամյան Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ» 2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան

«Կործանվելը հենց այսպես է լինում, պոզով – պոչով չի լինում. ոտքի կանգնեք, ա՜յ ժողովուրդ ». Հրանտ Թոխատյան

«Դեռևս «Խաթաբալադա»-ից սկսած, ինձ ու իմ ընկերներին միշտ թվացել է, թե մենք, մեր կատարած աշխատանքով, խոսում ենք մեր հանդիսատեսի հետ ու, երբ նա լսում ու ծափահարում է մեզ, այսինքն, ինչ-որ չափով համաձայն է մեզ հետ, պատրաստ է նաև պայքարի դուրս գալ այն արժեքների համար, որը մենք նրանց փոխանցում ենք բեմից, որի համար հոտընկայս ծափահարում ու մեծարում է մեզ,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է դերասան Հրանտ Թոխատյանը և հավելել,-մտածում էինք, եթե Աստված չանի, գա օրհասական մի պահ, այսինքն, այն ինչ եղավ, այդ ողջ դահլիճը դուրս կգան փողոց ու կասի՝ հո՜պ, էս ի՞նչ եք անում մեր երկրի ու մեզ հետ… Բայց, արի ու տես, այդ 25 տարիները զուր են եղել, մարդիկ այսօր լուռ են ու անտարբեր… Ես հենց հիմա էլ եմ խաղում, ճիշտ այն ամենի մասին, որ այսօր կատարվում է մեզ հետ, բայց չեմ ուզում մտածեմ, որ այդ ամենը զուր է…Սա նշանակում է, որ այսօր այդ մարդկանց պետք է հանել փողոց, հենց դահլիճից՝ հրավիրել նրանց փողոց, պայքարելու սեփական գոյության, երկրի, պետությանն ու պետականության, ազգային և մարդկային արժանապատվությունը վերգտնելու ու վերականգնելու համար»։

Թոխատյանն անկեղծորեն խոստովանում է՝ չի հասկանում, թե ի՞նչ է կատարվում մեզ հետ։ «Չեմ կարողանում հասկանալ, որովհետև, եթե միշտ այսպես եղած լիներ, ինձ համար պարզ կլիներ, անպատասխան հարցեր ես չէի ունենա։ Բայց չէ՞ որ ես այն սերունդն եմ, որ 88-ի հրապարակն է տեսել, 90-ականների դաժան տարիներ է տեսել, տեսել եմ նաև, թե ինչպիսի՜ ոգու ուժով ենք մենք այդ ամենը հաղթահարել, ոտքի կանգնել ու հիմա չեմ հասկանում՝ մեզ հետ ի՞նչ է պատահել, ի՞նչ են արել մեզ հետ։ Կործանվելը հենց այսպես է լինում, պոզով – պոչով չի լինում…Ոտքի կանգնեք, ա՜յ ժողովուրդ», - ասում է դերասանը, ով նախօրեին՝ ուշ երեկոյան այցելել էր Ազատության հրապարակում նստացույցի մասնակիցներին։

Դերասանը նկատում է՝ նույնիսկ ոչ վաղ անցյալում, մեր իրականության մեջ պայքարի ոգին մարած չէր. «Հիշենք նույն «Էլեկտրիկ Երևան»-ը…Գուցե շատերի համար դա իրական, շատերի համար էլ՝ պսևդո պայքար էր, բայց ռեալ պայքարի դրսևորում էր։ Թե ի՞նչ է մեր ազգի հետ կատարվում վերջին մի քանի տարիներին, սա ուղղակի անբացատրելի երևույթ է։ Այնպիսի արհավիրք, ինչպիսին մենք տեսանք ու ապրեցինք 44 օրյա պատերազմի ընթացքում ու այսպիսի՞ արձագանք…Նման բան չի եղել, երբեք չի եղել մեր պատմության ընթացքում։ Չէ՞ որ այդ արհավիրքը չի ավարտվել։ Քանի դեռ մենք ունենք անհետ կորած, աճյունները դեռ չգտնված ու գերեվարված տղաներ, մեր արհավիրքը դեռ ավարտված չէ։ Համարյա ճիգեր էլ չեն գործադրվում, որպեսզի գտնվեն, հետ վերադարձվեն այդ տղաները կամ գոնե՝ նրանց նահատակված մարմինները։ Ու այսպիսի անտարբերությո՞ւն, այսպիսի լռությո՞ւն…Ես չեմ հասկանում, ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ…»,- նկատում է դերասանը։

Թոխատյանը նշում է՝ այն միջազգային կառույցները, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, գոնե այդ կազմակերպությունների դռների առաջ չպակասող հերթեր պետք է լինեին։ Մարդիկ պետք է պահանջեին այդ կառույցների պատշաճ գործունեության իրականացումն ու նրանց արձագանքը.«Երբ հայտարարում են՝ միջազգային հանրությունն ասում է իջեցրեք ձեր նշաձողը, ուզում եմ հարց տալ՝ իսկ ի՞նչ է նշանակում միջազգային հանրություն, դա ո՞րն է։ Իմ կարծիքով, դա նույնն է, որ ասեն՝ Սովետական հանրություն, ԱՊՀ-ի հանրություն, էդ հանրությունը ո՞րն է, ինչ- որ մեկն ինձ կբացատրի՞։ Պետք չէ խոսել եվրոպական կամ միջազգային հանրությունների անունից։ Ես խոսում եմ մեր երկրի տարածքում հավատարմագրված և օրենքի ուժով գործունեություն ծավալող միջազգային կազմակերպությունների մասին։ Ինչո՞ւ այդ կառույցների դռներն ամենաօրյա ռեժիմով չեն կոտրվում, որպեսզի նրանք պատշաճ կերպով արձագանքեն տեղի ունեցող իրադարձություններին, չէ՞ որ դա իրենց պարտականությունների մի մասն է կազմում նաև»,- նկատում է դերասանը։

Անդրադառնալով Ազատության հրապարակում նախօրեից մեկնարկած ընդդիմության բողոքի ակցիային, Հրանտ Թոխատյանը նկատում է՝ եթե ձեզ այս կամ այն պատճառով դուր չի գալիս Արթուր Վանեցյանի անձը, ապա Ազատության հրապարակում, նրանից բացի, այլ ուժեր և մարդիկ ևս միացել են պայքարին, գնացեք, միացեք նրանց, ասում է դերասանը և հավելում.«Հասկանո՞ւմ եք, մենք հասել ենք մի կետի, որից այն կողմ, այլևս, կործանումն է, այլևս առ ոչինչն է մեզ սպասում այս ամենից այն կողմ։ Հետևաբար, այս պայքարը անձերի պայքար չէ, այլ գաղափարի, պարզ գոյատևման պայքար։ Գնացե՛ք և միացե՛ք Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած 44-օրյա պատերազմի մասնակից երկու երիտասարդներին, ովքեր որեւէ քաղաքական ուժի կամ կառույցի չեն հարում։ Նրանք պայքարում են մեր գոյության, մեր պետականության լինելության ու Արցախի ճակատագրի համար, խնդրեմ, միացեք նրանց, բայց անտարբեր մի մնացեք։ Այսօր արդեն, եթե դու որոշում ես դուրս գալ փողոց, բոլորովին պարտադիր չէ, որ ինչ -որ մեկի կողմնակիցը լինես՝ դու քո գոյության համար ես այսօր պայքարում, քո լինելության, քո սեփական ապագայի, քո երկրի ու պետության, քո զավակների, ուրիշ ոչ մի բանի համար»։

Ամփոփելով զրույցը, Հրանտ Թոխատյանը նկատում է՝ եթե, հանկարծ, այս անգամ էլ չհաջողի ու հերթական պայքարի ոգին մարի, ապա մեզ այլևս ոչինչ չի սպասելու, բացարձակապես ոչինչ.«Մենք կորցնում ենք շատ բան, բացի ազգային և մարդկային արժանապատվությունից, բացի նրանից, որ մեզ ժառանգել են մեր հայրերի հայրերը, մենք կորցնում ենք մեր սեփական ինքնությունն ու գնում ինտեգրվելու յեսիմ ուր։ Անգամ դա չգիտենք՝ թե ո՞ւր ենք մենք գնում ինտեգրվելու, ո՞րն է այդ ինտեգրվելու հասցեն։ Ո՞ւր ենք մենք գնում, ժողովուրդ ջան, ո՞վ կարող է ինձ ասել հասցեն մեր երթի…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>