Պուտինը հայտարարել է, որ անհրաժեշտ է արագացնել արտաքին առեւտրի անցումը ռուբլու եւ գործընկեր երկրների ազգային արժույթների
Դիտել նաև
Պուտինի և Փաշինյանի միջև շփումներ առաջիկայում չեն սպասվում, դրանք վերջերս են եղել. Պեսկով
Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս ՌԴ ԶՈւ-ն ներգրավել արտերկրում ռուսաստանցիների պաշտպանության համար
Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին
Պուտին-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Պուտինն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն... հունիսին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անհրաժեշտ է արագացնել արտաքին առեւտրի անցումը ռուբլու եւ գործընկեր երկրների ազգային արժույթների, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Այն սահմանափակումները, որոնք ոչ բարեկամական երկրները սահմանել են Ռուսաստանի դեմ, անշուշտ, ազդել են հայրենական բիզնեսի հնարավորությունների վրա, բարդացրել են արտահանման եւ ներմուծման մատակարարումների լոգիստիկան, խոչընդոտներ ստեղծել վճարումների իրականացման համար։ Անհրաժեշտ է օգնել ձեռներեցներին՝ լուծելու այդ խնդիրները, ներառյալ՝ արագացնելու արտաքին առեւտրի անցումը ռուբլու եւ վստահելի գործընկեր երկրների ազգային արժույթների»,-ասել է Պուտինը։

