Ինչ լավ բան են արել Կայա Կալլասը, Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին. Զախարովա (տեսանյութ) Ադրբեջանական բենզինի հակառակ կողմը Ի՞նչ էի անում. Կարե՛ն Դուրգարյան, եղբորդ էի իջեցնում Ալեքսանդր Առաջին Ջուղայեցու շիրիմից. տեր Վրթանես
26
Այսօր էլ, ժամանակի նոր մարտահրավեներին ընդառաջ, հայ հոգևորականը կոչված է հավատավոր իր ժողովրդին համախմբելու Եկեղեցու շուրջ. Վեհափառ Հայրապետ «Մայր Հայաստանը» նախաձեռնել է հանրային քննարկում՝ Հրազդանի կիրճ փողոցը լեգենդար Նիկիտա Սիմոնյանի անունով անվանակոչելու վերաբերյալ (ուղիղ) Նիկոլ Փաշինյանի փամփուշտները Երևանցին տուգանքի մատերիալ չէ. Մանուկ Սուքիասյան Արդեն բացեիբաց են խոստովանում, որ նպատակը Եկեղեցին քանդելն է. «Փաստ» Բենթլի Սամոն պալատ է կառուցել, Միրզախանյանին Վրաստանում ծեծել են․ Թոխմախի Մհերը նորից հին գործին (տեսանյութ) Վաղարշապատի նախկին համայնքապետի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է Փաշինյանի ու ՔՊ-ի սիրելի գործընկեր, հակահայ Ալիևը Ալիևն իր ծննդյան օրը, օկուպացված ու հայաթափված Ստեփանակերտում մասնակցել է «Հաղթանակի զբոսայգու» բացմանը Հայաստանը` արտաքին ազդեցությունների թատերաբեմ. քննարկում Մենք լուրջ դաշնակիցներ կարող ենք ունենալ, ի դեմս Ռուսաստանի, նաև ԱՄՆ այսօրվա վարչակազմի. Բոզոյան Պատերազմ Արցախում
Առաջիկա օրերին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները լինելու են առաջնագծում․ Մանուկյան Ինչ լավ բան են արել Կայա Կալլասը, Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին. Զախարովա (տեսանյութ) ՀԺՄ-ն իշխանության ներկայացուցիչներին կոչ է անում վերականգնել «Ժողովուրդ» թերթի լրագրողների ԱԺ հավատարմագրումը Այսօր էլ, ժամանակի նոր մարտահրավեներին ընդառաջ, հայ հոգևորականը կոչված է հավատավոր իր ժողովրդին համախմբելու Եկեղեցու շուրջ. Վեհափառ Հայրապետ Որոշակի ապացույցներ չեն ուղարկվել դատարան, որոնք հոգուտ Վարդան Ղուկասյանի են. Պաշտպան Կալանավայրերում հայտնվողների նոր անունների ցանկեր են ներկայացնելու. Արմենուհի Կյուրեղյան Կառավարությունը լուծարեց «Շողակաթ» հեռուստաընկերությունը ՔՊ-ի բեռնաթափած Երևանը (տեսանյութ) Կարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում ձերբակալված Վիգեն Էյուլջեքչյանին Արսեն Ղուկասյանը Նոր տարին կդիմավորի ազատության մեջ Փաշինյանը թուրքական պատմագրության թեզերն է առաջ տանում. քաղաքագետ Պառլամենտից մինչև փողոց. ՀՀԿ-ն կլինի պայքարի ամենավտանգավոր կետերում. Հայկ Մամիջանյան Զինծառայության համար պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում փոփոխություններ կլինեն Համոզված եմ, որ կմերժվի բողոքը, և Արշակ սրբազանը կմնա կալանքում․ փաստաբան Հայաստանում խոսքի ազատության և եկեղեցու հալածանքներն անթույլատրելի են․ Premier Christian News Հռոմի պապ Լևոն 14-րդին կոչ են արել պայքարել Ադրբեջանում հայ քաղբանտարկյալների ազատ արձակման համար․ The Christian Post Բացահայտվել է նոր «զանգերի կենտրոն», հայտնաբերվել է հանցավոր ճանապարհով ստացված 80 հզր դոլար գումար «Մայր Հայաստանը» նախաձեռնել է հանրային քննարկում՝ Հրազդանի կիրճ փողոցը լեգենդար Նիկիտա Սիմոնյանի անունով անվանակոչելու վերաբերյալ (ուղիղ) Նիկոլ Փաշինյանի փամփուշտները Ադրբեջանական բենզինի հակառակ կողմը Ի՞նչ էի անում. Կարե՛ն Դուրգարյան, եղբորդ էի իջեցնում Ալեքսանդր Առաջին Ջուղայեցու շիրիմից. տեր Վրթանես Եկեղեցու դեմ Փաշինյանի արշավին մասնակցողները շիրիմներ են անարգում և ոտքով հարվածում են Մայր Տաճարի դռանը (տեսանյութ) ՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց Մայր աթոռը զրկվեց պետության և համայնքների սեփականության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքից Երևանցին տուգանքի մատերիալ չէ. Մանուկ Սուքիասյան Անդրանիկ Քոչարյանը 1.5 մլն կվճարի ՔՊ ցուցակով առաջադրվելու համար Ժողովուրդն ու Եկեղեցին միասնական են՝ ընդդեմ իշխանության հակաեկեղեցական արշավի. «Փաստ» Փաշինյանը փորձում է ավարտին հասցնել Ալիև-Փաշազադեից եկող հրահանգը․ Անի Կարապետյան Եկեղեցական «Շողակաթ» TV-ն հեռարձակող ՓԲԸ-ն կլուծարվի. որոշում. «Ժողովուրդ» Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

ՀՀ-ում ուշանում է սթափ որոշումներ ընդունելու, հօգուտ պետության ու պետականության գործելու ժամանակը

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է.

«2020 թվի 44-օրյա պատերազմին հետևած Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ համաձայնագրի ստորագրումով 2020-ի նոյեմբերի 10-ը սահմանագծային հերթական ամոթալի մեկնակետ դարձավ Հայաստանի համար։ Նկատի ունենալով, որ համաձայնագրի ստորագրումից հետո իրավիճակը կայունանալու, կարգավորվելու փոխարեն ավելի է սրվում, Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված արտաքին և ներքին անվտանգային սպառնալիքներն ավելի ցցուն են դառնում, զինված ուժերում և կառավարման համակարգում անգործությունն ու անկազմակերպվածությունը տանում են բանակի, պետականության հետևողական կազմաքանդման, սոցիալական լարվածության ահագնացման, ԱԱԾ պահեստազորի 13 գեներալ ու գնդապետ հանդես եկան Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

Բառացիորեն մեկ օր անց նրանց միացավ բանակի, ոստիկանության շուրջ երեք տասնյակ բարձրաստիճան սպա, որից հետո գործընթացն ունեցավ անընդհատ աճման միտում՝ ներառելով ավելի քան 80 բարձրաստիճան սպայի: Ահա այս զարգացումների հենքի վրա ծնվեց ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ստեղծելու գաղափարը, որը երկրի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերների կանխատեսման ու չեզոքացման, Հայաստանի Հանրապետության անվտանգությանն ուղղված հայեցակարգի մշակման, անվտանգության ոլորտում բարեփոխումների իրականացման, օրենքների մշակման տեսքով հստակ սահմանեց իր կանոնադրական մյուս խնդիրները` աջակցել ազգային անվտանգության կառույցի հեղինակության բարձրացմանը, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, դատական համակարգում պահեստազորի սպաների շահերի պաշտպանմանը, սոցիալական խնդիրների լուծմանը և այլն:

 

Միության հիմնադիր եռյակն ԱԱԾ-ի տնօրենի նախին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյան, ԱԱԾ-ի տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վրեժ Արզումանյան, ԱԱԾ-ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Միքայել Համբարձումյան կազմով Հրանտ Եպիսկոպոսյանի նախագահությամբ ձևավորեց 10-ը բարձրաստիճան սպաներից կազմված խորհուրդ, հիմնեց կառուցվածքային ստորաբաժանումներ:

Կազմավորման առաջին իսկ օրից «ԱԱԾ պահեստազորի սպաներ միություն» ՀԿ-ն իր հրապարակային գործունեությունում որդեգրեց թափանցիկ աշխատաոճ։ Այն իր առարկայական արտահայտությունը գտավ կառույցի ֆեյսբուքյան էջում։ Դրանք ավելի քան 320 հրապարակումներ էին երկրի համար խնդրահարույց թեմաներով, որոնք իրենց խորքային, անաչառ վերլուծությամբ, փաստերի համակողմանի դիտարկելիությամբ ու համադրված ներկայացմամբ, մտքերի հստակ, ամփոփ ձևակերմամբ ու ասելիքի թիրախայնությամբ շատ արագ արժանացան հասարակության լայն շրջանների, զանգվածային լրատվության միջոցների ուշադությանը՝ միության գլխավոր խոսափողը պարզ ընթերցման հարթակից վերածելով տեղեկատվության մի աղբյուրի, որի գերակայություններն էին հրամցվող նյութի հավաստիությունը, անկողմնակալությունն ու օպերատիվությունը։ Այս բնորոշիչները մեծապես պայմանավորված էին ու են նաև այն կապիտալով, որ միության անդամները որպես բարձր պրոֆեսիոնալներ, հավաստի, ստուգված տեղեկատվության կրողներ նվաճել են իրենց գործունեության ընթացքում։

Կենսական կարևորության այս թեմաների կողքին միությունը ոչ միայն ուշադրության կենտրոնում պահեց համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, դրանց լուսաբանումը, այլև «Զարթոնք» կուսակցության ու «Գրոմ սեքյուրիթի» պահնորդական ընկերության հետ համագործակցությամբ մասնակցեց մասնավորապես Գյումրի քաղաքի տեղական ինքնակառավարման ընտրություններին` արձանագրելով երրորդ արդյունքը, որը երկրում իշխանությունների կողմից համընդհանուր վերահսկման ու կոպիտ միջամտության արդյունքում եթե ոչ գերազանց, առնվազն լավ արդյունք էր։

Երկրի, հասարակության կյանքում ավելի ակտիվ դերակատարմամբ հանդես գալու հրամայականով միությունն այս ընթացքում փորձել է հնարավորինս ընդլայնել գործակցության դաշտը։ Հատկապես առանձնանալի են խորհրդարանական ընդդիմադիր պատգամավորական խմբակցությունների, պետական ու հոգևոր բարձրաստիճան այրերի, պետական, հասարակական, քաղաքական գործիչների հետ հանդիպում-քննարկումները, որոնք թե անհատական, թե առանձին միավորումների մակարդակով են։ Կառույցը կազմակերպությունների, անհատների հետ հաջող գործակցության այլ օրինակներ ևս ունի, դրանք ամրագրվել են համատեղ գործունեության հուշագրերի ստորագրումներով, տարբեր կարգի հարթակներում համագործակցելով։ Ի դեպ արված է և երկրից դուրս կապեր հաստատելու առաջին քայլը՝ Իրան կատարած այցը։

Կանոնադրական խնդիրների լուծման համար ֆինանս հայթայթելու նպատակով 50-ից ավելի կառույցների հետ հաստատվել են նամակագրություններ: Միությունը ոչ միայն առանձին վերցրած կազմակերպության («Զարթոնք» կուսակցություն), այլև անհատի մակարդակով (Միքայել Համբարձումյան) անվճար փաստաբանական ծառայությունների մատուցման իր առաջարկն է արել կառույցի անդամներին:

Հանդիպումների, քննարկումների, կազմակերպական խնդիրների այս հորձանոտում աչքաթող չի արվել և ակտիվը, առհասարակ միությունը կազմած շարքային անդամը։ Առաջինի հետ գրեթե ամենամսյա են հանդիպումները՝ պայմանավորված նաև երկրում ու նրա շուրջ ընթացող զարգացումներով, երկրորդին օժանդակելու համար առավելագույն հնարավորն է արվում։

Միությունն առանձնակի պարտավորություն է ստանձել երկրի ազգային անվտանգության կառույցը կազմած երախտավորների հիշատակը պահելու, հարգելու, սերունդներին նրանց քաղաքացիական բարձր ոգով դաստիարակելու հարցում։ Սրանից զատ ֆեյսբուքյան էջով արվում են նրանց նվիրված հրապարակումներ, ստեղծվել է «Անտեսանելի ճակատի մարտիկներ» էլեկտրոնային էջը։ Ի հավելումն այս ամենի, ընթացքի մեջ է գրքի կազմումը, որը միության հրապարակումների հատընտիր լինելուց զատ կլինի նաև անդրադարձ երկրի ազգային անվտանգության կառույցը կազմած երախտավորների անցած ուղուն։

Կարող ենք փաստել, որ մեկ տարվա համար կատարված է շոշափելի աշխատանք։ Սակայն այն անհամեմատ արդյունավետ կլիներ, եթե ստացվեր պետական կառույցների և հատկապես Ազգային անվտանգության ծառայության հետ կանոնադրական խնդիրների իրականացման նպատակով միության համագործակցությունը: Մեզ համար միանգամայն հասկանալի է, որ պետական կառույցների նման դիրքորոշումը բացառապես պայմանավորված է այլակարծությունը չհանդուրժող օրվա իշխանությունների դիրքորոշմամբ: Մինչդեռ իրողությունների սթափ գնահատման պարագայում իշխանություններն իրենք պիտի շահագրգռված լինեին ՀԿ-ի բնականոն գործունեությունն ապահովելու հարցում և օգտվեին նրա՝ իմացության ու ինֆորմացիայի հսկայական պաշար, ահռելի աշխատանքային փորձ ու փորձառություն ունեցող կադրային բանկի ծառայություններից, սակայն Հայաստանում ակնհայտորեն ուշանում է սթափ որոշումներ ընդունելու, հօգուտ պետության ու պետականության գործելու ժամանակը։

Չնայած առկա խնդիրներին ու խոչընդոտներին՝ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը շարունակելու է իր ակտիվ գործունեությունն ի բարօրություն մեր հայրենիքի»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan