Մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավը ակտիվի հետ (լուսանկար) Վաղարշապատի ղեկավար նշանակված Մեխակյանի գիշերային հերթապահության հետևանքները Հայաստանում նոր սոլիդ իշխանության ձևավորման մեծ շանսը պայմանավորված է նրանով, որ գործող իշխանությունը չունի որևէ սոցիալական շերտի ընդգծված բացահայտ աջակցությունը
9
Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Մակրոնն ու Փաշինյանն` ընդդեմ Հայաստանի․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Հունիսի 7-ին ընտրի՜ր N 7-ին (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Արարատի մարզ (տեսանյութ) Այսօր մեկնարկում է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Նրանք չեն ներկայացնում «Մայր Հայաստանը» և այլևս որևէ կապ չունեն մեր հետ․ Մանուկ Սուքիասյան Շենգավիթում քանդում են ԲՀԿ գրասենյակը (տեսանյութ) Հայաստանը խախտել է Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու խոստումը․ ՌԴ ԱԳՆ Հաստատապես գալու է սեփական արարքների համար հանրությանը հաշիվ տալու ժամանակը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավը ակտիվի հետ (լուսանկար) Պենտագոնը հրապարակել է տասնյակ չբացահայտված թռչող օբյեկտների մասին ֆայլեր Մակրոնն ու Փաշինյանն` ընդդեմ Հայաստանի․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Տեսնելով, որ փաստարկը ուժեղ է, այլ բան չեն կարող անել 327 միլիոնը մսխել են, բայց Րաֆֆու փողոցի բնակիչների խնդիրը չի լուծվել (տեսանյութ) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Փաստացի իրականությունը Փաշինյանի նախընտրական երևակայության դեմ ՌԴ դեսպան. Զելենսկու արտահայտությունները ոչ միայն կոշտ արձագանք ստացան ՌԴ ՊՆ-ի կողմից, այլև չհասկացվեցին հայ հասարակությունում Այսօրվա դրությամբ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 միլիոն 482 հազար 872 է Վաղարշապատի ղեկավար նշանակված Մեխակյանի գիշերային հերթապահության հետևանքները Նոր Գեղիում բախվել են թիվ 253 երթուղին սպասարկող ավտոբուսը, «BMW X5»-ը և «Mazda»-ն. կան վիրավnրներ Երբ որ իմացել եմ ընկերուհուս պապան Բարգավաճից է, ես էլ եմ եկել. երիտասարդը՝ Գագիկ Ծառուկյանին (տեսանյութ) Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի արդյունքները. Զատուլին Հունիսի 7-ին ընտրի՜ր N 7-ին (տեսանյութ) Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը, կան զոհեր Հայաստանում նոր սոլիդ իշխանության ձևավորման մեծ շանսը պայմանավորված է նրանով, որ գործող իշխանությունը չունի որևէ սոցիալական շերտի ընդգծված բացահայտ աջակցությունը ՔՊ-ն անխնա մսխում է պետբյուջեի գումարները (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Արարատի մարզ (տեսանյութ) Հրահանգել են բոլոր լոգոներից հեռացնել Արարատի պատկերը Մանկապղծության գործով ձերբակալված Արթուր Երեմյանը նույնպես կալանավորվել է Խաղամոլության դեմ նախագիծը՝ կանաչ լույս սև շուկայի համար «Չկա ավելի մեծ արվեստ, քան մանուկ հոգին կերտելը, և չկա ավելի մեծ հանցանք, քան այդ հոգին ապականելը». Սամվել դպիր Գրիգորյան Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Մեքենայում մահացած է հայտնաբերվել հայ-թուրքական բանակցություններում հայկական կողմի թարգմանիչ Գևորգ Կալլոշյանը Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը» Փոսալցված փոսերը (տեսանյութ) Այսօր մեկնարկում է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու ընտանիքի անդամները բարձրացել են Հատիսի գագաթ՝ Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայր (տեսանյութ) Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Արմեն Աշոտյան

Նախկին պաշտոնյաների ընտանիքները վաճառում են Մոնումենտի իրենց հողերը՝ չնայած քրեական գործին

ՍիվիլՆեթը ուղիղ մեկ ամիս առաջ ներկայացրել էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Երևանի Ազատության պողոտայում գտնվող շքեղ առանձնատան վաճառքի ու մինչ վաճառքը առանձնատունը քրեական գործով կիրառված արգելանքից ազատելու պատմությունը։ Նախկին վարչապետի առանձնատունը ձեռք էր բերել գործարար Նարեկ Նալբանդյանի ընտանիքը 5,1 միլիոն դոլարով։ Հրապարակմանը հաջորդեց Դատախազության ու Հակակոռուպցիոն կոմիտեի միջև հրապարակային վեճ, առանձնատունը նորից հայտնվեց արգելանքի տակ, և ԱԱԾ-ն քրեական գործ հարուցեց դրա առքուվաճառքի հետ կապված։ ՍիվիլՆեթը պարզել է, որ բացի Աբրահամյանների ընտանիքին պատկանող առանձնատնից՝ նմանաբնույթ սխեմայով արգելանքներից ազատվել ու վաճառվել են նույն տարածքում գտնվող նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հողամասեր ևս։

Ազատության պողոտայում գտնվող երկու հողամասեր հասցրել է վաճառել ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գեներալ Սեդրակ (Սեյրան) Սարոյանը, իրեն պատկանող հողամասն է վաճառել Արմեն Հովսեփյանը՝ կալանավորված նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդին։

Աղվան Հովսեփյանի որդին հողամասը վաճառել է աներոջը

Ազատության պողոտա 1/33 հասցեում է գտնվում նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդուն՝ Արմեն Հովսեփյանին պատկանող հողամասը։ Դրա մակերեսը կազմում է 0,2 հեկտար (2 000 քառակուսի մետր)։ Հատուկ քննչական ծառայությունը (ներկայում Հակակոռուպցիոն կոմիտե) դեռ 2018-ին քրեական գործ էր հարուցել Ազատության պողոտայում գտնվող շքեղ առանձնատների հետ կապված՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով։ 2020-ի սկզբին ՀՔԾ-ն տարածքի առանձնատներն ու հողամասերը ճանաչել էր իրեղեն ապացույց, ինչը նշանակում էր, որ իրեղեն ապացույց ճանաչված տարածքները հայտնվել էին արգելանքի տակ, ու դրանց հետ կապված գործարքներ իրականացվել չէին կարող։ Իրեղեն ապացույցների ցանկում էր նաև Արմեն Հովսեփյանի հողամասը։

Սակայն 2020-ի մայիսի 12-ին՝ հողամասի իրեղեն ապացույց ճանաչվելուց երկու ամիս անց Հովսեփյանը հողամասը վաճառել է աներոջը՝ Գարեգին Նուշիկյանին։

Նուշիկյանը գործարար է, «Հանրապետական» խմբակցության նախկին պատգամավոր։ Ազատության պողոտայում 2 000 քառակուսի մետր հողամասը Նուշիկյանին վաճառվել է ընդամենը 70 միլիոն դրամով՝ նշված տարածքում շուկայականից անհամեմատ էժան։ Թե՛ գործարքի գինը, թե գնորդ կողմի փոխկապակցվածությունը վաճառողի հետ, թե՛ փաստը, որ այս գործարքն իրականացվել է քրեական գործին հաջորդող շրջանում, հիմքեր են տալիս ենթադրելու, որ Հովսեփյանը հողամասը վաճառել է քրեական գործից այն «ազատելու» նպատակով։

Արմեն Հովսեփյանի կողմից վաճառված հողամասը


2019-ին Արմեն Հովսեփյանի այս հողամասը գրավադրվել էր ու «օգնել» Գարեգին Նուշիկյանին կատարել բանկային գործարք՝ 7,5 միլիարդ դրամի վարկային գիծ ստանալով «Հայբիզնեսբանկ»-ից «Պարկ գրուպ»-ի համար։ Ընկերությունն ավելի հայտնի է «Երևան պարկ» մանկական խոշոր խաղահրապարակով ու դրա իրավաբանական անձն է։

Արմեն Հովսեփյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում խոսելով գործարքի մասին, ասաց՝ «ամեն ինչ կատարվել է օրենքի շրջանակներում»։ Ճշտող հարցին, թե եղե՞լ է քննիչի կողմից համապատասխան որոշում գույքն արգելանքից դուրս բերելու ու գործարք թույլատրելու մասին, Հովսեփյանը կրկնեց՝ «ամեն ինչ եղել է օրենքի շրջանակներում»։ Դիտարկմանը, որ Ազատության պողոտայում 2 000 քառակուսի մետ հողամասը վաճառվել է ընդամենը 70 միլիոն դրամով, Հովսեփյանը պատասխանեց. «Դա մեր ներքին հարաբերություններն են, որը կախված չէ շուկայական արժեքից»։ Նա վստահեցրեց, որ իրականացրած գործարքը որևէ կերպ առնչություն չունի քրեական գործի ու դրա ընթացքի հետ։

Արմեն Հովսեփյանը Ազատության պողոտայում ունի այլ հողամաս ևս, որը շարունակում է սեփականությամբ պատկանել իրեն։

Գեներալը վաճառել է հողերը

Նախկին պատգամավոր, գեներալ-մայոր Սեդրակ Սարոյանը Ազատության պողոտայում ուներ երկու հողամաս: Դրանցից մեկը 2 244 քառակուսի մետր մակերեսով էր, մյուսը՝ 1 910: Դրանք կողք կողքի էին և Հովիկ Աբրահամյանի առանձնատան անմիջապես հետնամասում։ Սարոյանի՝ Ազատության պողոտա 1/25 հասցեում գտնվող հողամասը (2 244 քմ) ևս ՀՔԾ որոշմամբ համարվել էր իրեղեն ապացույց ու արգելանքի տակ էր, դրա հետ կապված գործարքներ իրականացվել չէին կարող։ 2021-ի մայիսին ՀՔԾ Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Գեղամ Մարգարյանը դիմում է Կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ հայտնելով, որ չեն առարկում Սարոյանի՝ այդ տարածքում գտնվող հողամասերի հետ կապված կադաստրային գործարքներին։ Մոտ մեկ ամիս անց Սեդրակ Սարոյանը հողամասը վաճառում է Ռուսաստանի քաղաքացի, Կալուգայի մարզի Օբնինսկ քաղաքի բնակիչ Վահագն Կարախանյանին։ Գեներալը հողը վաճառել է 561,6 միլիոն դրամով։ Սարոյանը Ազատության պողոտայի այս հողը գնել էր Երևանի քաղաքապետարանից 2003-ին 4,9 միլիոն դրամով։

Սեդրակ Սարոյանի վաճառված հողամասը
Սարոյանի մյուս՝ Ազատության պողոտա 1/26 հասցեով հողամասը (1 910 քմ) ևս վաճառվել է Վահագն Կարախանյանին։ Գործարքը կազմել է 463 միլիոն դրամ։ Գնելով հողամասը՝ Վահագն Կարախանյանն այն նվիրատվությամբ փոխանցել է եղբորը՝ Լևոն Կարախանյանին։ Երկու հողամասերի առքուվաճառքն էլ իրականացվել է նույն օրը՝ հունիսի 7-ին։ Իսկ հունիսի 9-ի դրությամբ Սարոյանը ստացել է երկու հողամասերի վաճառքի ողջ գումարը։ Սեդրակ Սարոյանի անունից հանդես է եկել որդին՝ Զարզանդը։

Վահագն ու Լևոն Կարախանյանները ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարախանյանի զավակներն են, Ռուսաստանի քաղաքացիներ։ Կարախանյանների ընտանիքն իր գործունեությունը ծավալում է Օբնինսկում։ Այստեղ նրանք ունեն մսամթերքի ու կիսաֆաբրիկատների արտադրություն՝ «Վարվիկս» ընկերությունը։ «Վարվիկս»-ը հիմնվել է 1997-ին, մսամթերք ու կիսաֆաբրիկատներ է մատակարարում Ռուսաստանի 37 մարզերում։ Կարախանյաններին Օբնինսկում պատկանում է նաև Royal Palace ռեստորանային համալիրը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>