«Չեմ ափսոսում». Պարունակ Զելվեյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Դիտել նաև
Տեր Արամի անհիմն հրապարակումները օգտագործվում են կեղծ օրակարգեր ձևավորելու համար․ պարզաբանում
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»․ Արմեն Այվազյան
Իրավապահներին խորհուրդ կտամ զննել այս տեսանյութը ու պատասխանել՝ իրենք հանցագո՞րծ են, թե՞ չէ
Թուրքական կողմը Փաշինյանի համար առաջին բարոյահոգեբանական անհարմարությունը «կազմակերպել» էր հենց օդանավակայանում. Քաղաքական վերլուծաբան
«Թե բա` ասա извини»․ Արմենակ Դանիելյան
Հարգելի ընկերներ և գործընկերներ, տեղեկացնում եմ, որ այսօր որոշում եմ կայացրել ինձ ազատել ադմինիստրատիվ ծանրաբեռնվածությունից. Սրտաբանության ինստիտուտի տնօրենի պարտականություններից ինձ ազատելու դիմում եմ ներկայացրել Երևանի քաղաքապետին:
Չեմ ափսոսում Սրտաբանության ինստիտուտին իմ կյանքից անմնացորդ նվիրած տարիների համար և ունեմ բավարարվածության զգացողություն իմ ու մեր թիմի կողմից իրականացրած աշխատանքներից:
Շնորհակալ եմ ինձ վստահողներին, աջակցողներին, օգնողներին: Հատուկ շնորհակալություն ինձ չխանգարողներին:
Հույս ունեմ, որ այս որոշումը ինձ կդարձնի առավել հասանելի, ու ես կկարողանամ լիարժեք ժամանակ տրամադրել կլինիկական և գիտակրթական գործունեությանը, ինչն ինձ համար առավել հոգեհարազատ է:
Սրտաբանության ինստիտուտի տնօրեն Պարունակ Զելվեյանի ֆեյսբուքյան էջից

