Քաղաքային իշխանությունը «մուռ է հանում» երևանցիներից․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Այս մարդու ամեն մի շունչը սուտ է։ Միլիարդավոր գումարների հատկացումներին զուգահեռ ֆուտբոլի դաշտում արհեստական խոտածածկը բացակայում է (տեսանյութ)
3
Իշխանությունը պահելու համար ամբողջ Հայաստանն են ռիսկի տակ դնում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Նիկոլի արցախատյացությունը հիվանդագին դրսևորումներ է ստանում. Արցախի դրոշը «Փառքի անկյունից» հեռացնել հրաժարվելու համար դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից Դպրոցական քաղբանտարկյալի հարազատների և դասընկերների ակցիան Երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ընդդիմությունը խորհրդարանական լսումներ է նախաձեռնել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ (ուղիղ) Նիկոլ Փաշինյանի դիմանկարն այրել են Մոսկովայի կենտրոնում ՀՀ դեսպանատան մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Պրահայում ՀՀ արած հայտարարություններից հետո ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում ստեղծված իրավիճակին. Պուտին Մենք Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչեցինք Ռուսաստանի ղեկավարության հայտարարություններից հետո. Փաշինյան «Էջմիածին» ԲԿ-ի փոխտնօրենը, որտեղ հապշտապ հետազոտվեց և կրկին ՔԿՀ ուղարկվեց 18-ամյա Դավիթը, Վաղարշապատի ավագանու ՔՊ-ական անդամ է (տեսանյութ) Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց. փաստաբան Պատերազմ Արցախում
Տավուշում պայթյունի հետևանքով վնասվածք ստացած 41–ամյա տղամարդը դաշտ էր գնացել՝ կորած կովին գտնելու Կալանավորված դպրոցական Դավիթ Մինասյանին տեղափոխում են «Աբովյան» ՔԿՀ՝ հիվանդանոց տեղափոխելու փոխարեն. Փաստաբան Քաղաքային իշխանությունը «մուռ է հանում» երևանցիներից․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Իշխանությունը պահելու համար ամբողջ Հայաստանն են ռիսկի տակ դնում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Նիկոլի արցախատյացությունը հիվանդագին դրսևորումներ է ստանում. Արցախի դրոշը «Փառքի անկյունից» հեռացնել հրաժարվելու համար դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից Երկար ժամանակ գազ չի լինելու Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում Ռոմանոս Պետրոսյանը 19-ամյա օգնական է ընդունել Այս մարդու ամեն մի շունչը սուտ է։ Հնչեց ամենակարևոր, բայց դիվանագիտական փաթեթավորմամբ ուղերձը. Քաղաքագետ Ողբերգական դեպք Բաղրամյանի «պալիգոններում»․ կա 1 զոհ, 1 վիրավոր Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Դատարանում ՀԾԿՀ ներկայացուցիչները շատ ծիծաղելի իրավիճակում էին հայտնվում. Ղազինյան Դպրոցական քաղբանտարկյալի հարազատների և դասընկերների ակցիան Շարունակվում է Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստը Իբր ասֆալտապատում, իրականում՝ օդի աղտոտվածություն (տեսանյութ) Բազմաթիվ շենքերի նկուղներ չեն համապատասխանում անվտանգության նվազագույն պահանջներին (տեսանյութ) Երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Միլիարդավոր գումարների հատկացումներին զուգահեռ ֆուտբոլի դաշտում արհեստական խոտածածկը բացակայում է (տեսանյութ) Մեծամորի ատոմակայանը ապրիլի 1-ից հինգ ամիս ժամկետով հանվել է շահագործումից Փաշինյանը Մոսկվայում սրում է հայ-ռուսական հարաբերությունները «Թրամփի երթուղու» վերաբերյալ համաձայնագիրը խախտել է հավասարակշռությունը Հարավային Կովկասում. Օվերչուկ Ընտրություններին մասնակցելու համար պարտադիր է օգտահաշիվ ստանալու դիմում․ ԿԸՀ Իրենց պատճառով ենք կորցրել Արցախը. Սամվել Շահրամանյանը՝ Փաշինյանի հայտարարությունը «զառանցանք» կոչեց Օտարացումը՝ այսօրվա Հայաստանի նոր «Սահմանադրություն». Վահե Հովհաննիսյան Բյուջեով ոչ թե կամուրջ են նորոգել, այլ նկար են կախել՝ «կամուրջ» գրությամբ (տեսանյութ) Եվրոպացիները հին երգ կերգեն՝ Ռուսաստանի կողմից Հայաստանի ընտրություններին միջամտելու մասին․ Կրեմլ Ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցն է. քաղաքական գործիչներն այցելում են Եռաբլուր Ընդդիմությունը խորհրդարանական լսումներ է նախաձեռնել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ (ուղիղ) Որտեղից այսքան մաղձ, այսքան թույն, այսքան չարություն. «Փաստ»

Երեկվա հանրահավաքը մի քանի դրական ազդակ ուներ․ քաղաքագետ

Երեկվա հանրահավաքը մի քանի դրական ազդակ ուներ: Պետք է անկեղծ ասեմ` չէի սպասում, որ այդքան մարդ կգա: Իսկ մարդիկ ոչ միայն եկան, այլև շատ շատերը հետները պաստառներ բերեցին, որոնց վրա քաղաքական կոնկրետ ուղերձներ և դիրքորոշում էր արտահայտված: Սա, իմ կարծիքով, վերջին ամիսների ամենալավ լուրն է. քաղաքացիները եկել էին ոչ միայն լսելու, այլև ասելու: Այսինքն սոցիալական պատվեր է ձևավորվում, ինչը պարզապես հրաշալի է:

Երկրորդ, փոխվել էր նաև հարթակը: Հանրահավաքը հայտարարություն ընդունեց և, կարելի է ասել, առաջին անգամ իշխանություններին հեռացնելուց զատ կարևոր այլ խնդիրներ ձևակերպեց: Ընդհանուր առմամբ ընդդիմությունը նախօրեին հասավ նրան, որ դա եղավ ոչ թե իր, այլ իրապես ժողովրդական հանրահավաք: Սա նույնպես շատ դրական ազդակ էր:

Երրորդ, մարդկանց բացարձակ մեծամասնությունը հոգեպես բավարարված վերադարձավ իր տուն: Նախօրեի հանրահավաքը նրանք նոր մեկնարկ համարեցին և հիմա շատ կարևոր է, որ հաջորդ քայլերն էլ նույնքան ոգևորիչ լինեն: Ժողովրդին փոքրիկ հաղթանակներ են պետք ու նոր ձեռքբերումներ: Թեկուզ հենց Հայաստանի բոլոր քաղաքներում Արցախի դրոշներ տեղադրելու տեսքով: Դա էլ է գործողություն, որը կարող է հետագա` էլ ավելի մեծ գործերի կարևոր սկիզբ դառնալ:

Չորրորդ, ընդդիմադիր ուժերը, հատկապես խորհրդարանական ֆրակցիաները, հանրային աջակցության մեծ կրեդիտ ստացան: Բայց դա դեռ ընդամենը աջակցություն է: Հուսով եմ` նրանք կկարողանան այդ աջակցությունը վստահության, իսկ հետո նաև երկիրն այս վիճակից դուրս բերելու իրական ռեսուրսի վերածել: Դե իսկ ամենակարևորն այն է, որ միջազգային հանրությունը, մեր թշնամիներն ու դաշնակիցները տեսան, որ Հայաստանը չի հանձնվել: Ու չի հանձնվելու: Որովհետև Հայաստանը դա Նիկոլ Փաշինյանը չէ: Հայաստանը հրապարակում կանգնած Հայն է, որը դեռ շատ ասելիք ունի աշխարհին: P.S. Մարդկանց բազմության մեջ կանգնած էր նաև Սերժ Սարգսյանը: Որքան բովանդակություն ու խորություն կա այս մեկ կադրի մեջ: Ու որքան սովորելու բան ունի մեր մտավորականությունը նրանից…

 

Հրանտ-Մելիք Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>