Հանճարեղ Հրանտ Մաթևոսյանի խոսքերով ուզում եմ դիմել բոլոր երևանցիներին, թե ինչու այսօր պետք է գաք Ազատոթյան հրապարակ
Հանճարեղ Հրանտ Մաթևոսյանի խոսքերով ուզում եմ դիմել բոլոր երևանցիներին, թե ինչու այսօր պետք է գաք Ազատոթյան հրապարակ:
Եվ ուրեմն.
«Քոնն ուրիշին չտա՛ս։
Ինչքան տվեցիր, տանելու են, ինչքան տարան, խփելու են, ինչքան խփեցին, ուժեղանալու են, ուժեղացան՝ քամահրելու են...
Էս աշխարհը մարդակերի աշխարհ է, զավա՛կս, չափազանց բարի լինել՝ կնշանակի հանձնվել։
Չպիտի հանձնվես, ծաղիկը որ ծաղիկ է, խոտը որ խոտ է, էլի պաշտպանություն ունի, դառնություն ունի, փուշ ունի։
Տանջանքը մարդու համար է, զավա'կս, սկզբում տանջվում են վերջի համար։ Քո մեջ կա տանջանքին դիմակայելու ընդունակություն, ու որքան ուժեղ է «ես»-ը, այնքան ուժեղ է «մենք»-ը։
Էս կյանքում ոչ մեկը ոչ մեկի լավ ապրելը չի ուզում, հա՛, էտ սուտ է, էտ հեքիաթ է, որ ասում են՝ բարեգործ ենք, օգնում ենք, տալիս ենք... Չէ մի չէ, էտ անում են, որ դու միշտ կարիքի մեջ լինես, որ իրենց ենթակայության տակ մնաս...»:
———————————————————
«Մի անգամ ձեր գլխի հետ թող իրենց բռունցքն էլ ցավի, տեսնեմ մյուս անգամ կխփե՞ն, տղամարդու նման մի անգամ կանգնեք, թող ձեզ զոռով ծալեն, դուք մի կոտրվեք, թող ձեզ զոռով կոտրեն - մյուս անգամ տեսնեմ կկոտրե՞ն, կծալե՞ն, կմոտենա՞ն»: «Ծառերը» Հրանտ Մաթևոսյան:
Հիշե՛ք երևանցիներ, այ սենց դարեր ի վեր անտարբեր և լուռ ենք եղել Հայոց պետության և պետականության նկատմամբ, դրա համարել կործանվել ենք, ուստի ելնելով այդ փաստից, երևանցիներ ջան, մի մնացեք անտարբեր, այսօր ժամը 18:30 Ազատության հրապարակում բարձրացրեք ձեր ձայնն ու բռունցքը, սպասում եմ բոլորիդ:
Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

