Մեր կանայք արժանի են սիրո, հարգանքի և ուշադրության ոչ միայն այս օրը, այլ ամեն օր. Գագիկ Ծառուկյան Ավելի քան 14 մլն իրանցիներ պատրաստ են իրենց կյանքը տալ երկրի պաշտպանության համար. Փեզեշքիան «Վերջը չդիմացան ու խոստովանեցին». Քրիստինե Վարդանյան
7
Պուտինը թվեր է ու փաստեր է դրել Նիկոլի առաջ․ Փաշինյանը հետդարձի ճանապարհ չունի․ Բոզոյան Ըստ ամերիկյան The Washington Post-ի` 8 երկիր, այդ թվում՝ Հայաստանը կարող են ազդել գոլոբալ ուժերի բալանսի փոփոխության վրա Այսօր, ապրիլի 7-ին արդեն Իրանը պիտի քարեդարում հայտնվի. ըստ Թրամփի. սակայն... Հայ-ռուսական հարաբերությունները հասել են կրիտիկական վատ կետի, ինչից հետո անդառնալիության կետն է Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Ծառուկյան (տեսանյութ) Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում. Գարեգին Երկրորդի հայրապետական խոսքը Ս. Հարության տոնի Հայրապետական Պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում. ՈւՂԻՂ Նիկոլին՝ վամպիրի նման, մարդ է պետք, որ էներգիան խլի․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Սերժ Սարգսյանը բացատրեց, թե ինչու են որոշել չմասնակցել առաջիկա ընտրություններին Պատերազմ Արցախում
Սուրբ Տիրամոր լուսաշող օրինակով հայ կանայք դժվարին ժամանակներում Աստծո կամքին անվերապահ հնազանդությամբ հաղթահարել են ծառացած փորձությունները Մեր կանայք արժանի են սիրո, հարգանքի և ուշադրության ոչ միայն այս օրը, այլ ամեն օր. Գագիկ Ծառուկյան «Պատրաստ եմ զոհել կյանքս հանուն Իրանի»․ Փեզեշքիան Մեր երկիրը դարձրեցիք խաղադաշտ, խաղն էլ տեղափոխեցիք մեր կիսադաշտ. Աշոտ Մինասյան Ավելի քան 14 մլն իրանցիներ պատրաստ են իրենց կյանքը տալ երկրի պաշտպանության համար. Փեզեշքիան Կրկին գարշահոտություն և հակասանիտարական վիճակ Երևանի փողոցներում (տեսանյութ) Պուտինը թվեր է ու փաստեր է դրել Նիկոլի առաջ․ Փաշինյանը հետդարձի ճանապարհ չունի․ Բոզոյան Երթևեկության փոփոխություն՝ Պարոնյան փողոցում Իմիջային աղետ. «թավշյա հեղափոխությունից»՝ տոտալ մերժում. «Փաստ» Ասում եք՝ ով ում երաշխավո՞րն է. «Փաստ» Դանիել Իոաննիսյանը հուշեց վիճահարույց օրենսդրական փոփոխությունների մասին, ինչպե՞ս է սխալ օրենքը ստորագրվել նախագահի կողմից Ըստ ամերիկյան The Washington Post-ի` 8 երկիր, այդ թվում՝ Հայաստանը կարող են ազդել գոլոբալ ուժերի բալանսի փոփոխության վրա Ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժն արդեն հայտարարել է իր անունը ու հանկարծակիորեն ՔՊ-ն օրենք է ներկայացնում, որն արգելում է դա անել. Մամիջանյան Այսօր, ապրիլի 7-ին արդեն Իրանը պիտի քարեդարում հայտնվի. ըստ Թրամփի. սակայն... Սուրբ Աստվածամոր հավատավոր ու առաքինի կերպարը դարեր շարունակ ներշնչման աղբյուր է եղել մայրերի համար․ Կաթողիկոս Էլիտան բոյկոտել է ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում Գազամատակարարման դադարեցում ՔՊ-ում իրավիճակը թեժանում է. ներկուսակցական ինտրիգներ «Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի» Հնդկաստանը մտածում է Բանգլադեշի հետ սահմանը պաշտպանել կոկորդիլոսներով «Մեզանից անկախ պատճառներով «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքը չկայացավ»․ ՀԱԿ-ն ընտրություններին կմասնակցի առանձին Կրակոց՝ Էկոնոմիկայի նախարարությունում․ ձախ սրունքի հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղա Եթե այսօր նման հնարավորություն ունենար, Փաշինյանը կփորձեր չեղարկել Երևանում նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը. Օսկանյան ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը պատահական կրակոց է արձակել Հայ-ռուսական հարաբերությունները հասել են կրիտիկական վատ կետի, ինչից հետո անդառնալիության կետն է Այսօր Դավիթի դասընկերներն ու նրանց ծնողները լինելու են ՀՀ գլխավոր դատախազության դիմաց Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը «Վերջը չդիմացան ու խոստովանեցին». Քրիստինե Վարդանյան Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը

Նոր պատերա՞զմ, թե՞ նոր կապիտուլյացիա

Դատելով ՀՀ անվտանգության խորհրդի վերջին հայտարարությունից, մարտի 31-ի կառավարության նիստին վարչապետի ելույթից, Հայաստանը կանգնած է հերթական ճակատագրական մարտահրավերի առջև։ Բոլորին հուզում է մի հարց․ ի՞նչ է լինելու, նո՞ր պատերազմ, թե՞ նոր կապիտուլյացիա, իսկ գուցե երկուսը միասի՞ն։ Այս հարցերի պատասխանն ստանալու համար առաջին հերթին հարկավոր է հասկանալ, թե գործող կառավարության վերջին 1,5 տարիների գործունեության կամ անգործության արդյունքում ինչպիսի մեկնարկային պայմաններում է գտնվում մեր երկիրը։ Արձանագրենք միայն փաստերը։

- Ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի հետ սահմաններին Ադրբեջանը զբաղեցրել է բոլոր նպաստավոր դիրքերը, բարձունքներն ու ռազմավարական հանգույցները։

- Անցյալ տարվա մայիսին, այնուհետև նոյեմբերին ադրբեջանցինցիների ներխուժման արդյունքում վերջիններս ռազմավարական բարձունքներ են զբաղեցրել Հայաստանի հյուսիսն ու հարավը միմյանցից բաժանող ամենանեղ հատվածում (Սև լճի հատված), ստեղծելով հարմար պլացդարմ՝ հնարավոր ռազմական բախման ժամանակ բլիցկրիգի միջոցով, ընդամենը հաշված ժամերի կամ օրերի ընթացքում երկիրը 2 մասի բաժանելու և Հայաստան-Իրան ցամաքային կապն ընդհատելու համար(տես՝ կից ներկայացված նկար №1-ը)։

- Այս տարվա մարտին ադրբեջանցիները նույնպիսի ռազմավարական առավելություն ստացան Արցախում, զբաղեցնելով ռազմավարական նշանակության բարձունքներ Խրամորթ և Փառուխ գյուղերի միջակայքում։ Այստեղ էլ Ադրբեջանը ստեղծել է իրական սպառնալիք՝ կարճ ժամանակում Արցախի հյուսիսը հարավից կտրելու տեսանկյունից։ Սա նույնպես Արցախի մեր վերահսկողության տակ պահպանվող տարածքի ամենանեղ հատվածն է(տես՝ կից ներկայացված նկար №2-ը)։

- Ադրբեջանը այլ ռազմավարական բարձունքներ է զբաղեցրել Արցախի և Հայաստանի հետ սահմանների բոլոր ուղղություններով՝ Նախիջևան, Վարդենիսի շրջան, Ջերմուկ և այլն։ Երասխի հատվածում զորքերի հայելային հետքաշման վերաբերյալ ՀՀ իշխանությունների առաջարկը նույնպիսի ռիսկեր է ստեղծում նաև այդ ուղղությամբ։

- Ադրբեջանի վերահսկողության տակ են հայտնվել ռազմավարական նշանակության ճանապարհներ՝ այդ թվում Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը, Երևանը Կապանի և Սյունիքի մարզի այլ շրջանների հետ կապող միակ հուսալի ճանապարհը։

- Հանձնվել են Արցախի շուրջ գտնվող շրջանների ականապատման քարտեզները, ինչը էականորեն հեշտացնելու է ինչպես Հայաստանի(Քարվաճառի, Քաշաթաղի շրջանների ականապատման քարտեզները), այնպես էլ Արցախի սահմանների ուղղությամբ Ադրբեջանի զորքերի տեղաշարժը և հնարավոր հարձակվողական գործողությունները։

- ԶՈւ-ի մարտունակությունը գտնվում է պատմականորեն վատթարագույն մակարդակում, ոչ միայն արագ տեմպերով չեն վերականգնվել պատերազմի ժամանակ կրած ահռելի կադրային-տեխնիկական կորուստները, այլև հեռացվել են գրեթե բոլոր փորձառու սպաներն ու հրամանատարները, փաստացի չունենք ԳՇ պետ, իսկ պաշտպանության նախարարը քաղաքական գործիչ է։

- Նախորդ 1,5 տարիների ընթացքում այդպես էլ չենք կարողացել վերականգնել նորմալ հարաբերությունները ռազմավարական դաշնակից և ՀՀ ու Արցախի անվտանգության փաստացի միակ երաշխավոր Ռուսաստանի Դաշնության հետ, որի ամենավառ ապացույցն է վերջերս Ադրբեջանի և ՌԴ-ի միջև կնքված դաշնակցային փոխգործակցության պայմանագիրը։ Մինչ Ռուսաստանը փաստացի գտնվում է պատերազմական իրավիճակում, ՀՀ իշխանությունները արտաքին քաղաքական անհասկանալի վարքագիծ են դրսևորում՝ ԱԳ նախարարի հանդիպումները ՆԱՏՕ-ի շտաբում, վարչապետի՝ անհասկանալի օրակարգով շփումները ԱՄՆ պետքարտուղարի, մի շարք արևմտյան առաջնորդների հետ, սպասվող այցը Բրյուսել և ԵՄ միջնորդությամբ հանդիպումը Ալիևի հետ։ Ավելին, չվերականգնելով հարաբերությունները ՌԴ հետ՝ որևէ քայլ չի կատարվել նաև հնարավոր այլընտրանքային անվտանգային երաշխիքներ ստանալու ուղղությամբ՝ մասնավորապես Չինաստանի, Իրանի, այլ ուժային կենտրոնների հետ ռազմավարական համագործակցության խորացման միջոցով։

- Վերջին 1,5 տարիների ընթացքում Հայաստանը հետևողականորեն կատարել է Ադրբեջանի կողմից արհեստականորեն օրակարգ նետված նախապայմանները՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ չնախատեսված տարածքների հանձնում, բոլոր ադրբեջանցի գերիների վերադարձ՝ առանց փոխադարձության, ականապատ քարտեզների հանձնում, դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց սկսելու պատրաստակամություն՝ առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանցիների դուրսբերման, 1-ին պատերազմի ժամանակ զոհված ադրբեջանցիների դիերի վերադարձ, խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամություն, ադրբեջանական 5 կետերի ընդունում՝ այդ թվում տաածքային ամբողջականության ճանաչման կետը և այլն։ Այսպիսի զիջողական քաղաքականությունը ոչ միայն չի զսպում Ադրբեջանի ախորժակը, որը պարբերաբար խոսում է Երևանի, Սյունիքի և Սևանի նկատմամբ հավակնությունների մասին, այլ ավելի է ոգևորում վերջինիս։

- Ըստ էության, եթե հակառակորդի բոլոր նախապայմանները կատարվում են, ապա հետագայում դրանցից որևէ մեկի հնարավոր մերժումը բազմապատկում է ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու հավանականությունը։

- 44-օրյա պատերազմից հետո ոչ միայն ոչինչ չի արվել հանրային համերաշխությունը վերականգնելու ուղղությամբ, այլ երկիրը գտնվում է էլ ավելի պառակտված, քայքայված և բարոյալքված վիճակում։

Ահա սրանք են, հնարավոր մոտալուտ պատերազմից և/կամ կապիտուլյացիայից առաջ մեր ունեցած մեկնարկային պայմանները։ Ի՞սկ ինչ սցենարներ կարելի է ակնկալել։ Մեծ հաշվով դրանք երկուսն են, եթե չլինեն անսպասելի դրական ֆորսմաժորներ․

1․ ՆՈՐ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ. Հասկանալով պատերազմում հաջողության մշուշոտ հեռանկարը, իշխանությունը կգնա նոր կապիտուլյացիայի, կամ ինչպես Ալիևն է ասում, իսկ ՀՀ վարչապետը ըստ էության համաձայնում, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի արագ կազմակերպման՝ ընդունելով Ադրբեջանի ներկայացրած բոլոր նախապայմանները։

- Լավագույն դեպքում սա կարճ ժամանակով կհետաձգի պատերազմը՝ Ադրբեջանին հնարավորություն տալով էլ ավելի բարելավել դրանից առաջ իր մեկնարկային դիրքերը։

- Ավելի հավանական է, որ այն կուղեկցվի ռազմական գործողուններով՝ սողացող կապիտուլյացիան դարձնելով ավելի ու ավել անտանելի։

2․ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ. Հաշվի առնելով մեկնարկային պայմանները, սա ամենայն հավանականությամբ կհանգեցնի արագ պարտության՝ Հայաստանի և Արացախի հնարավոր մասնատմամբ՝ կրկին երկիրը տանելով դեպի կապիտուլյացիա, բայց արդեն ուժերի բալանսի էլ ավելի վատ պայմաններով և դե ֆակտո ստեղծված ողբերգական իրավիճակով։

Որո՞նք են հնարավոր դրական ֆորսմաժորները․

Դրանք կարող են լինել երկուսը՝ ներքին կամ արտաքին։ Ընդ որում, երկուսը միմյանց հետ փոխկապակցված են, քանի որ առանջինին պետք է պատրաստ լինի երկրորդը, և հակառակը։ Ցավոք այս պահին ինչպես ներքին, այնպես էլ արտաքին դրական ֆորսմաժորների նախանշաններ չեն երևում։ Ու չնայած դրանք կարող են լինել շատ անսպասելի, դեռ հարց է, թե որքանով ներդաշնակ կլինեն և միմյանց չեն բացառի ներքին և արտաքին գործոնները։

ՀՀ գիտակից քաղաքացուն մնում է միայն անխոնջ աշխատել ներքին դրական ֆորսմաժորի ստեղծման ուղղությամբ՝ հուսալով, որ արտաքին գործոնները գոնե այս անգամ կդասավորվեն ի շահ հայ ժողովրդի։ Հաշվի առնելով մեր բազմահազարամյա պատմությունը և անկախ ամեն ինչից գոյատևելու և զարգանալու՝ հայ ժողովրդի ունակությունը, ես չեմ բացառում արտաքին և ներքին դրական ֆորսմաժորների համընկնելու հնարավորությունը, առավել ևս, որ այլընտրանքը վերոհիշյալ 2 սցենարներն են, որոնցից յուրաքանչյուրը վերջնարդյունքում ենթեդրում է նոր պատերազմ և կապիտուլյացիա։

«Լույս» հիմնադրամի փորձագետ Դերենիկ Խաչարյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>