Քաղաքային իշխանությունը «մուռ է հանում» երևանցիներից․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Այս մարդու ամեն մի շունչը սուտ է։ Միլիարդավոր գումարների հատկացումներին զուգահեռ ֆուտբոլի դաշտում արհեստական խոտածածկը բացակայում է (տեսանյութ)
3
Իշխանությունը պահելու համար ամբողջ Հայաստանն են ռիսկի տակ դնում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Նիկոլի արցախատյացությունը հիվանդագին դրսևորումներ է ստանում. Արցախի դրոշը «Փառքի անկյունից» հեռացնել հրաժարվելու համար դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից Դպրոցական քաղբանտարկյալի հարազատների և դասընկերների ակցիան Երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ընդդիմությունը խորհրդարանական լսումներ է նախաձեռնել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ (ուղիղ) Նիկոլ Փաշինյանի դիմանկարն այրել են Մոսկովայի կենտրոնում ՀՀ դեսպանատան մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Պրահայում ՀՀ արած հայտարարություններից հետո ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում ստեղծված իրավիճակին. Պուտին Մենք Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչեցինք Ռուսաստանի ղեկավարության հայտարարություններից հետո. Փաշինյան «Էջմիածին» ԲԿ-ի փոխտնօրենը, որտեղ հապշտապ հետազոտվեց և կրկին ՔԿՀ ուղարկվեց 18-ամյա Դավիթը, Վաղարշապատի ավագանու ՔՊ-ական անդամ է (տեսանյութ) Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց. փաստաբան Պատերազմ Արցախում
Տավուշում պայթյունի հետևանքով վնասվածք ստացած 41–ամյա տղամարդը դաշտ էր գնացել՝ կորած կովին գտնելու Կալանավորված դպրոցական Դավիթ Մինասյանին տեղափոխում են «Աբովյան» ՔԿՀ՝ հիվանդանոց տեղափոխելու փոխարեն. Փաստաբան Քաղաքային իշխանությունը «մուռ է հանում» երևանցիներից․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Իշխանությունը պահելու համար ամբողջ Հայաստանն են ռիսկի տակ դնում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Նիկոլի արցախատյացությունը հիվանդագին դրսևորումներ է ստանում. Արցախի դրոշը «Փառքի անկյունից» հեռացնել հրաժարվելու համար դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից Երկար ժամանակ գազ չի լինելու Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում Ռոմանոս Պետրոսյանը 19-ամյա օգնական է ընդունել Այս մարդու ամեն մի շունչը սուտ է։ Հնչեց ամենակարևոր, բայց դիվանագիտական փաթեթավորմամբ ուղերձը. Քաղաքագետ Ողբերգական դեպք Բաղրամյանի «պալիգոններում»․ կա 1 զոհ, 1 վիրավոր Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Դատարանում ՀԾԿՀ ներկայացուցիչները շատ ծիծաղելի իրավիճակում էին հայտնվում. Ղազինյան Դպրոցական քաղբանտարկյալի հարազատների և դասընկերների ակցիան Շարունակվում է Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստը Իբր ասֆալտապատում, իրականում՝ օդի աղտոտվածություն (տեսանյութ) Բազմաթիվ շենքերի նկուղներ չեն համապատասխանում անվտանգության նվազագույն պահանջներին (տեսանյութ) Երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Միլիարդավոր գումարների հատկացումներին զուգահեռ ֆուտբոլի դաշտում արհեստական խոտածածկը բացակայում է (տեսանյութ) Մեծամորի ատոմակայանը ապրիլի 1-ից հինգ ամիս ժամկետով հանվել է շահագործումից Փաշինյանը Մոսկվայում սրում է հայ-ռուսական հարաբերությունները «Թրամփի երթուղու» վերաբերյալ համաձայնագիրը խախտել է հավասարակշռությունը Հարավային Կովկասում. Օվերչուկ Ընտրություններին մասնակցելու համար պարտադիր է օգտահաշիվ ստանալու դիմում․ ԿԸՀ Իրենց պատճառով ենք կորցրել Արցախը. Սամվել Շահրամանյանը՝ Փաշինյանի հայտարարությունը «զառանցանք» կոչեց Օտարացումը՝ այսօրվա Հայաստանի նոր «Սահմանադրություն». Վահե Հովհաննիսյան Բյուջեով ոչ թե կամուրջ են նորոգել, այլ նկար են կախել՝ «կամուրջ» գրությամբ (տեսանյութ) Եվրոպացիները հին երգ կերգեն՝ Ռուսաստանի կողմից Հայաստանի ընտրություններին միջամտելու մասին․ Կրեմլ Ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցն է. քաղաքական գործիչներն այցելում են Եռաբլուր Ընդդիմությունը խորհրդարանական լսումներ է նախաձեռնել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ (ուղիղ) Որտեղից այսքան մաղձ, այսքան թույն, այսքան չարություն. «Փաստ»

«Ո՞ր իրավունքով են Սյունիքում ճանապարհներն այնպես կառուցում, որ դրանք գտնվեն ադրբեջանական նշանառության ներքո». Արման Թաթոյան

«Մեր երկրի անվտանգության համակարգն ուղղակի խարխլվում է քաղաքական նեղ շահերի ու կոպիտ սխալների պատճառով՝

1) Սեփական սխալները կոծկելու և դժգոհություններ առաջ չբերելու համար հետևողականորեն արվում են պաշտոնական հայտարարություններ, որոնցով արդարացվում կամ օրինականացվում են մեր գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին ադրբեջանական անօրինական զինված տեղակայումները՝ թե՛ քաղաքացիական բնակչության, թե՛ զինծառայողների անվտանգության ու կյանքի բացարձակ անտեսումով:

Ի՞նչ իրավունք ունի Հայաստանի անվտանգության համակարգի հետ առնչություն ունենալ Պաշտպանության այնպիսի (գործողը) նախարարը, ով, օրինակ, Սյունիքում ճանապարհներն ադրբեջանական անօրինական արարքներով արգելափակելուց հետո հայտարարել է. «Ադրբեջանի տարածքում գործող ոստիկանական կետերն Ադրբեջանի անելիքն են», «Մենք չենք կարող այստեղ որոշում ընդունել», «Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև գոյություն ունեցող ճանապարհն արդեն իսկ ուրվագծված է» և այլն:

Ինչպե՞ս կարող է երկրի անվտանգության երաշխավորի իր սահմանադրական պարտականությունները կատարել Հանրապետության այնպիսի նախագահը, որ գյուղերի վրա կրակող ադրբեջանական հանցավոր ոտնձգություններին ի պատասխան հայտարարում է, թե «Հետո ի՞նչ, որ կրակում են»:

Ո՞ր իրավունքով է Կառավարությունը Սյունիքում ճանապարհներն այնպես կառուցում, որ դրանք գտնվեն ադրբեջանական նշանառության ներքո:

Ո՞վ է այս պաշտոնյաներին իրավունք տվել խաղալ Հայաստանի ու Արցախի անվտանգության հետ, պատճառել անվերականգնելի վնասներ մեր Հայրենիքին:

Նման անպատասխանատու ու որևէ կարգավիճակի մեջ չմտնող հայտարարություններից, քայլերից հետո ո՞ր պետությունից կամ միջազգային կառույցից եք ակնկալում աջակցություն:

2) Արտաքին աշխարհին ցույց չեն տրվում ադրբեջանական հանցավոր արարքների մանրամասները. ամեն ինչ սահմանափակվում է քաղաքական բնույթի ընդհանրական հայտարարություններով: Այդ փաստերը թաքցվում են նաև ներքին հանրությունից ու Սփյուռքից: Սա էլ Ադրբեջանի ձեռքերն ավելի է ազատում՝ աշխարհը կեղծիքներով լցնելու համար:

Լայնածավալ ճնշումների են են ենթարկվում բոլոր նրանք, ովքեր բարձրաձայնում են այդ փաստերը:

3) Քաղաքական պաշտոն զբաղեցնող տարբեր պաշտոնյաների հայտարարություններով տեղի է ունենում մարդկանց զգոնության թմրեցում:

Զուգահեռ, Ադրբեջանը խորացրել է ատելությունն ու թշնամանքը: Հայաստանի հետ խաղաղության մասին խոսում է բացառապես երկիրը ոչնչացնելու սպառնալիքներով:

Արցախի բնակչության նկատմամբ իրականացնում է էթնիկ բնաջնջման քաղաքականություն:

Ադրբեջանական խախտումների փաստերն արտաքին աշխարհին չներկայացնելով ու միջազգային մեխանիզմներ չօգտագործելով՝ կապվել են պետության ձեռքերը միջազգային ասպարեզում, իսկ երկիրը դարձել է աշխարհաքաղաքական շահերի զոհը:

Տեղի է ունենում պետության հրաժարում մարդկանց կյանքի ու անվտանգության պաշտպանության պարտավորություններից:

Բայց շատ հստակ է, թե ովքեր են մեղավորները Հայաստանի ինքնիշխանության ու անվտանգության համակարգի շարունակական տապալման համար»:

Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջից



Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>